Նոյեմբերյանի տարածաշրջանը միացավ Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ամանորյա միջոցառումների շարքին։
Դեկտեմբերի 22-ին Այրում և Լճկաձոր համայնքների կիրակնօրյաների սաները ներկայացան փոքրիկ ելույթով ու բեմականացմամբ՝ իրենց մանկական շուրթերից հնչեցնելով Քրիստոսի Ծննդյան ավետիսը։
Տոնական դարձած այս օրը երեխաների հյուրն էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկա էին նաև տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանն ու Տեր Հրայր քահանա Բեջանյանը։ Ինչպես բոլոր վայրերում, այնպես էլ այստեղ նրանց ամանորյա նվերներ էր սպասում՝ երեխաները Սուրբ Ծննդյան թեմայով գրքեր ստացան։ Նվերները պատրաստվել էին ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև լոսանջելեսաբնակ և կանադահայ մի խումբ Տավուշի թեմի բարեկամների կողմից։
Բագրատ Սրբազանի խոսքերով՝ կիրակնօրյա դպրոցների նպատակներից մեկը տավուշցի մանուկներին ինքնաարտահայտվելու, նախաձեռնություն հանդես բերելու հնարավորություն տալն է։