Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Դիլիջան

Դիլիջանում տոն է․ այսօր օրհնվեց նոր կառուցվող եկեղեցու առաջին քարը։

Շուրջ 90 տարի առաջ Դիլիջանում քանդվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունն ու գմբեթը, և այն վերածվեց կինոթատրոնի։ Հետագայում եկեղեցին ամբողջությամբ քանդվեց և դրա տեղում կառուցվեց կինոթատրոնի նոր շենքը։ Հայաստանի վերանկախացումից ի վեր Դիլիջանում եկեղեցի կառուցելու մի քանի փորձեր են արել, սակայն նախաձեռնությունները չեն հաջողել․ հավանաբար ժամանակը դեռ չէր հասունացել։ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի՝ Դիլիջանում ծառայության անցնելուց

... Ավելին.

Դիլիջանցիներն իրենց եկեղեցու առաջին քարն են տեղադրում․ Տեսանյութ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Շավարշ քահանա Սիմոնյանի գլխվորությամբ օրհնվեց Դիլիջանի եկեղեցու առաջին քարը և տեղադրվեց դիլիջանցի երիտասարդների ձեռքերով:

... Ավելին.

Լուսավորչի՝ վիրապից ելքի տոն․ Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցի

«Այն օրերին, երբ Գրիգոր Լուսավորիչը դուրս էր գալիս Խոր Վիրապից, Հայաստան աշխարհն իր արքայի գլխավորությամբ ընտրեց Աստծո ճանապարհը, ընտրեց Քրիստոսի ճանապարհը։ Մեկ անգամ և ընդմիշտ կատարված ընտրանք էր սա. սա գիտակցված ընտրանք էր: Դա տեղի ունեցավ հայոց արքայի գլխավորությամբ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի ամբողջական ընտրությամբ։ Այս ընտրությունը կատարվեց ի հակակշիռ բոլոր տեսակի երևույթների՝ արևմուտքից,

... Ավելին.

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների աշակերտների միջև, գիտելիքների ստուգման, հետագա անելիքների ուղղվածության, կրթական կյանքն էլ ավելի աշխույժ պահելու նպատակով, անցկացվեց արդեն երկրորդ վիկտորինան: Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների միջև կայացած վիկտորինայի հաղթողը Գոշի կիրակնօրյայի թիմն է: Վիկտորինան տեղի ունեցավ Դիլիջան քաղաքում և անցավ չափազանց ակտիվ ու դրական մթնոլորտում, և որ ամենակարևորն է, մասնակիցները գերազանց արդյունք ցուցաբերեցին: Թիմերի

... Ավելին.

ՏԻԳՐԱՆ ԵԳԱՆՅԱՆ․ ՄԻ ՀՐԱՇՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Ես զգացի․ դա խոսք չէր․ այդտեղ կար ժպիտ ու ձեռք։ Եվ այդ ձեռքը մեկնված է բոլորին, ու ընտրությունն արդեն մերն է՝ ընտրել կյա՞նքը, թե՞ մահը»։ Տիգրան Եգանյանը բանակում ծառայելիս ծանր հիվանդանում է: Վախը և տագնապը ավելի են ծանրացնում նրա վիճակը, բայց մի օր տեսիլք է ունենում: Երազի մեջ Տերը ժպիտով Իր ձեռքն էր մեկնել Տիգրանին,

... Ավելին.

Նոր տարի և Սուրբ Ծնունդ․ ինչպես ամփոփել տարին

Ինչպե՞ս են հավատացյալները դիմավորում Նոր տարին և տոնախմբում Սուրբ Ծնունդը: Ինչպե՞ս պետք է ամփոփել և սկսել տարին: Ի՞նչ սպասելիքներ կան նոր` 2018 թվականից: Ինչպիսի՞ն է 2018 թվականի եկեղեցական օրացույցը: Այս հարցերի, ինչպես նաև եկեղեցական տոների առանձնահատկությունների, խորհրդի ու նշանակության մասին է խոսում Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը։

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՄԱՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների Սուրբ Ծննդյան և Ամանորյա միջոցառումների շարքն ամփոփվեց Դիլիջանի տարածաշրջանում։ Դեկտեմբերի 27-ի առաջին տոնական միջոցառումը տեղի ունեցավ Գոշում․ այստեղ էին հավաքվել Խաչարձանի, Աղավնավանքի և Գոշի կիրակնօրյա դպրոցներում ուսանող մանուկները։ Հաջորդ գեղեցիկ միջոցառումը Հաղարծնի միջնակարգ դպրոցում էր՝ Սուրբ Ծննդյան ավետիսը հնչեցրին Հաղարծին և Թեղուտ համայնքների կիրակնօրյաների սաները։ Միջոցառումներին ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ

... Ավելին.

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՏՈՆԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ. ԴԻԼԻՋԱՆ

Դեկտեմբերի 21-ին Դիլիջանում կիրակնօրյա դպրոցի սաների Սուրբ Ծննդյան ավետիսով տրվեց այս տարվա ամանորյա միջոցառումների շարքի մեկնարկը։ «Լույս մանկանց» ծրագրի և «Սոֆիա Խաչատրյան-Ջեսուին» կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց ներկայացումներով ու խոսքերով ջերմությամբ ու սիրով լցրին դպրոցի դահլիճը։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կիրակնօրյայի ուսուցիչները, երեխաների ծնողները, ինչպես նաև Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր

... Ավելին.

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան․ Դիլիջանի հոգևոր հովիվ

«Աղոթքը երջանկության միակ ճանապարհն է: Որտեղ աղոթք կա, այնտեղ եկեղեցին շնչում է ու ապրում։ Այս շենքում իմ ու քո չկա, Տեր Հայր ու ժողովուրդ չկա․ բոլորը մեկ են՝ ամեն ինչ ընտանիքի պես է։ Այստեղ ենք մենք ծնվել, ընտանիք դարձել՝ մեկս մյուսով հարազատացել, Քրիստոսով շաղախվել ու միացել․․․»  

... Ավելին.



Translate »