Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տոներ

Վարագա Սուրբ Խաչի տոնը․ Նոր Վարագավանք

Վարագա Սուրբ Խաչի տոնին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի Նոր Վարագավանք։ Երեկ գիշերային հսկում կատարեցինք Նոր Վարագավանքում, իսկ այսօր Սուրբ Պատարագ և Անդաստանի կարգ։ Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ

... Ավելին.

ԳՈՇԱՎԱՆՔ․ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆ

Այսօր տոնն է Հայոց Լուսավորչի տեսիլքի, երբ Քրիստոս մուրճի հարվածով ցույց տվեց Հայոց Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ինչպես ասում է Բագրատ Սրբազանը․-« ․․․Սուրբ Խաչի պատմությունը Աստծո և մարդկության խելահեղ սիրո պատմությունն է, Սուրբ Էջմիածնի պատմությունը Քրիստոսի՛ և հայությա՛ն խելահեղ սիրո պատմությունն է»։ Այսօր Ագապէ կամերային երգչախումբն առաջին անգամ Պատարագ երգեց (աղոթեց)։ Երգչախմբի անդրանիկ ելույթը 2018թ-ին

... Ավելին.

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ։ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ 10-ԱՄՅԱԿ

Այսօր քառատոն է․ -Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն, -Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օր, -Սարդարապատի հերոսամարտի օր, -Ավարայրի ճակատամարտի օր։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այնուհետև հավատացյալները մեծ շուքով կատարեցին Համբարձման տոնի ժողովրդական ծեսը։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Իջևանի հին թաղամասում՝ Ժամի թաղում։ Նախկինում այնտեղ նույնպես եկեղեցի է

... Ավելին.

Սրբազանի խոսքը՝ հարության հաղթանակի տեսիլքով

Բոլորիդ սրտերը թող միայն հաղթանակի ու սխրանքի մասին մտածեն։ Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։ Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը։ Այն առաքյալները, որ

... Ավելին.

Տեառնընդառաջը Ենոքավանում

Հայաստանի միակ գյուղում, որտեղից ոչ ոք չի մեկնում արտագնա աշխատանքի, տոնեցին Տեառնընդառաջը։ Ենոքավանի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները մասնակցեցին Պատարագի գյուղի պատմական եկեղեցում, որը վերջերս է վերաօծվել։ Գյուղի հոգևոր հովիվը Տեր Աբել քահանա Քարտաշյանն է։

... Ավելին.



Translate »