Վերին Կարմիրաղբյուր
Սուրբ Հովհաննես Կարապետի տոն․ Վերին Կարմիրաղբյուր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Հովհաննես Կարապետը նախապատրաստողն է մեր Տիրոջ ճանապարհի: Ընդհանրապես՝ կյանքում ամեն բան նախապատրաստության և այդ նախահիմքի վրա է հիմնված՝ զարգացումը ենթադրելով: Առանց պատրաստության, առանց հիմքերը դնելու մեր կյանքում ոչինչ չի կարող գոյություն ունենալ: Եվ նա ազդարարեց. ազդարարեց և վկայեց ու ամբողջ մարդկության անունից վավերացրեց Աստծո Որդու մարմնացման մեծագույն իրականությունը՝ հռչակելով Նրան որպես Փրկիչ, որպես Գառն Աստծո, որպես Նա, ով գալու էր մարդկությանը վեր բարձրացնելու, մեղքից ազատագրելու և մարդկությանը հաշտեցնելու Աստծո հետ և իր իսկ մտերմիկ, հարազատ, մաքուր, սուրբ բնության հետ՝ մարդկայնության հետ։ Այսօրվա պատգամի միջից առաքյալն ասում է. «Խոնարհեցրե՛ք ձեզ Աստծո հզոր ձեռքի տակ, որովհետև Նա կբարձրացնի ձեզ»: Մաքրե՛ք այդ մտածումները, կապանքները քանդե՛ք. մի՛ վախեցեք Աստծո հետ հանդիպելուց: Բայց այդ հանդիպումը թող լինի հավասարազոր հանդիպում․ մաքուրը՝ մաքուրի հետ, սուրբը՝ սրբի հետ, և ոչ թե հանդիպում՝ տարբերության մեջ․ չլինի մահվան և կյանքի հանդիպում, չլինի սրբության և մեղքի հանդիպում, չլինի գերության մեջ գտնվողի և ազատության միջև հանդիպում. այս հանդիպումը հավասար պիտի լինի: Եվ մարդու՝ Աստծուն հավասարվելու, Նրա հետ հանդիպելու և Նրա հետ ապրելու ճանապարհը խոնարհ սիրտը և ապաշխարությամբ մաքրված հոգին են, մտածումները և միտքը»։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Վերին Կարմիրաղբյուրի Սուրբ Հովհաննես եկեղեցի

ՇԱՄՇԱԴԻՆԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ
Տավուշի թեմի 43 կիրակնօրյա դպրոցներում շարունակում են տոնել Սուրբ Ծնունդն ու Ամանորը․ դեկտեմբերի 26-ին Շամշադինի տարածաշրջանի Նորաշեն համայնքում կայացավ հերթական միջոցառումը։
Նորաշենի դպրոցում հավաքվել էին Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր և Նորաշեն համայնքների կիրակնօրյա դպրոցների սաները, նրանց ուսուցիչներն ու ծնողները։ Ներկա էր Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև այս դպպրոցների խնամքի համար պատասխանատու հոգևոր հովիվները՝ Տեր Աբել քահանա Քարտաշյանն ու Տեր Արամ քահանա Միրզոյանը։
Մանուկներին տրվեցին ամանորյա նվերներ, որոնք իրականություն են դարձել ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև Տավուշի թեմի կանադահայ ու լոսանջելեսաբնակ մի խումբ բարեկամների աջակցության շնորհիվ։
Բագրատ Սրբազանը, շնորհակալություն հայտնելով կիրակնօրյա հաճախող երեխաների ծնողներին՝ վստահեցրեց, որ այն, ինչ արվում է այսօր, պարզապես գործ չէ, այլ նրանց օժանդակելուն ուղղված առաքելություն․ «Ուզում ենք, որ մեր բոլոր զավակները մեծանան ամբողջական առողջությամբ՝ հոգով, մտքով ու մարմնով։ Ինչպես կասեր բանաստեղծը՝ ոսկին բռնենք, թող հոգի դառնա․ և այդ ոսկին դուք տալիս եք, ու մենք հոգին ենք վերադարձնում․․․․»։
Տավուշի թեմի առաջնորդը նաև վստահություն հայտնեց, որ կիրակնօրյա դպրոցներում նվիրյալ ուսուցիչների ցանածը տարիներ հետո մեծ պտղատվություն է ունենալու՝ Հայրենիքին նվիրելով բարձր գիտակցությամբ և մեր ինքնության ամբողջական հասկացողությամբ արժանապատիվ քաղաքացիներ։
«Մեր երեխաներն այլ բանի մասին չեն խոսում, քան Հիսուսի Ծննդով աշխարհին փոխանցված մեծագույն Ավետիսի մասին․ երկրում խաղաղություն լինի, մարդկանց մեջ՝ հաշտություն, և այդ բոլորը լինեն Աստծո փառքի մեջ։
Մեր տարածաշրջանն ամենաշատն է, որ առարկայորեն, շոշափելիորեն այս բոլորի կարիքն ունի, և ես համարում եմ, որ մեր երեխաների պատգամը երկնքին անտարբեր չի թողնի, և մենք կունենանք մեր բաղձալի խաղաղությունը՝ անվտանգության իմաստով, և խաղաղությունը մեր սրտերում ու հոգիներում՝ մեր ներդաշնակ և զարգացող կյանքի համար»։
Բագրատ Սրբազան