Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Չինարի

ԽՈՐԱՆԱՇԱՏ ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Հենց այս պահին Խորանաշատի հովանու ներքո՝ Հայաստանի Հանրապետության սահմանագլխին գտնվող Չինարի գյուղում բացառիկ իրադարձություն է․ գիտաժողով է և ԽՈՐԱՆԱՇԱՏ եռալեզու պատկերագրքի շնորհանդես Խորանաշատի վանքի 800-ամյակի միջոցառումների շրջանակում։ Այսպիսով հանրայնացվում են, միայն գիտական և հոգևոր շրջանակներում հայտնի ճշմարտությունները՝ Խորանաշատի վանքի ժառանգությունը, Վանական վարդապետի վարքը, Խորանաշատի վանքի ճարտարապետությունը, հրամցվում են մեր ժողովրդին։ Շնորհանդեսի բացումը կատարեց Բագրատ Սրբազանը,

... Ավելին.

800-ԱՄՅԱ ԱՎԵՏԱՐԱՆՈՎ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻԻՑ ՕՐՀՆՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ 4 ԿՈՂՄԵՐԸ․ ԱՆԴԱՍՏԱՆ

Շարունակվում են Խորանաշատի վանքի 800-ամյակի միջոցառումները։ Մաշտոցյան մատենադարանից բերվել է 1224թ-ին արտագրված Ավետարանը, որի հիշատակարանը գրվել է միջնադարյան մեր մեծագույն վարդապետներից Վանական վարդապետի ձեռքով։ Խորանաշատի վանքում Սուրբ Պատարագից հետո Չինարիում կատարվեց Անդաստանի կարգ՝ օրհնվեց աշխարհի չորս կողմերը։ ․․․ Վահական վարդապետը Մխիթար Գոշի աշակերտն է և Խորանապատի դպրոցի հիմնադիրը։ Վանական վարդապետի աշակերտները՝ ոգեշնչված իրենց վարդապետի վարքով

... Ավելին.

Նախագահ Արմեն Սարգսյանի այցը վերջերս հրետակոծված Չինարիի դպրոց

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բերդի տարածաշրջանում էր։ Նա այցելեց վերջերս հրետակոծված Չինարիի դպրոց։ Նախագահը նախորդ անգամ Չինարի էր այցելել անցած տարվա նոյեմբերին։ «Ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի, այս գյուղի բարեկամը․ ես՝ որպես նախագահ, և մենք՝ որպես ընտանիք։ Իրանակությունը, որը պիտի մեզ դեպի ապագա և դեպի հաղթանակ տանի, շատ պարզ տրամաբանություն է․ մենք հաղթելու ենք,

... Ավելին.

Չինարիի սահմանապահները. երեկ ամբողջ օրը նրանց գլխավերևում ԱԹՍ-ներ են պտտվել։

Չինարիի սահմանապահները. երեկ ամբողջ օրը նրանց գլխավերևում ԱԹՍ-ներ են պտտվել։ Մենք գիտակցում ենք, որ այս հողի վրա դարերի երկայքնով հայրենիքի պաշտպանների արյուն է հեղվել: Այս հողը ներծծել է իր մեջ շատ ու շատ շինականների քրտինք և այս հողն ինչ-որ վերացական կատեգորիա չէ մեզ համար: Սա մեր իրական հայրենիքն է. Տեր Աբել քահանա Քարտաշյան

... Ավելին.

Տավուշում հակառակորդը թիրախավորում է խաղաղ բնակչությանը

Այսօր առավոտյան Չինարիում Ցավոք, հակառակորդը թիրախավորում է խաղաղ բնակչությանը Մենք նահանջելու տեղ չունենք՝ մենք ենք ու մեր Տունը Աստված պահի Հայաստան աշխարհը և Տավուշ-Տահույսը

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՏԱՎՈՒՇԸ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է

Վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից հրազենային խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար գնդակոծվում է ՀՀ հյուսիս-արևելյան հատվածի Տավուշի սահմանագիծը և այդ սահմանագծի բնակավայրերը: Սահմանային գյուղերում կատարված իրավիճակի մասին հավաստի տեղեկություններ ունենալու նպատակով, այսօր կապվել ենք սահմանապահ Չինարիի, Վազաշենի, Այգեհովիտի, Ոսկևանի, Բերքաբերի, Կոթիի և Բաղանիսի համայնքապետերի հետ. Սահմանապահ Չինարիի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը  նշեց, որ վերջին օրերին սահմանում

... Ավելին.

ԴԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻՈՒՄ

Այսօր Տավուշի թեմի հերոսական, սահմանապահ Չինարի գյուղում քրիստոնեական սիրո, հավատամքի բաց դաս էր: Գյուղի մշակույթի տանը դարերի ընդմիջումից հետո Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից: Բերդի տարածաշրջանի ամբողջ հոգևոր դասը, ինչպես նաև բնակիչներ ամենատարբեր համայնքներից քահանաներ Տեր Արամի և Տեր Աբելի հովվությամբ մասնակցեցին այս կարևոր իրադարձությանը: Չինարիում տարբեր հոգևոր արարողություններ

... Ավելին.



Translate »