Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոն

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՀԱՅ ԴՊՐՈՑ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ»

Կրկին հյուրեր ունեինք․ «Պապոնց տուն» այցելեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Հայ Դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնեհ Տեր-Գրիգորյանը՝ իրենց գործընկերների ուղեկցությամբ։ Ճապոնիայի դեսպանությունն ու Հայ Դպրոցը մեր վաղեմի գործընկերներն են, որոնց օժանդակությամբ արդեն 2 սոցիալ-կրթական կենտրոն ենք կառուցել և կահավորել, մեկ կենտրոնի կառուցում էլ արդեն ընթացքում է։ Շնորհակալ ենք իրենց, որ հավատում են ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԴ պատրաստելու

... Ավելին.

«ՏԱՈՒԺ – ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՍԱՎ ՄԵԶ

Տավուշի 4 քաղաքներում ՏաՈւժ դպրոցները աստիճանաբար ստեղծում են գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր։ Յուրաքանչյուր դպրոցում դասավանդվում է որևէ մարզաձև։ Նոյեմբերյանում այդ մարզաձևը Կիոկուշին կարատեն է։ Պապոնց Տուն սոցիալ-կրթական կենտրոնի գեղեցիկ պատերի ներսում արդեն սկսվել են պարապմունքները։ Դանիայում բնակվող մեր շատ սիրելի բարեկամ Լիլիթ Սահակյանի ջանքերով ձեռք բերեցինք պարապմունքների համար անհրաժեշտ ամբողջ գույքը։ Շնորհակալ ենք Լիլիթ Սահակյանի

... Ավելին.

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Պապոնց՝ պապիկ-տատիկի տունը մեր ամենասիրելի վայրն է։ Նոյեմբերյանցիները «Պապոնց տուն» են անվանում նաև իրենց սիրելի սոցիալ-կրթական կենտրոնը, որովհետև սիրում են հարազատ պապիկ-տատիկի տան նման։ Այս կենտրոնի կառուցումը մարդու արժանապատվության մասին է։ Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաների համար արժանապատիվ պայմաններ ստեղծված լինեն, և նրանք նյութական բարիքին վերաբերվեն որպես սովորական երևույթի։ «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնը Նոյեմբերյանում

... Ավելին.

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը Նոյեմբերյանի «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնի շինարարության համար

«Պապոնց տան» կառուցումը մարդու արժանապատվության մասին է․․․ Նոյեմբերյանի Պապոնց Տուն սոցիալ-կրթական կենտրոն / Social-educational center Paponts Tunի շինարարության համար Ճապոնիայի կառավարությունը 70․000 USD դրամաշնորհ տրամադրեց Տավուշի թեմին։ Մարտի 19-ին ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեացավ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։ ․․․2015թ-ից Նոյեմբերյանում գործում է «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ» սոցիալ-կրթական կենտրոնը։ Կենտրոնը գործում էր 20-րդ դարի սկզբին կառուցված խարխուլ շինությունում։ Կոնտրոնում

... Ավելին.

Պապիկի տան ջերմությունը՝ Նոյեմբերյանի Պապոնց Տուն սոցիալ-կրթական կենտրոնում

«Ընդհանուր առմամբ՝ գաղափարն այն էր, որ մենք կարողանանք ստեղծել մի ընտանեկան միջավայր, որտեղ կարող ենք ձևավորել ճշմարիտ քրիստոնյաներ, լավ ու կամեցող մարդիկ․ մարդիկ, ովքեր մտածում են ոչ միայն իրենց, այլ նաև համայնքի մասին»։ Հայ առաքելական եկեղեցու «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտորնը, ուր հաճախում է շուրջ 100 երեխա, Նոյեմբերյանում գործում է 2015 թ-ից։ Այստեղ մանուկները հաճախում են

... Ավելին.

Եզրափակվեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ամանորյա միջոցառումները

Տավուշի թեմի 43 կիրակնօրյա դպրոցների շուրջ 2000 աշակերտներ շարունակում են տոնել Ամանորն ու Սուրբ Ծննունդը՝ ներկայանալով տարեվերջյան տոնական միջացառումներով։ Դեկտեմբերի 24-ին Նոյեմբերյանի «Պապոնց Տուն» սոցիալ-կրթական կենտրոնում էին հավաքվել այդ կենտրոնի, «Րաֆֆի և Սիլվա Ջիկերյան», «Հույսի Կամուրջի» կիրակնօրյա դպրոցների, Ջուջևանի «Լույս Մանկանց» ծրագրի սաները։ Նրանց այցի էր եկել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկա

... Ավելին.

Պապոնց տուն սոցիալ-կրթական կենտրոնի մայրերի ակումբը

Ահա այսպես մեր կենտրոնի մայրիկները իրենց ձեռքով հագուստներ են հյուսում իրենց զավակների համար:

... Ավելին.



Translate »