կիրակնօրյա դպրոցներ

Տավուշի թեմի Աչաջուր համայնքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը
Մարտի 10-ին Տավուշի թեմի Աչաջուր համայնքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը՝ հոգևոր դաստիարակության նպատակով թեմում մեկնարկած «Մեկ համայնք, մեկ դպրոց» նոր ծրագրի շրջանակներում: Աչաջուր համայնքը գտնվում է նշանավոր հոգևոր դաստիարակության կենտրոն Մակարավանքի հովանու ներքո, որի հովիվն է Տ. Արշավիր քահանա Ասատրյանը: Կիրակնօրյա դպրոցների ծրագիրը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Տավուշի թեմի առաջնորդարանն է, ուղղված է Տավուշում հոգևոր
... Ավելին.Տավուշի թեմի Աչաջուր համայնքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը
Մարտի 10-ին Տավուշի թեմի Աչաջուր համայնքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը՝ հոգևոր դաստիարակության նպատակով թեմում մեկնարկած «Մեկ համայնք, մեկ դպրոց» նոր ծրագրի շրջանակներում: Աչաջուր համայնքը գտնվում է նշանավոր հոգևոր դաստիարակության կենտրոն Մակարավանքի հովանու ներքո, որի հովիվն է Տ. Արշավիր քահանա Ասատրյանը:
Կիրակնօրյա դպրոցների ծրագիրը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Տավուշի թեմի առաջնորդարանն է, ուղղված է Տավուշում հոգևոր կյանքի զարթոնքին: Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի համաձայն, կիրակնօրյա դպրոցների կյանքի կոչումը Տավուշում հոգևոր դաստիարակության կարևորագույն օղակն է: «Այս ծրագրի շնորհիվ Տավուշի թեմում այսուհետ դպրոցական կրթությունից զատ կարևոր ու առանցքային պետք է լինի նաև հոգևոր կրթությունը: Մենք պետք է «սպառող» քրիստոնյաներից դառնանք «արտադրող» քրիստոնյաներ», – նշել է Սրբազանը:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունն ու ուսուցչական կազմը տնօրեն Սուրեն Ղալթախչյանի գլխավորությամբ, «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Տավուշի տարածքային զարգացման ծրագրի պատասխանատու Գայանե Մարտիրոսյանը, երեխաների հովանավորչության ծրագրի պատասխանատու Դիանա Իրբանյանը, երեխաների պաշտպանության ծրագրի պատասխանատու Կարո Կարապետյանը, քրիստոնեական ծրագրերի պատասխանատու Կարեն Ծովյանը, Տավուշի թեմի հոգևոր դասը, Աչաջուրի բնակիչներ:
Դպրոցի հովանավորությունը ստանձնել են «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպությունն ու կանադահայ բարերար Անահիտ Մանուկյանը: Սկզբնական շրջանում դպրոցում կդասավանդեն չորս ուսուցիչներ: Նորաբաց կիրակնօրյայում կգործեն նաև մանրանկարների և սրբապատկերների նկարչական խմբակները:

Մեկ համայնք մեկ դպրոց
«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԳՈՎ ԱՊՐՈՂ, ԵՌԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ»․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տավուշի թեմում նոր ծրագիր է սկսվել. «Մեկ համայնք, մեկ դպրոց»՝ հոգևոր դաստիարակության համար: Տավուշի թեմում 2016-2019 թվականներին կհիմնվի 70 կիրակնօրյա դպրոց: Դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն արդեն սկսվել են: Թեմի նախաձեռնությամբ սկսված ծրագիրը կոչվում է «Մեկ համայնք, մեկ դպրոց»: Արդեն
... Ավելին.Մեկ համայնք մեկ դպրոց
«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԳՈՎ ԱՊՐՈՂ, ԵՌԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ»․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
Տավուշի թեմում նոր ծրագիր է սկսվել. «Մեկ համայնք, մեկ դպրոց»՝ հոգևոր դաստիարակության համար: Տավուշի թեմում 2016-2019 թվականներին կհիմնվի 70 կիրակնօրյա դպրոց: Դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն արդեն սկսվել են: Թեմի նախաձեռնությամբ սկսված ծրագիրը կոչվում է «Մեկ համայնք, մեկ դպրոց»: Արդեն սկսվել են ուսուցիչների պատրաստման դասընթացները:
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Տավուշում՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ համայնքում կգործի կիրակնօրյա դպրոց: Այսօր Հայաստանում գործում են 130 կիրակնօրյա դպրոցներ, Տավուշի թեմում 2016թ-2019թթ-երին 70 կիրակնօրյա դպրոց կհիմնվի: Կիրակնօրյա դպրոցների Ծրագիրն ուղղված է Տավուշում հոգևոր կյանքի զարթոնքին:
Ծրագիրը յուրահատուկ մի նախաձառնություն է իրենից ներկայացնում:
Ինչու՞ յուրահատուկ, որովհետև ոչ մի տարածաշրջան այս մասշտաբի հոգևոր դաստիարակության գործընթաց չի սկսել ու հույս ունենք որ օրինակ կդառնա բոլորի համար:
Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի խոսքերով՝ կիրակնօրյա դպրոցների կյանքի կոչումը Տավուշում հոգևոր դաստիարակության կարևորագույն օղակ են: Դեռևս կիրակնօրյա դպրոցների ծրագրի բացման ժամանակ Սրբազան հայրը շեշտեց, որ դպրոցների ուսուցինչները չեն լինելու մանկավարժներ դասական իմաստով, այլ լինելու են քարոզիչներ, հոգևոր հովիվների հետ միասին խնամք են տանելու երեխաների նկատմամբ: Աստծուն պետք է տանել յուրաքանչյուր տուն, և ուսուցիչների առաքելությունը մեծ է լինելու:
Տավուշի թեմի հոգևոր առաջնորդի նախաձեռնությամբ սկսված ծրագիրը կոչվում է «մեկ համայնք, մեկ դպրոց»: Վերապատրաստման ծրագիրը տևելու է 6 ամիս:
Ծրագիրն ունի բազում նպատակներ.
- Կազմակերպված ու համակարգված դարձնել հոգևոր դաստիարակությունը Տավուշում:
- Կիրակնօրյա դպրոցների կրթական դաստիարակության հիմքում դնել հոգևոր կրթության և՛ գիտական, և՛ իմացական, և՛ բարոյական, և հոգևոր ասպեկտները:
- Մի քանի տարի հետո Տավուշի տարածաշրջանը դարձնել հոգևոր դաստիարակության բացառիկ կենտրոն:
- Տեսնել քրիստոնեական կյանքով, հոգով եռացող համայնքներ։