Նոր Վարագավանք

ՏՈՆ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԻՐ ՏԱՆՆ ԷՐ՝ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔՈՒՄ
Տավուշ աշխարհով շրջապտույտից հետո Վարագա Սուրբ Խաչի մասունքը հանգրվանեց Իր իսկական տանը՝ Նոր Վարագավանքում, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Խաչի այս մասունքը Հայաստան է բերվել Սուրբ Հռիփսիմեանց կույսերի միջոցով և 13-րդ դարից ապաստանել Նոր Վարագավանքում: Ավանդույթի համաձայն՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը նաև տարածաշրջանի ու այս
... Ավելին.ՏՈՆ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԻՐ ՏԱՆՆ ԷՐ՝ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔՈՒՄ
Տավուշ աշխարհով շրջապտույտից հետո Վարագա Սուրբ Խաչի մասունքը հանգրվանեց Իր իսկական տանը՝ Նոր Վարագավանքում, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Սուրբ Խաչի այս մասունքը Հայաստան է բերվել Սուրբ Հռիփսիմեանց կույսերի միջոցով և 13-րդ դարից ապաստանել Նոր Վարագավանքում: Ավանդույթի համաձայն՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը նաև տարածաշրջանի ու այս վանքի ուխտի օրն է:
Նոր Վարագավանքը կրկին շնչում էր Տավուշ աշխարհի բոլոր ծագերից ու այլ վայրերից եկած բազմաթիվ ուխտավորների աղոթքներով ու փառաբանությամբ:
Իր քարոզում Բագրատ Սրբազանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Խաչափայտի մասունքին դիպչելու, համբուրելու, խոնարհվելու այս հնարավորությունը մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է՝ հրավիրելով տոնի խորհրդի միջից կրկին վերաարժևորելու Սուրբ Խաչի ներկայությունը.
«Այս խորանի վրա գտնվող ճաճանչը միայն զարդ չէ. այստեղ տերունական Խաչափայտի մասունքն է զետեղված. այսօր նաև Իր արյունն է մեզ հետ: Եվ մենք անընդհատ աղոթքի մեջ ասում ենք՝ «մենք Քո արյան գինն ենք»: Դու մեզ փրկել ես Քո արյունով, տվել ես մեզ հնարավորությունը մարդկային շղթաներից, կապանքներից վեր կանգնելու, փոքր, անպետք, անիմաստ հաշիվներից, որոնցով ընդհանրապես մեր կյանքի առաջնահերթություններն ենք սահմանում:
Քրիստոսի Խաչի ներկայությունը մեզ կոչում է վեր կանգնելու, բարձր տեսնելու, զգալու կյանքի երջանկության առաջնահերթությունները, ապրելու այն մեծ ուրախության մեջ, որով Աստված մեզ կոչում է վերջնական, հավիտենական փրկության, բայց ուզում է, որ այս կյանքում էլ կարողանանք պատվով ու արժանապատիվ ապրել: Մեզ չի զրկում այս կյանքի բարիքներն ունենալուց, ստեղծելուց և փոխանցելուց, բայց նաև մեզ համար նպատակ է, թե մենք ինչպես ենք ընթանում՝ Իր հետ վերջնական հանդիպում ունենալու:
Եվ այս խորհուրդն է, որ մենք կյանքում երբեմն սովորական ենք դարձնում, ոչնչացնում ու փչացնում ենք՝ շղթաներով կապված ենք լինում թե՛ մեր անցյալից, և թե՛ իրականությանը հարմարված, որ այլևս չենք էլ զգում, որ այդ շղթաները, այդ անպիտան հարցերը մեր կյանքին ոչ մի ձևով օգտակարություն չունեն»:
Հավարտ Սուրբ Պատարագի վանքի գավիթում կատարվեց նաև Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս կողմերի օրհնություն:
«Մեր մաղթանքն է, որ մենք կարողանանք հոգով, սրտով և մտքով զգալ այն մեծ օրհնությունը, որ տերունական Խաչի ուղղակի ֆիզիկական հպումի և շփումի միջից դեպի մեզ է գալիս: Եվ առաքյալի պես մենք էլ այնքան ջանք, այնքան կամք, այնքան զորություն ունենանք՝ ծուլությունից, անտարբերությունից հեռու, որ կարողանանք մենք էլ իսկապես ասել, թե՝ աշխարհը ինձ համար խաչված է, և ես էլ աշխարհի համար եմ խաչված, որովհետև միակ պարծենալիքս Քրիստոսի Խաչն է՝ սիրո մեծագույն խորհուրդը»:

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ՀԱՍԱՎ ՏՈՒՆ
ԵՐԱՆԵԼԻ ԵՆՔ Տարվա բացառիկ օրերից,ՄԻ ԳԻՇԵՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔՈՒՄ Թեմակալ առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմի երիտասարդները Վարագա Սուրբ խաչի պահպանություն կատարեցին վանքում: ԱՅԴ ԳԻՇԵՐ ԱՂՈԹՔՈՎ ՆԿԱՐԵԼ ԵՆՔ ՍԵՐՆ ՈՒ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ,ԳԱՄԵԼ ՆՐԱՆՑ ՄԵՐ ՀՈԳՈՒՆ,Երբեք վանքի հատակն այդքան տաք չէր եղել ու մթությունն այդքան լուսավոր,,, ԵՐԱՆԵԼԻ ԵՆՔ,,,,,
... Ավելին.ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ՀԱՍԱՎ ՏՈՒՆ
ԵՐԱՆԵԼԻ ԵՆՔ
Տարվա բացառիկ օրերից,ՄԻ ԳԻՇԵՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔՈՒՄ
Թեմակալ առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմի երիտասարդները Վարագա Սուրբ խաչի պահպանություն կատարեցին վանքում: ԱՅԴ ԳԻՇԵՐ ԱՂՈԹՔՈՎ ՆԿԱՐԵԼ ԵՆՔ ՍԵՐՆ ՈՒ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ,ԳԱՄԵԼ ՆՐԱՆՑ ՄԵՐ ՀՈԳՈՒՆ,Երբեք վանքի հատակն այդքան տաք չէր եղել ու մթությունն այդքան լուսավոր,,,
ԵՐԱՆԵԼԻ ԵՆՔ,,,,,

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ. ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ
ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ. ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Նոր Վարագավանք
Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։ Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին: Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները։ Վանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է։
... Ավելին.Նոր Վարագավանք
Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։
Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին: Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները։ Վանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է։ Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը։ Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը։ Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին:
Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը։
Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թվականին կերտել է Վարդանը։
«Առաքելական մեր սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն` մենք տարվա մեջ ունենք խաչի չորս տոներ, եթե չորսից երեքը բնորոշ են նաև քրիստոնեական այլ եկեղեցիների, ապա Վարագա խաչը բնորոշ է միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Այն մեր տոնացույցի մեջ է մտել 7-րդ դարում, Ներսես երրորդ Տայեցի կաթողիկոսի կողմից, երբ Վարագա լեռան վրա կառուցվեց պատմական Վարագավանքը»:
Վարագա Սուրբ Խաչի մասունքն այժմ պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և ամեն տարի այդ օրը Մայր Աթոռի Սրբարանից այն մեծ հանդիսությամբ տեղափոխվում է Նոր վարագավանք, ներկայացվում հավատացյալներին` երկրպագության և համբուրելու համար: Անդրադառնալով Անդաստանի արարողությանը, տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանն ասաց, որ խաչափայտի մասունքով օրհնվում են պատմական Տավուշ աշխարհի չորս ծագերը (կողմերը):