Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Երիտասարդաց միություն

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՍԵՐՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար,և լուսավորում է իմ շավիղները: Սաղմոս 118.105 Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի, և այն մահկանացուին, որ հանճար կստանա, քանզի իմաստությունն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը: Այն առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան: Առակաց 3.13-15 Իջևանի

... Ավելին.

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակո՞ւմ են, հարցնում եմ զինվորականներից մեկին։ -Չէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է: Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են

... Ավելին.

Երիտասարդների մեջ: Երիտասարդների կողքին: Երիտասարդների միջոցով: Հերոսական Տավուշի թեմի առաջնորդը:

«…Գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զորավոր եք. և Աստծո խոսքը բնակվում է ձեզանում, և դուք հաղթել եք չարին» (Ա Հովհաննես 2.14):

... Ավելին.

Նոր Վարագավանքում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ Հայոց սահմանների անսասանության և հայ զինվոների խաղաղ ու ապահով ծառայության համար:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հայրական օրհնությամբ ու առաջնորդությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն այսօր Տավուշում էին: Զորամասում զինվորների հետ անմոռանալի օր անցկացնելուց հետո ուսանողներն իրենց երթը շարունակեցին դեպի Նոր Վարագավանք: Նոր Վարագավանքը կառուցվել է սկսած 12-րդ դարից: Այն նոր Բերդի տիրակալներ Կյուրիկյաների շինարարական գործունեության արգասիք է: Վաղագույն շինությունը կառուցվել է Կյուրիկե Բ-ի

... Ավելին.

Մեկ օր սահմանապահ զորամասում:Տավուշի թեմում այսօր հյուր էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հայրական օրհնությամբ ու առաջնորդությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն այսօր Տավուշում էին: Երիտասարդներն իրենց երգ ու պարով զինվորների օրն իսկական տոն դարձրեցին:-Սահմանապահ զորամաս մտնելով «Երբեք չպարտվելու զգացողություն ենք ունենում», նշում էին ուսանողները: Անխոցելիություն, հզորություն, ամրություն, հաղթանակի զգացողություն, սա ամենաքիչն է, որ երբևէ կարելի է հանդիպել Տավուշի սահմանապահ ժողովրդի ու զինվորների

... Ավելին.

Հունվարի 9-ին Տավուշի թեմում կազմակերպվեց առաջին ուխտագնացությունը

Տավուշի դարպասներում՝ հայ-վրացական սահմանին մոտ գտնվող Բագրատաշեն գյուղում հոգևոր սիրո ու աղոթքի բաց դաս էր: Տեղի ունեցավ Տավուշի թեմի 2016 թ. անդրանիկ ուխտագնացությունը: Տավուշի թեմի ամբողջ հոգևոր դասը, Տավուշի թեմի առաջնորդարանի աշխատակազմի, երիտասարդաց միության անդամների հետ միասին, թեմի առաջնորդի՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Աստծո լույսն ու քրիստոնեական շունչը տարան ՀՀ պետական սահման: Բագրատաշեն գյուղի Սուրբ Աննա

... Ավելին.

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը մասնակցեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ  սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, որն ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ: Ամենայն հայոց կաթողիկոսը հայ եկեղեցու մեծագույն սրբություններով օրհնեց սրբալույս Մյուռոնը, որը բաշխվեց մեր եկեղեցու բոլոր թեմերին: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի,

... Ավելին.



Translate »