Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Պատարագներ սահմանի երկայնքով 2017թ․

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ հակառակորդի դեմ դիմաց. Այգեպար

Սահմանապահ Այգեպար գյուղի միջնակարգ դպրոցը ողողված էր խաղաղությամբ ու սիրով: Այսօր՝ փետրվարի 5-ին, այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատարագին մասնակցում էին այգեպարցիներ, ինչպես նաև բնակիչներ Բերդի տարածաշրջանի այլ բնակավայրերից: Այգեպարցիների համար սահմանապահ լինելու իրականությունն ամենօրյա կյանքով է արտահայտվում: Այգեպարում տներն ադրբեջանական սահմանից 100 մետր հեռավորության վրա են,

... Ավելին.

Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց

Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս

... Ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ սահմանապահ գյուղերում. Ներքին Կարմիր աղբյուր

Տավուշի թեմում հոգևոր ուրախության ու զարթոնքի օրեր են: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ Պատարագ է մատուցվում Տավուշի սահմանագոտու բոլոր գյուղերում: Հոգևոր ավետիսի մեկնարկը տրվել էր դեռևս անցած շաբաթ Մովսես գյուղում, խորհուրդը համակեց հերոսական Չինարին, իսկ ահա այսօր հոգևոր ցնծության օր էր Ներքին Կարմիր աղբյուր գյուղում՝ մշակույթի տանը: Սահմանապահ գյուղի հավատավոր ժողովուրդը

... Ավելին.

ԴԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻՈՒՄ

Այսօր Տավուշի թեմի հերոսական, սահմանապահ Չինարի գյուղում քրիստոնեական սիրո, հավատամքի բաց դաս էր: Գյուղի մշակույթի տանը դարերի ընդմիջումից հետո Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից: Բերդի տարածաշրջանի ամբողջ հոգևոր դասը, ինչպես նաև բնակիչներ ամենատարբեր համայնքներից քահանաներ Տեր Արամի և Տեր Աբելի հովվությամբ մասնակցեցին այս կարևոր իրադարձությանը: Չինարիում տարբեր հոգևոր արարողություններ

... Ավելին.

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԻ ՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ: ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵՑ ՄՈՎՍԵՍԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսօր՝ հունվարի 21-ին, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ եպիսկոպոսական սուրբ և անմահ պատարագ մատուցվեց սահմանապահ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մովսես գյուղի բնակչությունը՝ մեծից փոքր մասնակցում էր պատարագին: Արժանապատիվ քահանաներ Տեր Աբելի և Տեր Արամի, բարեշնորհ Մարտուն, Գագիկ և Գևորգ սարկավագների մասնակցությամբ, գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ մատուցվեց սրբալույս պատարագը: Պատարագին ներկա էին նաև

... Ավելին.



Translate »