Սուրբ Սարգիս
Սուրբ Սարգսի տոնը․ Նոյեմբերյան
Սուրբ Սարգիսը Նոյոմբորյանի տարածաշրջանի հովանավոր սուրբն է։
Այսօրվա Սուրբ Պատարագը և տոնակատարությունը Նոյեմբերյանում։
«Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին։ Եվ երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ։
Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։
Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խոսքը» (Պողոսի նամակը եփեսացիներին 6:12-17)։

Հայրենաճանաչություն․ Սահմանապահ Դովեղի Սբ. Սարգիս եկեղեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍԸ. ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում սուրբ Սարգսի տոնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Պատճառը մեկն է. այն խորհրդանշում է սերը՝ համամարդկային արժեքներից ամենագեղեցիկն ու վեհը: Սերը դա այն կենսական զգացմունքն է, որը մարդը զգում է տարին տասներկու ամիս և ամիսը երեսուն օր, սակայն այս տոնն իր խորհրդով հուշում է մեզ՝ յուրաքանչյուրիս, այդ օրը տարբերակել տարվա մյուս օրերից և հաճելի անակնկալներ պարգևել սիրելի անձնավորությանը: Ինչևէ… Մի փոքր վերհիշենք տոնի առաջացման նախապատմությունը:
Սուրբ Սարգիս Զորավարը համարվում է համաքրիստոնեական մեծագույն սրբերից մեկը: Նրա անվան հետ են կապված բազմաթիվ սրբատեղիներ: Սուրբը հռչակվել է իբրև անհաղթ ռազմիկ՝ բարբարոսների դեմ մղած ճակատամարտերում, ինչպես նաև գթասիրտ քրիստոնյա՝ իր ունեցվածքից գթասրտորեն աղքատներին բաշխող:
Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: 378 թվականին կայսրը սպանվում է: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև սուրբ Սարգիսը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Սուրբ Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և տասնչորս քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337թթ) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև՝ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր թողտվությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363թթ) սկսվում են եկեղեցու հալածանքները, Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է նրան և նշանակում զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա:
Ծառայության անցնելով Պարսկաստանում՝ Շապուհի զորքերի մեջ, Սարգիսը բազում քաջագործություններ է կատարել, և շատերին է քրիստոնյա դարձրել: Այստեղ էլ՝ մոգերի և այլոց կողմից, նա մեղադրվել է պարսկական բանակում քրիստոնեությունը տարածելու համար, որի համար Շապուհը նրան բանտարկել է: Այդ ժամանակ սպանվել է նաև Սարգսի որդին՝ Մարտիրոսը: Շապուհը պահանջել է Սարգսից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժել է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այսպիսով, նա անսասան է մնացել իր հավատքի մեջ, որի համար էլ գլխատվել է: Պարսից զորականներից տասնչորս հոգի, որոնք քրիստոնեություն էին ընդունել, սրբի մարմինը փաթաթել են, որպեսզի թաղեն, սակայն Շապուհի հրամանով սպանել են նաև այդ զորականներին: Հավատավոր ժողովուրդը վերցրել է նահատակների և սրբի մարմինները և ամփոփել Համիան քաղաքում: Այստեղից էլ, հետագայում, Մեսրոպ Մաշտոցը սրբի մասունքները բերել և ամփոփել է Կարբի գավառի Ուշի գյուղում: Նա այդ վայրում՝ մասունքների հիմքի վրա, եկեղեցի է կառուցել, որը շատ սիրելի ուխտատեղի է դարձել հավատավոր ժողովրդի համար: Ուխտի օրը յուրաքանչյուր ուշեցու տանը մեծ խնջույք է կազմակերպվում: Նրանց այդ օրը հյուրընկալվում են դրսում ապրող իրենց հարազատներն ու բարեկամները: Հաճախ ուխտավորներն այնքան շատ են լինում, որ դժվար է լինում բարձրանալ վանք տանող ճանապարհով:
Սուրբ Սարգսի տոնը նշվում է Զատկից վաթսուներեք օր առաջ՝ շաբաթ օրը: Այդ օրը եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում: Սուրբ Սարգսի տոնին նախորդում է սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր: Սուրբ Սարգսի տոնը շարժական է և այս տարի նշվում է փետրվարի 16-ին: Եվրոպայում սուրբ Սարգսի հիշատակի օրը տոնվել է իբրև կեսարացի սրբի տոն՝ փետրվարի 24-ին, հույները տոնել են հունվարի 20-ին : Հայերը նախկինում այս տոնը նշել են հունվարի 31-ին:
Սուրբ Սարգսի անունով կառուցվել են բազմաթիվ սրբավայրեր, մենաստաններ, գյուղեր, բերդեր, եկեղեցիներ, այդ թվում՝ Երևան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին: Թալինի Մաստարա գյուղի մոտ՝ ձորի մեջ, կա մի քար, որն անվանակոչել են «սուրբ Սարգսի քար»: Ասում են՝ Սարգսի ձին ոտքը խփել է այդ քարին, որից էլ քարն ստացել է նրա անունը:
Սուրբ Սարգսի տոնը նշվում է ոչ միայն ծեսով, աղոթքներով ու Պատարագով, այլ նաև ժողովրդական գեղեցիկ, հային բնորոշ յուրահատուկ ավանդույթներվ: Տոնի խորհրդանշական ուտեստը փոխինձն է, որի գործածությունը տոնին նախորդող հինգ օրերին արգելվում է: Ուրբաթ երեկոյան տանտիրուհիները՝ հատկապես տարեցները, վերցնում էին սկուտեղները, վրան փոխինձ մաղում, մոմ կամ կանթեղ վառում ու դնում դռան ետևը կամ կտուրին՝ հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի և իր ձիու սմբակի հետքը կթողնի փոխինձի վրա: Անսահման երջանկություն էր, երբ առավոտյան ստուգում և փոխինձի վրա հայտնաբերում էին ձիու սմբակի հետքը:
Մի գեղեցիկ ավանդապատում ևս: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշերուզօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տունդարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է սուրբ Սարգսին` հայցելով արագահաս սրբի օգնությունը: Սուրբ Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը, տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Սուրբ Սարգսին աղոթք էին հնչեցնում նաև այն սիրահար զույգերը, որոնք, իրենց ծնողների կամքին հակառակ, միասին փախել էին տնից: Նրանք գիշերուզօր աղոթում էին, որպեսզի բարեգութ սուրբը մեղմացնի, հանդարտեցնի իրենց զայրացած ծնողների սրտերը՝ իրենց ներելու ակնկալիքով: Սրբին աղոթում և նրա օգնություն էին ակնկալում նաև հղի կանայք:
Սուրբ Սարգսին բնորոշում են մի քանի անվանումներով՝ «բարեխոս», «ատենահաս» «շնորհատու», «արագահաս» և այլն: Այն խորհրդանշում է սրբի՝ ժամանակին օգնության հասնելը, փրկելը: Իսկ պարսիկները նրան կոչել են «անհաղթ վկա պարսից և կատարող բոլոր խնդրվածքների»:
Սուրբ Սարգսի գլխավոր և ամենատարածված արարողությունը աղի բլիթի պատրաստումն ու օգտագործումն է, որը, ի դեպ, շատ տարածված է նաև մեր օրերում: Ուրբաթ երեկոյան, երիտասարդներն աղի բլիթ են ճաշակում՝ գիշերն իրենց ապագա սիրեցյալին տեսնելու հույսով: Յուրաքանչյուրը հավատում է, որ այդ գիշեր երազում իրեն ջուր տվողն իր կյանքի ընկերն է լինելու: Եթե բաժակը լիքը լինի, ապա շատ երկար են միասին ապրելու, եթե կիսատ՝ կյանքի կեսը, իսկ եթե քիչ՝ ընդամենը մի քանի տարի կամ՝ ավելի կարճ:
Նախկինում սուրբ Սարգսի տոնին երեխաներին նվերներ էին տալիս: Մասնավորապես, երդիկից կախված գուլպաների մեջ տատիկները սովորաբար դնում էին տոնի ծիսական կերակուրներից և մի քանի մանրադրամ : Այս սովորույթն Ուշիում մինչ օրս պահպանվել է, ճիշտ է՝ մի փոքր փոփոխված: Այդ օրը ծնողները երեխաների համար նվերներ են գնում:
Ոչ վաղ անցյալում սուրբ Սարգսի տոնին շատ էին հարսանիքները: Իսկ ապագա հարսի տեղը մատնանշելու համար մեծերը յուրօրինակ եղանակ էին ընտրել: Աթարից ամրոց էին պատրաստում և ցախավել դնում գագաթին, որը նշանակում էր, որ այդ տանը չամուսնացած աղջիկ կա: Տուկերի տակ քաղցր կոնֆետներ էին դնում՝ որպես շնորհակալություն սրբին՝ երջանկության և բախտավորության համար:
Պատկերագրության մեջ սուրբ Սարգիսը պատկերվում է ձիու վրա նստած՝ վիշապին խոցելիս: Հիմնականում սուրբը պատկերվում է որդու՝ Մարտիրոսի հետ միասին: Տարեգրությունում նրա ծննդյան մասին ստույգ տեղեկություններ չկան, մահվան թվականը նշվում է 362-ը կամ 363-ը, մահվան վայրը նշվում է Պարսկաստանի Դաղման քաղաքը:
Վերոնշյալ ավանդույթների մեծ մասն այսօր չեն կիրառվում, սակայն այդ մասին վկայող ավանդազրույցներն ու պատմությունները դարերով պատմվել ու մեզ են հասել: Իսկ տոնի խորհուրդն էլ ավելի կարևորվել և ամեն մի հայի հասանելի է դարձել:

ՏՈՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԵՎ ՏԱՍՆՉՈՐՍ ՎԿԱՆԵՐԻ
Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում
Հունվարի 27-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նոյեմբերյանի՝ սրբի անունը կրող եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Պատարագին մասնակցում էին Տավուշի տարբեր տարածաշրջանների հոգևոր հայրերը, ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետը, ավագանու անդամներ, զինվորականներ, ուխտավորներ այլ բնակավայրերից։
Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ժողովրդի մեջ նա կոչվել է «խնդրակատար»՝ հոգուց ու սրտից բխած բոլոր խնդրանքների կատարող ու բարեխոս։
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու դեմ դիմաց՝ մի քանի կիլոմետրի վրա է գտնվում 5-րդ դարի Սուրբ Սարգիս վանքը․ այստեղ են պահվել սրբի մասունքները։ Մեսրոպ Մաշտոցի հիմնած այս վանքը գերության մեջ է՝ դուրս մեր երկրի այժմյան սահմաններից։ Այս տարածաշրջանը յուրահատուկ է հենց այն առումով, որ այս վայրերը ուղղակիորեն եղել են սրբի մասունքների անցած ճանապարհը, այստեղ դարերով որպես մեծագույն սուրբ հայտնի է եղել հենց Սուրբ Սարգիսը։
Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր, և հավարտ Սուրբ Պատարագի Բագրատ Սրբազանը կատարեց երիտասարդների օրհնության կարգ՝ նրանց կյանքերում սրբի բարեխոսությունն ու Աստծո առաջնորդությունը խնդրելով։