Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Շամշադին

Ծաղկազարդը Բերդում

«Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։ Մատթ. 21։9

... Ավելին.

Կիրակնամուտ․ Սահմանապահ Խորանաշատի վանք

ՀՀ սահմանագլխին, Չինարիի բարձունքում՝ երկնքի ու երկրի սահմանին, Խորանաշատի վանքը ոչ հաճախ է աղոթք լսում, հոգևորականներից ավելի հաճախ մեր զինվորականներն են այցելում վանք, աղոթում և խնամում։ Մեծ Պահքի վերջին Կիրակնամուտի ժամերգությանը Խորանաշատի վանքում էինք։ ․..Խորանաշատի միջնադարյան համալսարանը հիմնադրվել է 1222թ-ին Մխիթար Գոշի աշակերտ Վանական վարդապետի կողմից։ Այս տարի տոնում ենք վանքի 800-ամյակը։

... Ավելին.

Արարչագործության հետ ներդաշնակ․ Սրբոց Հռիփսիմյանց տոն․ Այգեձոր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Հռիփսիմյանց պատմությունը՝ մեր ժողովրդի՝ քրիստոնեության դարձի պատմությունը, համարում եմ հիմնադրված ՍԻՐՈ պատմությամբ՝ Տրդատ արքայի և աղջնակ Հռիփսիմեի մերժված սիրո պատմությամբ։ ՍԻՐՈ պատմությունն էր, որ մեր երկրի՝ քրիստոնեության դարձի պատմության պատճառ դարձավ. Տրդատ արքան՝ իր ամբողջ հզորությամբ, և մի աղջնակ՝ Հռիփսիմեն» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի) Այգեձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սրբոց Հռիփսիմյանց տոն

... Ավելին.

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՏԱՀՈՒՅՍՈՒՄ

Գևորգյան հոգևոր ճեմարանի ավելի քան 180 սաներ, դասախոսներ, հոգևոր հայրեր, ուսումնական տարվա վերջին պտույտն արեցին՝ ուխտագնացությամբ դեպի Տավուշ: Սաները, ճեմարանի տեսուչ Տեր Գարեգին վրդ. Համբարձումյանի առաջնորդությամբ, այցելեցին Շամշադին, շրջագայեցին սահմանապահ գյուղերով, եղան զորամասերում, ծանոթացան Տավուշի դարավոր սրբավայրերին և հաղորդակից եղան Տավուշ աշխարհի ողջ հմայքին:  Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը և Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ

... Ավելին.

ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ. ՆՈՐՔԻ ՀԱՅՈՐԴԱՑ ՏՈՒՆԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Ուխտավորաբար Տավուշում էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց Տան Սաները: Գերաշնորհ Տեր Վարդան եպս. Նավասարդյանի նախաձեռնությամբ, սաները ազգային, հայրենասիրական ոգեշունչ կատարումներով հանդես եկան սահմանապահ Մեհրաբի զորամասում և Պառավաքար համայնքում:  

... Ավելին.

ՇԱՄՇԱԴԻՆԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ

Տավուշի թեմի 43 կիրակնօրյա դպրոցներում շարունակում են տոնել Սուրբ Ծնունդն ու Ամանորը․ դեկտեմբերի 26-ին Շամշադինի տարածաշրջանի Նորաշեն համայնքում կայացավ հերթական միջոցառումը։ Նորաշենի դպրոցում հավաքվել էին Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր և Նորաշեն համայնքների կիրակնօրյա դպրոցների սաները, նրանց ուսուցիչներն ու ծնողները։ Ներկա էր Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև այս դպպրոցների խնամքի համար պատասխանատու հոգևոր

... Ավելին.

ՄՈՎՍԵՍ․ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ

Շամշադինի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումներն ամփոփվեցին սահմանապահ Մովսեսում՝ տեղի կիրակնօրյա դպրոցի ու Այգեձորի «Լույս Մանկանց» ծրագրի սաների ելույթներով։ Մովսեսի մշակույթի կենտրոնի դահլիճում էին հավաքվել նաև կիրակնօրյա հաճախող երեխաների ծնողները, ներկա էին տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Աբել քահանա Քարտաշյանն ու Տեր Արամ քահանա Միրզոյանը։ Սուրբ

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ. ՎԱՐԱԳԱՎԱՆ

Այս օրերին ՏաՀույսում անդադար հնչում է Սուրբ Ծննդյան Ավետիսը և մանուկների շուրթերից ամեն օր հարյուրավոր աղոթքներ են վեր առաքվում․ Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների սաները շարունակում են տոնել Սուրբ Ծնունդը։ Դեկտեմբերի 25-ին Սուրբ Վարագավանքի սիրառատ հովանու ներքո՝ Վարագավան համայնքում համախմբվել էին Վերին Ծաղկավանի, Վարագավանի և սահմանապահ Պառավաքարի կիրակնօրյա դպրոցների սաները։ Ներկա էին Տավուշի թմի առաջնորդ Տեր

... Ավելին.

ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇ ԳՅՈՒՂՈՒՄ

ՏաՀույսում շարունակվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումները․ Տավուշ գյուղում խաղաղության ու սիրո տոն էր։ Դեկտեմբերի 25-ին Տավուշի դպրոցական ջերմ հարկի ներքո էին համախմբվել Նավուրի, Բերդի կիրակնօրյա դպրոցների և Տավուշ գյուղի «Լույս Մանկանց» ծրագրի սաները՝ մոտ 150 հոգի։ Մանուկների շուրթերից հնչեց Սուրբ Ծննդյան պատմությունը, նրանց երգով ու աղոթքով ևս մեկ անգամ ներկաների սրտերին հասավ Սուրբ

... Ավելին.



Translate »