Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ուխտագնացություն

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ և տեր Աբել քահանա Քարտաշյանի ուղեկցությամբ Տավուշեցի հերոսածին մայրերն ուխտավորաբար այցելեցին Ապարանի փառքի այգի և հայոց տառերի պուրակ

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ և տեր Աբել քահանա Քարտաշյանի ուղեկցությամբ Տավուշեցի հերոսածին մայրերն ուխտավորաբար այցելեցին Ապարանի փառքի այգի և հայոց տառերի պուրակ։

... Ավելին.

ԱՂՈԹՔՈՎ ԼՑՐԻՆՔ ՕԿՈՆԱՎԱՆՔԸ. ՏԱՈՒԺ ԴՊՐՈՑՆԵՐ

Մենք հեշտ ճանապարհներ չենք ընտրում․ առաջին միասնական Պատարագին մասնակցեցինք Ենոքավանի բարձունքին՝ Օկոնավանքում։ ՏաՈւժ դպրոցի աշակերտները, ուսուցիչները, Տեր Աբելը, և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը մոտ 5 ժամվա ճանապարհ կտրեցինք։ Դրախտային Տավուշ աշխարհի չքնաղ վայրերում կրկին խոստացանք լինել հավատարիմ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ԴՐՈՇԻՆ, ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՆ։

... Ավելին.

Հոգեգալուստ․ Գոշավանքի ուխտի օր

«Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք և ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8) Այսօր Գոշավանքի ուխտի օրն է՝ Հոգեգալուստի տոնը։ Գոշավանքում Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հիսուս Քրիստոս Իր Հարությունից հիսուն օր անց, ինչպես և խոստացել էր, առաքյալների

... Ավելին.

Հանրապետության տոնը՝ Խորանաշատի ուխտի օր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Աստծուց ելավ և դեպի Աստված է գնում։ Մեր կյանքի սկիզբն ու վերջն Աստված է։ Եվ ես կարծում եմ, որ մեր այսօրվա տոնը՝ հաղթանակած մայիս 28-ը, մեր այսօրվա վերանկախացած հանրապետության գոյությունը՝ Աստծուց ելնելու և դեպի Աստված գնալու մեր կենսագրության պատմությունն է։ Դա սկիզբն է և վերջն է։ Մեջտեղի պատասխանատվությունն ամբողջությամբ մեզ վրա է։ Եթե մենք զգում

... Ավելին.

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՏԱՀՈՒՅՍՈՒՄ

Գևորգյան հոգևոր ճեմարանի ավելի քան 180 սաներ, դասախոսներ, հոգևոր հայրեր, ուսումնական տարվա վերջին պտույտն արեցին՝ ուխտագնացությամբ դեպի Տավուշ: Սաները, ճեմարանի տեսուչ Տեր Գարեգին վրդ. Համբարձումյանի առաջնորդությամբ, այցելեցին Շամշադին, շրջագայեցին սահմանապահ գյուղերով, եղան զորամասերում, ծանոթացան Տավուշի դարավոր սրբավայրերին և հաղորդակից եղան Տավուշ աշխարհի ողջ հմայքին:  Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը և Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Այսօր սահմանապահ Տավուշից իրենց հոգևոր հայրերի ուղեկցությամբ Մայր Աթոռ էին մեկնել մի խումբ ուխտավորներ՝ վերահաստատելու ու նորոգելու իրենց ուխտն ու Մայր Տաճարում աղոթք բարձրացնելու առ Աստված մեր Եկեղեցու և երկրի անսասանության ու միասնականության համար։ Ուխտավորներին հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և զրույցից հետո նրանց բաշխեց իր հայրական օրհնությունը։ Թող Տերը հաստատ պահի Աստվածահիմն Մայր Աթոռն ու

... Ավելին.

ՄԵՐ ՈՒԽՏԱՎՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Այս օրերին Տավուշի թեմում իրականցվում են կիրակնօրյա դպրոցների և «Լույս մանկանց» ծրագրի սաների ուխտագնացություններ ու փոխադարձ այցելություններ: Ծրագրի նպատակն է մեր սաներին ծանոթացնել Տավուշի թեմի վանքերի ու եկեղեցիների պատմությանը և մանուկների միջև առավել բարեկամական ու ընկերական հարաբերությունների հաստատմանը նպաստելը: Չճանաչելով քո հայրենիքը՝ չես կարող սիրել այն:  

... Ավելին.

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՑԻՆԵՐԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի շրջանավարտները հունիսի 1-ին, գերաշնորհ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ ողջունեց նրանց և տվեց իր օրհնությունը, ապա երիտասարդներին պատեհ առիթ ընձեռվեց հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնուհետև շրջանավարտներն այցելեցին Սուրբ Գայանե եկեղեցի, ինչպես նաև Մայր Աթոռի թանգարաններ: Անակնկալներով լի և հագեցած ուխտագնացությունը

... Ավելին.

Վանական վարդապետի հետքերով. Արցախ այցելեցին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները

Հուլիսի 24-25-ին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն Արցախում էին: Տավուշի բոլոր շրջաններից շուրջ 50 ուսուցիչներ թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և իրենց տարածաշրջանների հոգևոր հովիվների առաջնորդությամբ ուխտավորաբար այցելեցին Գանձասար, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի և Դադիվանք: Ստեփանակերտում ուսուցիչները հյուրընկալվեցին Արցախի թեմի առաջնորդարանում` ստանալով թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը: Բագրատ Սրբազանի խոսքերով՝

... Ավելին.



Translate »