Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մկրտություն

12 ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐ ՄԿՐՏՎԵՑԻՆ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ

Խաչի երևման տոնին ռազմամարզական վարժարանի ավարտական կուրսի 12 սաներ մկրտվեցին Գոշավանքում։ «Պարծենալու այլ բան չունենաք, քան ԱՍՏՎԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԱԶԳԸ։ Հուսով եմ, որ իրենք կրթությամբ, հմտություններով և, հատկապես, հոգով ու նվիրումով կգան ոչ միայն համալրելու մեր բանակի սպայական կազմը, այլ նաև իրենց մեծագույն ներդրումը բերելու, մեր բանակը վերստին դարձնելու ՀԱՂԹԱՆԱԿԱԾ բանակ» – ասաց Բագրատ Սրբազանը

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 75 ԵՐԵԽԱՆԵՐ

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: (Մատթ․ 28․19) Նոյեմբերի 18-ին սահմանապահ Վազաշենում 75 երեխաներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ։ Խորհրդանշական է, որ Մկրտության խորհուրդը կատարվեց համայնքապետարանի դահլիճում, ուր նախկինում գտնվել է գյուղի եկեղեցին: Արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս

... Ավելին.

Մկրտվեցին Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները

Հոկտեմբերի 19-ին Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին սահմանապահ Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս․ Գալստանյանի, Տեր Աբել քհն․ Քարտաշյանի ու Տեր Արամ քհն․ Միրզոյանի ձեռամբ Սուրբ Մյուռոնը դրոշմվեց մանուկների ճակատներին՝ դառնալով նրանց քրիստոնյա և հայ ինքնության անհերքելի վկայությունը։ Լուսանկարները՝ Ստեփան Բադալյանի

... Ավելին.

ԱՅԳԵՁՈՐՑԻ 45 ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 19-ին Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին սահմանապահ Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս․ Գալստանյանի, Տեր Աբել քհն․ Քարտաշյանի ու Տեր Արամ քհն․ Միրզոյանի ձեռամբ Սուրբ Մյուռոնը դրոշմվեց մանուկների ճակատներին՝ դառնալով նրանց քրիստոնյա և հայ ինքնության անհերքելի վկայությունը։

... Ավելին.

ՄԿՐՏՎԵՑԻՆ ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

-Այս երախան ի՞նչ է ցանկանում -Հավատք, հույս, սեր և ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ Այսօր Իջևանի ս.Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին կանադահայ Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցի շուրջ 50 մանուկներ: Նրանք երկար էին պատրաստվել այս օրվան և խորհրդի մաքրամաքուր գիտակցությամբ մոտեցան սուրբ ավազանին: Մկրտությանը ներկա էր Լուսի Պողոսյանի դուստրը՝ Սոսի Մանուկյանը

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 55 ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐ

Սահմանապահ Կոթիի Սբ. Աստվածածին եկեղեցում հուլիսի 27-ին  մեծ ուրախություն էր: 55 հրաշամանուկներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Եկեղեցու անդամ: «Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)

... Ավելին.

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ

Սահմանապահ Այգեպարում 2 օր շարունակ Տավուշի թեմի հոգևորականները Մկրտության խորհուրդն էին կատարում: Նախօրոք պատրաստությունից, Մկրտության խորհրդին ու Հայ եկեղեցու դավանանքին ծանոթանալուց հետո այգեպարցիները՝ մեծ ու մանուկ, ընդունեցին սրբալույս Մյուռոնի դրոշմը՝ անդամագրվելով Քրիստոսի եկեղեցուն: Այգեպար գյուղի տները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանից 100-700 մետր հարևանությամբ: Բագրատ Սրբազանի խոսքերով՝ այստեղ ապրում են մարդիկ, որոնց հավատքի ու քրիստոնեական ինքնության

... Ավելին.



Translate »