Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Պատանի_ՏաՀույս

Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության

Հայրենիք-Արցախը՝ մեր պատանիների խոսքի, մտքի ու երգի առանցքում։ Օրհներգ Արցախի Հանրապետության

... Ավելին.

Վերսկսեցինք Աստվածաշնչի սերտողության դասերը

Տավուշի թեմի Պատանյաց միությունը՝ մեր սիրելի Արտյոմ Դալյանի առաջնորդությամբ, վերսկսեց Աստվածաշնչի սերտողության դասերը։ Նախքան առաջին դասը պատանիները փոքրիկ հարցաշարի միջոցով ստուգեցին, թե որքանով են հիշում նախորդ տարվա սերտողությունների նյութը:

... Ավելին.

Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումներ Արևիկում

Շնորհակալություն կանադահայ բարերար Ռաֆֆի Քեոհնելյանին ամանորյա նվերների համար, Տավուշի թեմի Պատանյաց միության պատանիներին, Արտյոմ Դալյանին՝ միջոցառման կազմակերպման համար։ Կեցցեք սիրելինե՛ր։

... Ավելին.

Տավուշի թեմի Պատանյաց միության ամենամյա հանդիպումը

Այսօր Տավուշի թեմի Պատանյաց միության ամենամյա հանդիպումն էր։Մեր կյանքի կարևոր շարժիչներից է Պատանի Տահույսը․ պատանիներն ակտիվորեն ներգրավված են թեմական կյանքի բոլոր ոլորտներում։ Այսօր մեր պատանիները ստացան Պատանյաց միության դասընթացներին, հանդիպումներին և կամավորական աշխատանքներին մասնակցության վկայականներ։ Առավել ակտիվները հատուկ նվերներ ստացան։ Այսպիսով, պատանիներն ամփոփեցին 2020թ-ը և քննարկեցի 2021-ին կատարվելիք աշխատանքներն ու միջոցառումները։ Շնորհակալ ենք Պատանյաց միության

... Ավելին.

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում

Մեր արցախցի փոքրիկ հայրենակիցներին այսօր հյուընկալեցինք Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում։ Իջևանի տարածաշրջան տեղափոխված արցախցի փոքրիկների համար Սուրբ Ծննդյան միջոցառում էր պատրաստել Իջևանի Պատանյաց միությունը։ Փոքրիկ ներկայացումից բացի պատանիները պատրաստել էին նաև խաղեր և Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին մուլֆիլմի դիտում։ «Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և հաճություն մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14)

... Ավելին.

Սահմանից՝ սահման․ տավուշցի երեխաները զինվորների համար նվերներ են պատրաստում

Մինչ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաները հացով և ալյուրով խաչեր էին պատրաստում սահմանին կանգնած տղաների համար՝ աղավնին մտավ սենյակ։ Երեխաները վստահ են՝ աղավնին խաղաղություն է բերել, Տիրոջ օգնությամբ շուտով վաստակած խաղաղություն կունենանք։ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի, Գանձաքարի մշակույթի տան կամավորների, Տավուշի թեմի Պատանյաց միության սաների պատրաստած նվերներն ու շնորհակալական նամակներն արդեն հասել են մեր զինվորներին։ Աստծո պահպանությունն

... Ավելին.

Մեր պատանիներն աղոթում են խաղաղության համար

Պատանի ՏաՀույսն աղոթում է խաղաղության համար․ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

... Ավելին.

Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից արևիկցիներին

Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի փոքրիկների համար․ քաղցրավենիքով լի արկղերն ուղարկվել են Տավուշի թեմի առաջնորդարան։ Մեր պատանիները քաղցրավենիքի փաթեթներ են պատրաստում կենտրոնի կրտսեր խմբի երեխաների համար։

... Ավելին.



Translate »