Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մակարավանք

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ

Տիրամորը նվիրված ամենահին տոնն է Վերափոխման տոնը։ Այն նաև տարվա բերք ու բարիքի օրհնության օրն է։ Աչաջուր գյուղի Կիրակնօրյա դպրոցի սաները, գյուղից այլ հավատացյալներ և ուխտավորներ Սուրբ Պատարագի մասնակցեցին Մակարավանքում։ Ինչպես բոլոր եկեղեցիներում, Պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեքի կարգ։ Այս դժվարին ժամանակներում Տիրամայրը թող հովանի լինի մեր ողջ ժողովրդին։ Բյուր օրհնություն Մակարավանքի խաչքավոր Կարեն Մեջլումյանին և’

... Ավելին.

Ծաղկազարդը Մակարավանքում

ԾԱՂԿԱԶԱՐԴ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ, ՕՎՍԱՆՆԱՏիրոջ Շուրջ 150 մանուկների հետ Մակարավանքում այսօր տոնեցինք Տիրոջ մուտքը Երուսաղեմ։ Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում։ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր գյուղերից և Իջևան մարզկենտրոնից եկած երեխաներն իրենց ձեռքերով հյուսեցին Ծաղկազարդի պսակները։ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Պատարագի ավարտին կատարվեց օրհնության կարգը։ Հաջորդիվ ելույթ ունեցավ Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի Ժող․անսամբլը։ Աստծո օրհնությունը

... Ավելին.

«Ոչ միայն հացիվ» Մակարավանք

“Ոչ միայն հացիվի” թողարկումն այս անգամ նվիրված է Տավուշի հրաշքներից մեկին` Մակարավանքին: Վայելեք.  

... Ավելին.

Մակարավանք

Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։ Այժմ Մակարավանքի վանահայրն է արժանապատիվ Տ․ Արշավիր քահանա Ասատրյանը, ում կողմից ամեն կիրակի և տերունի օրերին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։ Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք։ Պատմություն

... Ավելին.

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

«Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26): Քրիստոս Հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին: Հատված

... Ավելին.



Translate »