Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Լույս մանկանց

ՄԵՐ ՈՒԽՏԱՎՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Այս օրերին Տավուշի թեմում իրականցվում են կիրակնօրյա դպրոցների և «Լույս մանկանց» ծրագրի սաների ուխտագնացություններ ու փոխադարձ այցելություններ: Ծրագրի նպատակն է մեր սաներին ծանոթացնել Տավուշի թեմի վանքերի ու եկեղեցիների պատմությանը և մանուկների միջև առավել բարեկամական ու ընկերական հարաբերությունների հաստատմանը նպաստելը: Չճանաչելով քո հայրենիքը՝ չես կարող սիրել այն:  

... Ավելին.

ՎԱՐԴԱՎԱՌԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇ ԳՅՈՒՂՈՒՄ՝ «ԼՈՒՅՍ ՄԱՆԿԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Տավուշ գյուղում իրական տոն էր. «Լույս մանկանց» ծրագրի սաները գեղեցիկ միջոցառում էին պատրաստել՝ նվիրված Վարդավառի տոնին: Միջոցառմանը ներկա էին «Լույս մանկանց» ծրագրի հովանավորները Դանիայից, ինչպես նաև՝ հայաստանյան գործընկերները: Ներկա էր Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Կային ներկաներ հարակից համայնքներից: Միջոցառումն ավարտվեց սպորտային խաղերի մրցույթով՝ Տավուշի, Այգեձորի, Նորաշենի աշակերտների մասնակցությամբ:

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ, ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 23-ին Իջևանի համար 3 դպրոցի դահլիճը լի էր իրենց ելույթին պատրաստվող մանուկների ուրախ իրարանցումով ու տոնական տրամադրությամբ։ Իջևանի «Լուսի Պողոսյան», 5-րդ և 3-րդ դպրոցների կիրակնօրյա դպրոցները, Գետահովիտի և Գանձաքարի «Լույս Մանկանց» դպրոցները, «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի և Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի սաները ներկայացան Սուրբ ծննդյան գեղեցիկ միջոցառումով: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հավաքված մանուկների հետ

... Ավելին.

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՏՈՆԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ. ԴԻԼԻՋԱՆ

Դեկտեմբերի 21-ին Դիլիջանում կիրակնօրյա դպրոցի սաների Սուրբ Ծննդյան ավետիսով տրվեց այս տարվա ամանորյա միջոցառումների շարքի մեկնարկը։ «Լույս մանկանց» ծրագրի և «Սոֆիա Խաչատրյան-Ջեսուին» կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց ներկայացումներով ու խոսքերով ջերմությամբ ու սիրով լցրին դպրոցի դահլիճը։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կիրակնօրյայի ուսուցիչները, երեխաների ծնողները, ինչպես նաև Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր

... Ավելին.

Մկրտվեցին Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները

Հոկտեմբերի 19-ին Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին սահմանապահ Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս․ Գալստանյանի, Տեր Աբել քհն․ Քարտաշյանի ու Տեր Արամ քհն․ Միրզոյանի ձեռամբ Սուրբ Մյուռոնը դրոշմվեց մանուկների ճակատներին՝ դառնալով նրանց քրիստոնյա և հայ ինքնության անհերքելի վկայությունը։ Լուսանկարները՝ Ստեփան Բադալյանի

... Ավելին.

ԱՅԳԵՁՈՐՑԻ 45 ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 19-ին Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին սահմանապահ Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս․ Գալստանյանի, Տեր Աբել քհն․ Քարտաշյանի ու Տեր Արամ քհն․ Միրզոյանի ձեռամբ Սուրբ Մյուռոնը դրոշմվեց մանուկների ճակատներին՝ դառնալով նրանց քրիստոնյա և հայ ինքնության անհերքելի վկայությունը։

... Ավելին.



Translate »