Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

երգչախումբ

Մեր երգչախումբը՝ Starmus VI միջազգային փառատոնին Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի հետ

Սթարմուս փառատոնի համահիմնադիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի հրավերով Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը հայտնվեց Starmus VI Armenia-յի Another World համերգին և ուղղակի ոտքի հանեց ամբողջ դահլիճը Երգչախմբի ելույթը հայտարարեց լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը հայտարարեց իր Հայաստան ժամանելու մասին։ Սոցցանցերում հայտնվեց Տավուշի թեմի փոքրիկների

... Ավելին.

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը Լեհաստանում

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը Լեհաստանում մասնակցեց Հայաստանից, Իսպանիայից, Լեհաստանից, Սլովակիայից երգչախմբերի համատեղ երաժշտական միջոցառումներին` համերգներ, երգչախմբային քաղաքային փառատոն, էքսկուրսիաներ, հասարակական բարեգործական այցեր և երգչախմբային մրցույթ։ Մեր սաների համար առաջին` Երևան-Վիեննա-Բեռլին-Շչեցին ճամփորդությունը դարձավ պատմական, բեկումնային, քանի որ հոկտեմբերի 14-ին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը նշեց ստեղծման 6-րդ տարեդարձը: Մեր սաներն ու խմբավար Քրիստինե Շերոյանը ցույց տվեցին, որ

... Ավելին.

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը մեկնում է Երևան Տավշո օրհներգը ձայնագրելու

Օրն անմոռանալի էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի համար։ Կամաց-կամաց վերադառնում ենք բնականոն կյանքին․ նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր երգչախումբը մեկնեց Երևան։ Մեր պատանի երգիչները պտույտ կատարեցին մայրաքաղաքում և, որ ամենահիշարժանն է՝ այցելեցին Հայաստանի Հանրային Ռադիո, երգեցին պատմական ստուդիայում։ Մեր մանուկներն ու պատանիները մեծ ոգևորությամբ են սկսում այս ուսումնական տարին։ Սպասենք նրանց գեղեցիկ կատարումներին։

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԵՐՐՈՐԴ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԵՐԳԸ

Վերջերս կայացավ Տավուշ/ՏաՀույսի թեմի մանկապատանեկան երգչախմբի երրորդ տարվա ամփոփիչ մենահամերգն Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում: Երգչախմբի գլխավոր դիրիժոր՝ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ համահիմնադիր և նախագահ Քրիստինե Շերոյան: Դաշնամուրի մոտ էր՝ Հռիփսիմե Ումրշատյանը:

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Խաղաղության կոչը՝ սահմանից աշխարհին… Երգչախումբն արդեն երկրորդ անգամ մեծ բեմում է: Մանկապատանեկան երգչախմբում են Տավուշի սահմանապահ Կոթի, Վազաշեն գյուղերի և Բերդ ու Իջևան քաղաքների երեխաները: Համերգը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի  աղոթքով:  

... Ավելին.

ԿՈԹԻԻ ԵՎ ԻՋԵՎԱՆԻ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ԿՈԹԻԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ Նոյեմբերի 26-ին սահմանապահ Կոթի գյուղի երգչախումբը տոնում էր իր գործունեության մեկամյակը։ Նույն օրը մեկ տարեկան դարձավ նաև Կոթիի կիրակնօրյա դպրոցը։ Այս գեղեցիկ իրադարձության առթիվ դպրոցում էին հավաքվել ոչ միայն կոթեցի մանուկներն ու նրանց ուսուցիչները, այլ նաև տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանան, նրանց ծնողներներն ու ընկերները։

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԻ ՊԱՏԱՐԱԳԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ

Մեր փոքրիկ երգիչներն առաջին անգամ երգեցին ամբողջ պատարագը. խմբավար Քրիստինե Շերոյանի գլխավորությամբ «Տավուշի դեսպաններ» երգչախմբի հրաշամանուկները Տիրամոր վերափոխման տոնին իրենց հրեշտակային ձայներով ողողեցին ողջ Հաղարծինը:

... Ավելին.



Translate »