Գոշավանք․․․ Պայծառակերպություն․․․ Սրբապատկերի և խաչվառների օծում
Տիրոջ Պայծառակերպության տոնը բոլորիս հրավիրում է՝ պայծառակերպվել ու այլակերպվել՝ Քրիստոսի օրինակով։
«Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն (Մատթեոս 16։24-25):
Որքան էլ պարադոքսալ թվա. հանրային բարիքի համար սեփական անձն ուրացած մարդը կարող է միայն սեփական անձը գտնել։
Մեր ազգի, մեր պետության կյանքի այս դժվար ժամանակահատվածում է՛լ ավելի շոշափելի է դարձել սեփական անձը ուրանալու անհրաժեշտությունը։
Տիրոջ օրինակը մեր առջև ունենալով՝ քայլենք անանձնական սիրով ու նվիրումով, որովհետև դա է ՀԱՂԹԱՆԱԿԻ ճանապարհը․․․
․․․
Պայծառակերպության տոնին Գոշավանքում կրկնակի տոն էր, քանի որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից օծվեցին Սերինե Ալեքսանյանի կողմից նվիրաբերված Սուրբ Սեղանի չքնաղ սրբապատկերն ու 2 խաչվառները։
Պատարագիչն էր Գոշավանքի վանահայր Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը։