Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Իջևան

Տարին սկսում ենք օրհնությամբ․ Նռնօրհնեք Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Տարին սկսում ենք օրհնությամբ։ Թող այս տարին դառնա մեր ժողովրդի ԴԱՐՁԻ տարի, որպեսզի ապրենք ՉԱՐԱԶԵՐԾ և ՑԱՎԱԶԵՐԾ Հայրենիքում։

... Ավելին.

ՏաՈւժ-Իջևանի սաները հանդիպեցին դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ

ՏաՈւժը նոր որակի առաջնորդների պատրաստման դպրոց է։ Մեր սանեն այսօր էլ դպրոցից տուն ենք վերադառնում՝ լցված արարելու, ստեղծագործելու, պատասխանատվություն ստանձնելու հանձնառությամբ։

... Ավելին.

ՏաՈւժ դպրոցներում վճարվեց առաջին CASHBACK-Ը

Աշխատանքի պտուղները վայելելը շա՜տ հաճելի է։ ՏաՈւժ-Իջևան դպրոցի 23 աշակերտներից 16-ը հետ ստացան ամսավճարները։ Մյուսներն էլ հանձնառու են ջանադիր աշխատանքի, որպեսզի հաջորդ կիսամյակի ավարտին իրենք էլ գումար վաստակած վերադառնան տուն։ Հ․Գ․ ՏաՈւժ դպրոցներում գործում է cashback համակարգ։ Աշակերտը հանձնում է մարմնամարզության քննություն, ապա 4 ամիս մասնակցում է պարապմունքներին` վճարելով ամսական 1,000 ՀՀ դրամ։ Եթե կիսամյակի

... Ավելին.

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է ԱՅՍՕՐ․ ՎԱՐԴԱՎԱՌ

Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու. «…լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ. 9; 28): Երբ աղոթքի կանգնեց և Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց» (Ղուկ.9;29), և Հիսուս աշակերտներին երևաց Իր աստվածային փառքով: Այստեղից և տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում

... Ավելին.

Գայանե Փայտյանի «Ասպրամ» վեպի շնորհանդեսը Տավուշի թեմի առաջնորդարանում

Մեր համերկրացի Գայանե Փայտյանի «Ասպրամ» վեպի շնորհանդեսը կայացավ հայրենի Տավուշում։ Սիլվա Յուզբաշյանի անզուգական ընթերցմամբ հնչեցին հատվածներ վեպից։ Վեպը խմբագրել է մեր մեծագույն պոետներից Խաչիկ Մանուկյանը, տպագրվել է Արմավ հրատարակչությունում։ Հաճելի’ ընթերցանություն, սիրելի’ գրքասերներ։

... Ավելին.

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ։ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ 10-ԱՄՅԱԿ

Այսօր քառատոն է․ -Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն, -Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օր, -Սարդարապատի հերոսամարտի օր, -Ավարայրի ճակատամարտի օր։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այնուհետև հավատացյալները մեծ շուքով կատարեցին Համբարձման տոնի ժողովրդական ծեսը։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Իջևանի հին թաղամասում՝ Ժամի թաղում։ Նախկինում այնտեղ նույնպես եկեղեցի է

... Ավելին.

ԱՂԱՍԻ ԱԶԻԶՅԱՆԸ ՋՈՒՂԱՅՈՒՄ ԳՈՐԾՎԱԾ ԳՈՐԳ ՆՎԻՐԵՑ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐԸ

Այսօր հյուրընկալել ենք ԱՍԱԼԱ անդամ Վազգեն Սիսիլյանին և Մեծ Բրիտանիայում բնակվող Աղասի Ազիզյանին։ Պարոն Ազիզյանը Բագրատ Սրբազանին նվիրաբերեց իր տիկնոջ ծնողներից հիշատակ մնացած, Ջուղայում գործված գորգը և գրքեր իր անձնական գրադարանից։ Շնորհակալ ենք գեղեցիկ անակնկալի համար: Գորգը իր տեղը կգտնի Տավուշի թեմի առաջնորդարանի աղոթասենյակում։

... Ավելին.

Սկսեցինք ՏաՈւժ դպրոցների պարապմունքները

Իջևանում և Դիլիջանում արդեն մեկնարկել են ՏաՈւժի պարապմունքները, շուտով կբացենք Բերդի և Նոյեմբերյանի դպրոցները։ Մենք ուժեղանում ենք մարմնով, հոգով և մտքով։ Ծրագիրն ունի 3 հիմնական բաղկացուցիչներ՝ մարմնամարզական, հոգևոր և ռազմական։Լուսանկարները ՏաՈւժ-Իջևանի մարզական պարապմունքից։

... Ավելին.

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ․ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՂՈՒՄ

Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման օրն է: Այսօր տեղի

... Ավելին.



Translate »