Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարագա Սուրբ Խաչ

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Վարագա Սուրբ խաչի տոնին ընդառաջ երկու օր մեր Տիրոջ Խաչափայտի մասունքը Տավուշում շրջապտույտ կատարեց: Առաջին կանգառը Դիլիջանն էր: Ներկա գտնվողները՝ մեծից փոքր, եկել էին մեծ ջերմությամբ, հավատով ու հույսով՝ հաղորդակից լինելու Տիրոջ Խաչափայտի մասունքից բխող մեծ օրհնությանը: «Թող մեր տերունական Խաչափայտի մասունքը, ամեն անգամ այցելելով մեզ, ինչ-որ մի բան փոխի մեր կյանքում` թե հավաքական, թե

... Ավելին.

ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Վարագա Սուրբ Խաչի մասունքի՝ Տավուշով շրջպտույտի կանգառներից հաջորդ քաղաքը Իջևանն էր: Քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում թափորից հետո կատարվեց Անդաստանի կարգ՝ երկրի չորս ծագերի օրհնություն: Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով՝ Վարագա Սուրբ Խաչի այցը տավուշցիներին նման է Քրիստոսի այցելությանը. այն ժամանակ՝ տերունական քարոզության, մարդկանց հետ ապրելու, գործելու, և այս ժամանակ՝ Իր Խաչափայտի մասունքով ուղղակի կենդանի ներկայությամբ: «Դուք՝

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍՈՒՆՔԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Քրիստոսի Խաչափայտի մասունքը հասավ նաև Նոյեմբերյան: Խաչի այս մասունքը Հայաստան է բերվել սուրբ Հռիփսիմեանց կույսերի կողմից՝ չորրորդ դարում, երկար ժամանակ պահվել Վարագա վանքում և ապա, ասպատակություններից խուսափելով, տարվել Նոր Վարագավանք: Արդեն 3-րդ տարին է, որ Սուրբ Խաչի մասունքը Վարագա Խաչի տոնին Իր տուն վերադառնալու ճանապարհին շրջապտույտ է կատարում Տավուշով՝ այցելելով բոլոր տարածաշրջանները: «Մենք՝ տավուշցիներս, արժանացել

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ՀԱՍԱՎ ՇԱՄՇԱԴԻՆ

Արդեն տասնչորս տարի է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրերին Տավուշ աշխարհը բացառիկ պատվի է արժանանում. տերունական Խաչափայտի մասունքը վերադառնում է Իր տուն՝ Նոր Վարագավանք: Արդեն երրորդ տարին է, որ Վարագա Սուրբ Խաչը շրջապտույտ է կատարում բոլոր տարածաշրջաններով՝ տավուշցիներին մեր Տիրոջ ֆիզիկական ներկայությանը հպվելու հնարավորություն տալով: «Մերն է պատիվը և օրհնությունը, որ Աստված մեզ այսպիսի մեծ

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ՀԱՍԱՎ ՏՈՒՆ

ԵՐԱՆԵԼԻ ԵՆՔ Տարվա բացառիկ օրերից,ՄԻ ԳԻՇԵՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔՈՒՄ Թեմակալ առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմի երիտասարդները Վարագա Սուրբ խաչի պահպանություն կատարեցին վանքում: ԱՅԴ ԳԻՇԵՐ ԱՂՈԹՔՈՎ ՆԿԱՐԵԼ ԵՆՔ ՍԵՐՆ ՈՒ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ,ԳԱՄԵԼ ՆՐԱՆՑ ՄԵՐ ՀՈԳՈՒՆ,Երբեք վանքի հատակն այդքան տաք չէր եղել ու մթությունն այդքան լուսավոր,,, ԵՐԱՆԵԼԻ ԵՆՔ,,,,,

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին Քրիստոսի Խաչափայտի մասունքակիր ճաճանչը ուղեկցեց մեզ Գոշավանք՝ մեծ վարդապետ Մխիթար Գոշին տերունական Խաչի կենսական մասունքի հետ հանդիպելու: «Մեր հայրերի բնութագրմամբ՝ ուրախությունը հոգու սնունդն է, և այսօր մեր Տիրոջ արյամբ օծված Խաչի մասունքի ներկայությունը այդ ուրախության մեծագույն ներկայությունն է մեր կյանքում»: Բագրատ Սրբազան

... Ավելին.



Translate »