Վազաշեն
ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՏԱՎՈՒՇԸ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
Վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից հրազենային խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար գնդակոծվում է ՀՀ հյուսիս-արևելյան հատվածի Տավուշի սահմանագիծը և այդ սահմանագծի բնակավայրերը:
Սահմանային գյուղերում կատարված իրավիճակի մասին հավաստի տեղեկություններ ունենալու նպատակով, այսօր կապվել ենք սահմանապահ Չինարիի, Վազաշենի, Այգեհովիտի, Ոսկևանի, Բերքաբերի, Կոթիի և Բաղանիսի համայնքապետերի հետ.
Սահմանապահ Չինարիի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ վերջին օրերին սահմանում լարվածությունը շատացել է. Սույն թվականի սեպտեմբերի 14-ին, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի (մասնավորապես «դեշեկա») գնդացիրներով կրակել են հենց գյուղի ուղղությամբ: Գյուղապետի խոսքով՝ գնդակոծությունները նպատակային և թիրախավորված են եղել հենց գյուղի ուղղությամբ: Կրակել են երկու բնակելի տների վրա, որից մեկի խմելու ջրի բակն է վնասվել, մյուսինը՝ տանիքը և տան պատերից որոշ հատվածներ: Հակառակորդը կրակ է բացել նաև մանկապարտեզի ուղղությամբ : Բարեբախտաբար Չինարիում մարդկային կյանքին վնասող դեպքեր չեն եղել, նյութական խոշոր վնասներ չի գրանցվել: Երեկ ևս նկատվել են հրադադարի որոշակի խախտումներ, իսկ այսօր իրավիճակը խաղաղ է:
Բաղանիսի ուղղությամբ ուժգին գնդակոծությունը եղել է սույն թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 02:15-ի ժամանակահատվածում: Մեծ վնասներ չկան, միայն գյուղի դպրոցի սպորտդահլիճի տանիքն է վնասվել, մի քանի բնակելի տան տանիքներ և 1 ջերմոց:
Մնացած ժամանակ հանգիստ է եղել և մինչև հիմա խաղաղ է:
Մինչ այս, կարճատև կրակոցներ են եղել նաև սեպտեմբերի 2-ին, 7-ին, 9-ին՝ 5-25 րոպե տևողությամբ:
Գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով, հակառակորդը ակտիվանում է հիմնականում երեկոյան ժամերին (ժամը 20:00-ից սկսած): Թիրախը գյուղն է, խաղաղ բնակչությունը և ոչ մեկը ապահովագրված չէ: Պրն. Սահակյանը նշեց, որ բարեբախտաբար ցերեկային ժամերին չեն կրակում և դպրոցի ու մանկապարտեզի երեխաների անդորրը չի խախտվել:
Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ Կոթիում գնդակոծությունը սկսվել է ս.թ. սեպտեմբերի 2-ին՝ երկար տևողությամբ, այնուհետև ամսի 4-ից 6-ը, սակայն ՝թույլ : Իսկ երեկ՝ սեպտմեբերի 15-ին, գիշերը ժամը ՝ 23:45-ին հրաձգային խոշոր տրամաչափի զինատեսակներից սկսել են ուժգին կրակել գյուղի ուղղությամբ՝ մոտ տասը րոպե կրակահերթով:
Գյուղի բնակիչ 60-ամյա Սուրեն Սեփխանյանը, ով գնդակոծության պահին եղել է գյուղի կենտրոնում, ոտքից վիրավորվել է: Նրան անմիջապես տեղափոխել են Նոյմբեյանի բժշկական կնետրոն, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել են: Թեև կյանքին վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, հիվանդին տեղափոխել են Երևան: Նրա վիճակը լավ է:
Համայնքապետի խոսքով, հայկական կողմի արձագանքից հետո, հակառակորդն անմիջապես դադարեցրել է կրակը:
Սահմանապահ Կոթիում այլ վնասներ չկան, բացի մի քանի տանիքների թեթևակի վնասները:
Վազաշենի համայնքապետն ասաց, որ իրավիճակն արդեն խաղաղ է. «Հենակետերում կրակոց գրեթե ամեն օր կա, սակայն օրեր առաջ (սեպտեմբերի 11-ին) տեղի ունեցածն արդեն բնակավայրի ուղղությամբ էր, համացանցում տարածված տեսանյութի օրն ու պահն է, և, ի ուրախություն մեզ, ոչ մի նյութական և մարդկային վնաս չենք կրել. Երեխան է վախեցել, մնացյալ ամեն ինչ կարգին է, սովոր ենք…»
Սահմանապահ Բերքաբերի և Ոսկևանի ուղղությամբ, բարեբախտաբար, այս անգամ վտանգավոր գնդակոծություն չի եղել:
Այգեհովիտի համայնքի ղեկավարի հետ զրույցում ճշտեցինք, որ գյուղի ուղղությամբ գնդակոծությունը եղել է երկու օր առաջ, կրակը բաց է թողնվել մասնավորապես խաղողի այգիների ուղղությամբ, բերքահավաքի ժամանակ (խաղողի այգիները գտնվում են հակառակորդի անմիջապես դիտակետում՝ սահմամագծից մոտ 500-700 մ. հեռավորության վրա), որի հետևանքով վնասվել է բնակիչներից մեկի «ուազ» մեքենայի աջ կողմի դիմապակին:
Տեղացիներն անմիջապես տեղեկացրել են համապատասխան մարմիններին և դադարեցրել են խաղողաքաղը:
«Վիրիավորներ չկան: Հաջորդ օրն էլ, էլի գնացինք խաղողաքաղի: Մեզ համար սա արդեն սովորական բան է, պայքարում ենք, մեր գյուղը հենց դրա վրա է հիմնված. Մնալու ենք, արարելու ենք, պայքարելու ենք ու ստեղծելու ենք մինչև վերջ, որովհետև մեր պայքարը ազնիվ է… »,- իր խոսքը եզրափակեց համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը:
Տավուշի թեմի մամլո դիվան

Իջևանի տարածաշրջանում Ամանորի և Սուրբ Ծննդյան այցելությունների շարքը եզրափակվեց ևս 2 միջոցառմամբ՝ Կայանավանում և Սարիգյուղում
Կայանավանում ելույթ ունեցան Կայանի, Ազատամուտի, և Վազաշենի կիրակնօրյա դպրոցները։ Ամանորյա ուրախությունն օրվա երկրորդ կեսին տեղափոխվեց Սարիգյուղ՝ Սուրբ Ծննդյան ավետիսը կրկին հնչեցրին Սարիգյուղ, Սևքար, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Աչաջուր և Կիրանց համայնքների կիրակնօրյա դպրոցների սաները։ Երեխաներին այցի էին եկել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվները՝ Տեր Սիմեոն, Տեր Արշավիր, Տեր Թորգոմ քահանաները։
Ամանորյա նվերներն էլ, Կայանավանի, Վազաշենի, Ազատամուտի համար՝ պատրաստված Համլետ Զարգարյանի և իր ընտանիքի կողմից, իսկ Սարիգյուղի, Սևքարի, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Աչաջրի և Կիրանցի համար՝ գերմանահայ համայնքի կողմից՝ Առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի նախաձեռնությամբ, ամբողջական դարձրին մանուկների տոնը։
Հիշեցնենք, որ Տավուշի թեմում ընթացքի մեջ է Սուրբ Ծննդյան և ամանորյա այցելությունների շրջանը, որը տևելու է դեկտեմբերի 21-27-ը, և 43 դպրոցների 2000 երեխաներ կմասնակցեն միջոցառումների այս շարքին։

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 75 ԵՐԵԽԱՆԵՐ
«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: (Մատթ․ 28․19)
Նոյեմբերի 18-ին սահմանապահ Վազաշենում 75 երեխաներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ։
Խորհրդանշական է, որ Մկրտության խորհուրդը կատարվեց համայնքապետարանի դահլիճում, ուր նախկինում գտնվել է գյուղի եկեղեցին: Արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և թեմի հոգևոր դասի ձեռամբ․ ներկա էին Տեր Սմբատ, Տեր Արշավիր, Տեր Թորգոմ քահանաները, գյուղի հոգևոր Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը։
Այս Մկրտության հովանավորը Մոնրեալաբնակ Սոսե Նագաշյանն է՝ վաղամեռիկ Սևան Նագաշյանի մայրիկը: Վազաշենի դպրոցում արդեն շուրջ վեց ամիս է, ինչ գործում է Սևանի անունով նրա ընկերների ստեղծած «Հավեսին Սենյակը»:

ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ նկարչուհի Սևան Նագգաշյանի:
Ապա սահմանապահ Վազաշեն գյուղում հենց նկարչուհու բառերով անվանակոչված «Հավեսին սենյակի» բացումը: Վազաշենում էին նկարիչներ, քանդակագործներ, անիմատորներ, ինչպես նաև Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաներ և ուսուցիչներ:
«Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու գնանք դեպի իրական սահման`մարդկանց մոտ, որտեղ կյանքն իսկապես սահմանային է…»,- Սևան Նագգաշյանի այս խոսքերն են նշանաբան դարձել «Հավեսին սենյակի» գաղափարի կյանքի կոչման համար:
Սա մի վայր է, որտեղ երեխաները կկարողանան արվեստով զբաղվել. այստեղ նրանք ոչ միայն նկարել ու քանդակել կսովորեն, այլև կհանդիպեն հայտնի արվեստագետների հետ, կմասնակցեն վարպետաց դասերի (նաև՝ առցանց): Նրանց պարբերաբար կայցելեն և կդասավանդեն արվեստագետներ Երևանից և այլ քաղաքներից:
Սևան Նագգաշյանի այս գաղափարը նկարչուհու վաղաժամ մահից հետո կյանքի է կոչվում Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ՝ «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Սևանի ընտանիքի ու ընկերների աջակցությամբ և Awesome հիմնադրամի դրամաշնորհով: