Նախագահ Արմեն Սարգսյանի այցը վերջերս հրետակոծված Չինարիի դպրոց
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բերդի տարածաշրջանում էր։ Նա այցելեց վերջերս հրետակոծված Չինարիի դպրոց։ Նախագահը նախորդ անգամ Չինարի էր այցելել անցած տարվա նոյեմբերին։
«Ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի, այս գյուղի բարեկամը․ ես՝ որպես նախագահ, և մենք՝ որպես ընտանիք։
Իրանակությունը, որը պիտի մեզ դեպի ապագա և դեպի հաղթանակ տանի, շատ պարզ տրամաբանություն է․ մենք հաղթելու ենք, եթե բոլորս միասին լինենք։ Ե՛վ գյուղում ենք բոլորս միասին, և՛ մարզում ենք բոլորս միասին, և՛ Հայաստանում ենք բոլորս միասին։
Կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց, միևնույնն է, բոլորս պետք է մեկ լինենք։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն րոպե, ամեն վայրկյան մի կողմ դնել մեր տարբերությունները և միասնական լինել», – ասաց Նախագահն իր խոսքում։