Մակարավանք

Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում
Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում Մեծ տոն էր Մակարավանքում՝ լի ուխտավորներով։ Կիրակնօրյա Պատարագից հետո օծվեց Հարությունյան ընտանիքի կողմից կանգնեցված խաչքարը՝ ի պահպանություն ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց։ Օծման արարողության ընթացքում ջրով, ապա գինով լվացվում է խաչը, այնուհետև օծվում մյուռոնով։ Խաչքարը կանգնեցվել է Արցախյան առաջին պատերազմի առաջին օրերին դժբախտ պատահարի հետևանքով մահացած Հայր
... Ավելին.Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում
Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում
Մեծ տոն էր Մակարավանքում՝ լի ուխտավորներով։ Կիրակնօրյա Պատարագից հետո օծվեց Հարությունյան ընտանիքի կողմից կանգնեցված խաչքարը՝ ի պահպանություն ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց։
Օծման արարողության ընթացքում ջրով, ապա գինով լվացվում է խաչը, այնուհետև օծվում մյուռոնով։
Խաչքարը կանգնեցվել է Արցախյան առաջին պատերազմի առաջին օրերին դժբախտ պատահարի հետևանքով մահացած Հայր Վահանի հիշատակի խաչքարի մոտ։ Հայր Վահանը Մակարավանքի վանահայրն էր։
Խաչ քո եղիցի մեզ ապաւէն Տէր Յիսուս,
յորժամ երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս:
Յայնժամ մեք մի՛ ամաչեսցուք յուսացեալքս ի քեզ,
այլ զօրութեամբ քով մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ՝
որպէս զորդիս լուսոյ եւ որդիս տուընջեան:
Ամէն:

ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք
Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։ Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։ Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։
... Ավելին.ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք
Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։
Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։
Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։
ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք

Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։
Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։
Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։

Մակարավանքի բարձունքից Սուրբ Հարության ավետիսը՝ ձեզ, Քրիստոս հարյավ ի մեռելոց
Ողջո՜ւյն ձեզ, ողջ եք «Մեր սիրելի՛ նահատակ հերոս զավակներն այսօր երկնքում տոնում են հարություն առած։ Հաղթանակած երկրային կյանքով ՀԱՂԹԱՆԱԿԱԾ երկինքն ունենք մեզ վրա բացվող։ Հաղթանակած՝ իրենց համար, բայց դեռևս պարտության դառնության հատակը ճաշակած՝ մեզ համար։ Մեր Տիրոջ Հարությամբ այսօր երկինքն է բացվում, գերեզմանի գաղափարն է քանդվում մեր Տիրոջ Հարությամբ։ Գերեզմանողների բոլոր տեսակի խարդավանքներն ու դավերն
... Ավելին.Մակարավանքի բարձունքից Սուրբ Հարության ավետիսը՝ ձեզ, Քրիստոս հարյավ ի մեռելոց
Ողջո՜ւյն ձեզ, ողջ եք
«Մեր սիրելի՛ նահատակ հերոս զավակներն այսօր երկնքում տոնում են հարություն առած։
Հաղթանակած երկրային կյանքով ՀԱՂԹԱՆԱԿԱԾ երկինքն ունենք մեզ վրա բացվող։ Հաղթանակած՝ իրենց համար, բայց դեռևս պարտության դառնության հատակը ճաշակած՝ մեզ համար։
Մեր Տիրոջ Հարությամբ այսօր երկինքն է բացվում, գերեզմանի գաղափարն է քանդվում մեր Տիրոջ Հարությամբ։ Գերեզմանողների բոլոր տեսակի խարդավանքներն ու դավերն են լուծվում մեր Տիրոջ Հարությամբ։
Երկնքից բացվող հայացքի ներքո, մեր նահատակ տղաներն այսօր ուզում են ասել․ «Ողջո՜ւյն ձեզ, ողջ եք, մի՛ վհատվեք, մի՛ երկյուղեք, որովհետև դուք փնտրում եք մեզ այլ վայրերում՝ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒՄ, ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ, բայց մենք հարության մեջ ենք՝ վեր հառնած, մեր Աստծո հարազատության մեջ։ Ինչպես այդ օրերին էինք փարված Իր ոտքերին ու ձեռքերին, այնպես էլ այսօր մենք։ Բայց մենք սպասում ենք նաև այդ հաղթանակ իրականությունն ու ազատագրված տիեզերական ճշմարտությունը դուք ևս իրագործեք՝ ոչ միայն մեզ վրա թողնելով այդ բեռը»։
Մակարավանքի բարձունքից Սուրբ Հարության ավետիսը՝ ձեզ
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Այսօր Սուրբ Հարության Ճրագալույցն է։ Տիրոջ Սուրբ Սեղանի լույսը բոլորը տարան իրենց տները։
Տիրոջ Հարության լույսից թող ծնվեն մեր Հայրենիքի ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ․․․

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ
Տիրամորը նվիրված ամենահին տոնն է Վերափոխման տոնը։ Այն նաև տարվա բերք ու բարիքի օրհնության օրն է։ Աչաջուր գյուղի Կիրակնօրյա դպրոցի սաները, գյուղից այլ հավատացյալներ և ուխտավորներ Սուրբ Պատարագի մասնակցեցին Մակարավանքում։ Ինչպես բոլոր եկեղեցիներում, Պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեքի կարգ։ Այս դժվարին ժամանակներում Տիրամայրը թող հովանի լինի մեր ողջ ժողովրդին։ Բյուր օրհնություն Մակարավանքի խաչքավոր Կարեն Մեջլումյանին և’
... Ավելին.ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ
Տիրամորը նվիրված ամենահին տոնն է Վերափոխման տոնը։ Այն նաև տարվա բերք ու բարիքի օրհնության օրն է։
Աչաջուր գյուղի Կիրակնօրյա դպրոցի սաները, գյուղից այլ հավատացյալներ և ուխտավորներ Սուրբ Պատարագի մասնակցեցին Մակարավանքում։
Ինչպես բոլոր եկեղեցիներում, Պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեքի կարգ։
Այս դժվարին ժամանակներում Տիրամայրը թող հովանի լինի մեր ողջ ժողովրդին։
Բյուր օրհնություն Մակարավանքի խաչքավոր Կարեն Մեջլումյանին և’ խաղողօրհնեքի պատրաստությունը, և’ հավատացյալների` վանք տեղափոխումը հանձն առնելու համար։

Ծաղկազարդը Մակարավանքում
ԾԱՂԿԱԶԱՐԴ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ, ՕՎՍԱՆՆԱՏիրոջ Շուրջ 150 մանուկների հետ Մակարավանքում այսօր տոնեցինք Տիրոջ մուտքը Երուսաղեմ։ Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում։ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր գյուղերից և Իջևան մարզկենտրոնից եկած երեխաներն իրենց ձեռքերով հյուսեցին Ծաղկազարդի պսակները։ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Պատարագի ավարտին կատարվեց օրհնության կարգը։ Հաջորդիվ ելույթ ունեցավ Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի Ժող․անսամբլը։ Աստծո օրհնությունը
... Ավելին.Ծաղկազարդը Մակարավանքում
ԾԱՂԿԱԶԱՐԴ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ, ՕՎՍԱՆՆԱՏիրոջ Շուրջ 150 մանուկների հետ Մակարավանքում այսօր տոնեցինք Տիրոջ մուտքը Երուսաղեմ։ Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում։
Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր գյուղերից և Իջևան մարզկենտրոնից եկած երեխաներն իրենց ձեռքերով հյուսեցին Ծաղկազարդի պսակները։ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Պատարագի ավարտին կատարվեց օրհնության կարգը։ Հաջորդիվ ելույթ ունեցավ Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի Ժող․անսամբլը։
Աստծո օրհնությունը Մակարավանքի այս տարվա խաչքավոր Կարեն Մեջլումյանին այս գեղեցիկ օրը իրականություն դարձնելու համար։

Տեառնընդառաջը Մակարավանքում
Տեառնընդառաջը Մակարավանքում

«Ոչ միայն հացիվ» Մակարավանք
“Ոչ միայն հացիվի” թողարկումն այս անգամ նվիրված է Տավուշի հրաշքներից մեկին` Մակարավանքին: Վայելեք.
... Ավելին.«Ոչ միայն հացիվ» Մակարավանք
“Ոչ միայն հացիվի” թողարկումն այս անգամ նվիրված է Տավուշի հրաշքներից մեկին` Մակարավանքին:
Վայելեք.
«Ոչ միայն հացիվ» Մակարավանք

“Ոչ միայն հացիվի” թողարկումն այս անգամ նվիրված է Տավուշի հրաշքներից մեկին` Մակարավանքին:
Վայելեք.

Մակարավանք
Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։ Այժմ Մակարավանքի վանահայրն է արժանապատիվ Տ․ Արշավիր քահանա Ասատրյանը, ում կողմից ամեն կիրակի և տերունի օրերին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։ Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք։ Պատմություն
... Ավելին.Մակարավանք
Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։
Այժմ Մակարավանքի վանահայրն է արժանապատիվ Տ․ Արշավիր քահանա Ասատրյանը, ում կողմից ամեն կիրակի և տերունի օրերին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։
Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք։
Պատմություն
Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։
Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 24 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։
Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։
Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում: Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։
Տարիներ առաջ Մակարավանք գնալը դժվար էր։ Իսկ այժմ, Աչաջուր գյուղից նորակառույց ու ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է հասնել այնտեղ։
Հայկական ՍՍՀ, Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը և պետշինի համապատասխան մասնագետները ուսումնասիրել, պեղել և բարեկարգել են հուշարձանախմբի տարածքը։ Հայտնաբերվել և հաշվառման են ենթարկվել շրջակայքում ցրված ու հողի շերտով ծածկված սրբատաշ քարերը, զարդաքանդակները, վիմագիր արձանագրություններն ու խաչքարերը։ Դրանց մեծ մասն արդեն վերջնական հանգրվանել են իրենց նախկին տեղերում։
Աչաջուր գյուղի շրջակայքում Մակարավանքի համալիրից բացի կան նյութական մշակույթի նաև ուրիշ հուշարձաններ։ Հին Աչաջուր և Պիպիս գյուղատեղերում պահպանվել են Սբ. Հովհաննես և Նահատակ եկեղեցիները, օժանդակ կառույցների ավերակները, խոյակները, խաչքարերը և ընդարձակ գերեզմանոցները։ Ուշագրավ է Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ գտնվող բուսական և երկրաչափական հոյակապ զարդանախշերով կերտված խաչքարը։
Ավանդություն
Գտնվում է Աչաջուր գյուղի արևմտյան կողմում։ Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում: Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։
Ճարտարապետություն
Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, գավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից։
Գլխավոր եկեղեցին և գավիթը
Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5X9 մ միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատակագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով քառանկյուն։ Կառուցվել է բաց վարդագույն և պղնձագույն ֆելզիտի սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը։ Արևմուտքից հիմնական մուտքը եզերված է նրբահյուս երեսակալով, իսկ վերնամասը ծածկված է գույնզգույն քարերի դրվագազարդով։ Ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է եկեղեցու ներսը, չորս հուժկու հնգանիստ որմնամույթերը միանում են բարձր կամարներով, տանիքի կենտրոնում առաջացնելով քառակուսի բացվածք, որի վրա կառուցված է գմբեթը։ Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը՝ «Երիտասարդ» մակագրությամբ։ Երիտասարդը հավանաբար այս եկեղեցին քանդակազարդող վարպետ-ճարտարապետի անունն է, քանի որ նրա ձեռքին պատկերված են աշխատանքային գործիքներ։ Գեղաքանդակ մի խաչքարի ծավալուն արձանագրությունից իմացվում է., որ գլխավոր եկեղեցին 1205 թվականին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, Հովհաննես Ա-ի վանահայրության տարիներին։ Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը։
Մակարավանքի մուտքը
Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի՝ կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիս-արևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան դուռն ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ՝ ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ ներսակողմում խիստ տպավորիչ է ու լուծումով ինքնատիպ խորանի հարդարանքը։ Աբսիդի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով՝ միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով՝ երիզված հյուսկեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով։ Ուշագրավ է ութանկյուն աստղերի մշակումը։ Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական չկրկնվող զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն։ Այստեղ առկա է նաև գավթի կառուցող Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զինանշանը՝ զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով զուգահեռներ չունեն միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը՝ Երիտասարդ։ Մակարավանքի գավիթը 1207 թ-ին կառուցել է իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը։ Այն արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից՝ գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Արևմտյան շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ։ Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը։ Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։
Գավիթը (1224 թ.) Հյուսիսային կողմից կից է գլխավոր եկեղեցուն։ Երկու եկեղեցիները դռներով հաղորդակցվում են գավթի հետ։ Պատկանում է 4 սյունանի գավիթների տիպին։ Քառակուսի դահլիճ է։ Միակտոր գլանաձև սյուների վրա հենվում է կենտրոնական երդիկավոր ծածկը, որի հիմքի գոտին ու չորս անկյունների առագաստները քանդակազարդ են։ Քանդակազարդ է նաև Արևմայան ճակատը և շքամուտքը։ Նշխարատունը կից է հին եկեղեցուն, քառակուսի հատակագծով, թաղածածկ, 5,3X5 մ չափի շինություն է, արևելյան պատի հյուսիսային մասում բուխարու խորշով։
Հնագույն եկեղեցին
Հին եկեղեցին տեղավորված է սարահարթի հյուսիս-արևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում։ Ներսից խաչաձև է (10,1X 8,4 մ), իսկ արտաքինից քառանկյուն հատակագծով շինություն է, շարված կարմրավուն, խոշոր քարերով, կրաշաղախով։ Ներսից պատերը սղվաղված են, գմբեթը կառուցված է սրբատաշ բաց աղյուսագույն քարերով։ Մուտքր բացվում է արևմտյան պատից՝ գավթի մեջ։ Գմբեթի թմբուկը գլանաձև է։ Բեմի ճակատը ծածկված է բուսական և երկրաչափական նուրբ քանդակազարդերով։ Եկեղեցու կառուցման ժամանակը՝ դատելով նրա ոճից, կարելի է համարել XI – XII դդ։
Մակարավանքի երկրորդ՝ հնագույն եկեղեցին (10-11-րդ դարեր) համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ 13-րդ դարում. վերակառուցված ծածկը և գմբեթը՝ նույն տուֆի սրբատաշ քարերով։ Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ՝ հավանաբար սա նախօրինակ է ծառայել գլխավոր եկեղեցու բեմի զարդաքանդակների համար։
Հին եկեղեցին տեղավորված է սարահարթի հյուսիս-արևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում։ Ներսից խաչաձև է (10,1X 8,4 մ), իսկ արտաքինից քառանկյուն հատակագծով շինություն է, շարված կարմրավուն, խոշոր քարերով, կրաշաղախով։ Ներսից պատերը սղվաղված են, գմբեթը կառուցված է սրբատաշ բաց աղյուսագույն քարերով։ Մուտքը բացվում է արևմտյան պատից՝ գավթի մեջ։ Գմբեթի թմբուկը գլանաձև է։ Բեմի ճակատը ծածկված է բուսական և երկրաչափական նուրբ քանդակազարդերով։ Եկեղեցու կառուցման ժամանակը՝ դատելով նրա ոճից, կարելի է համարել XI – XII դդ։ Գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հյուսիս-արևելյան անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով, սպիտակավուն քարով շինված նշխարատան (13-րդ դար) պատերը։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Աստվածածին եկեղեցին 1198 թ. կառուցել է Մակարավանքի առաջին վանահայր Հովհաննես Ա-ն՝ իր ծնողների և եղբայրների հիշատակին։ Այն ներսից խաչաձև, արտաքինից ութանիստ, սրբատաշ քարերով կառուցված շինություն է։ Լուսամուտները պսակված են ճոխ ձևավորված շրջանակներով։ Եկեղեցու պատերին քանդակված են առյուծների, թռչունների և վարդյակների բարձրաքանդակներ։ Դրանցից մեկում պատկերված է արագիլ՝ պարանոցին փաթաթված օձի կոկորդը բռնած, իսկ մյուս բարձրաքանդակում իրար հետ կռվող երկու կենդանի։ Իր հատակագծային և ծավալատարածական ձևերով եկեղեցին յուրօրինակ է, մասամբ հիշեցնում է Անիի Ապուղամերենց եկեղեցուն։
Համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով շինված, ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը՝ 1198 թ-ին։ Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռ։
Մատուռ
Փոքրիկ կիսավեր մատուռը գտնվում է Աստվածածին եկեղեցուց հյուսիս, թաղածածկ, փոքր, բազմերանգ քարերով շարված շինություն է, կառուցվել է մյուս հուշարձանների հետ միաժամանակ։

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ
«Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26): Քրիստոս Հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին: Հատված
... Ավելին.ՃՐԱԳԱԼՈՒՅՑ
«Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26):
Քրիստոս Հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին:
Հատված Բագրատ Սրբազանի Սուրբ Հարության տոնի ճրագալույցի քարոզից.
«Այսօր մեր բոլոր եկեղեցիներում է հնչում և ամբողջ Հայաստանը մի մեծ սիրտ դարձած տրոփում է մեծ ավետիսով, թե՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Հարության խորհուրդի մենք երբեք չենք զգա, եթե ապրած չլինենք խաչելության խորհուրդը: Քրիստոս մեռելներից է հարություն առել, մեռելներից հարություն առնելով՝ մեզ հստակ հույսի խոստում է տվել, որ դուք այս հոգեվիճակում մահանալու եք կոչված, բայց Ես եկել եմ ձեզ հետ գերեզմանը տարվելու, Ես եկել եմ ձեզ այդ մահվանից ազատելու: Եվ ահա սրա մասին է Հարության խորհուրդը: Մեր Տերն Իր մեկնելուց առաջ ասում է. «Ահա Ես Ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»: Եթե չենք հավատալու դրան, իմաստ չունի այս կյանքի մեջ ապրած որևէ վայրկյանը: Եթե մենք մեր աշխատանքի ապագայի արդյունքի հույսը չունենք, ապա իմաստ չունի մեր աշխատանքը: Հենց այդ հույսի մասին է մեզ հետ խեսում Հիսուսը. «Ես եկել եմ ձեզ հարության հույսը տալու, ազատելու մեղքից ու մահվանից»:
Քրիստոսի Հարության խորհուրդը այն գերեզմանված քարը գլորելու մասին է, որ այսօր դրված է մեզ վրա որպես մեղք: Մինչև սա չլինի, մենք մահացած ենք: Քրիստոսի Հարության լույսն է մեր ապրելու չափորոշիչը, խաչին գամված Քրիստոսի՝ ներողության հրավիրելու, «Հա՛յր, ների՛ր սրանց» ասելն է մեր չափորոշինչը, իր աշակերտների ոտքերը խոնարհությամբ լվացող Հիսուսի սիրո պատգամն է մեր կյանքի չափորոշիչը: Մեր ապրելն իմաստ չի ունենա, եթե չլինի այն հաստատ համոզումը, որ Աստված ինձ համար խաչվել, թաղվել ու հարություն է առել, և ես էլ նույն ճանապարհով եմ գնում»: