Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

վիկտորինա-2018

ՎԻԿՏՈՐԻՆԱՅՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԳՈՇԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱՆ ՄԵԿՆԵՑ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

Վերջերս Տավուշի թեմի կիրակնօրյաների միջև կայացած վիկտորինայում հաղթել էր Գոշի կիրակնօրյայի դպրոցը։ Եզրափակիչում իրենց գիտելիքներով փայլած սաների մրցանակը համատեղ ուխտագնացությունն էր։ Կիրակնօրյա դպրոցի սաներն ուխտաբար այցելեցին  Սաղմոսավանք, Կեչառիս և Ամբերդ: Երեխաները սիրով ծանոթացան այդ հուշարձանների հոգևոր ու պատմական ժառանգությանը, զրուցեցին տեղի հոգևորականների հետ և ապա միասնական աղոթք բարձրացրին առ Աստված: Հետաքրքիր ճամփորդությունը եզրաափակվեց  Բյուրականի աստղադիտարան

... Ավելին.

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների աշակերտների միջև, գիտելիքների ստուգման, հետագա անելիքների ուղղվածության, կրթական կյանքն էլ ավելի աշխույժ պահելու նպատակով, անցկացվեց արդեն երկրորդ վիկտորինան: Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների միջև կայացած վիկտորինայի հաղթողը Գոշի կիրակնօրյայի թիմն է: Վիկտորինան տեղի ունեցավ Դիլիջան քաղաքում և անցավ չափազանց ակտիվ ու դրական մթնոլորտում, և որ ամենակարևորն է, մասնակիցները գերազանց արդյունք ցուցաբերեցին: Թիմերի

... Ավելին.

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Մարտ ամիսը հիշարժան կլինի Տավուշի կիրակնօրյա դպրոցների համար: Մարտի 6- ին Իջևանի թիվ 3-րդ դպրոցում կայացավ վիկտորինա՝ Իջևանի տարածաշրջանի բոլոր կիրակնօրյա դպրոցների մասնակցությամբ: Հաղթող թիմը Ներքին Ծաղկավան գյուղի կիրակնօրյա դպրոցն է, որն էլ կմասնակցի մարզային փուլին, որտեղ կմրցեն մնացյալ տարածաշրջանների հաղթող թիմերը նույնպես . Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների կիրակնօրյաները: Վիկտորինան իրականացվում է Աստվածաշնչյան թեմաներով:

... Ավելին.



Translate »