Քարոզ

Դատավորի կիրակի․ Բագրատ Սրբազանի քարոզը
Անիրավ դատավորը հայտնի, շատ հարգված մեկն էր քաղաքում՝ Հռոմի հպարտ քաղաքացի։ Զրկված, իրավազրկված, խաբված մի այրի կին է գալիս Դատավորի մոտ՝ իր դատը տեսնելու, բայց դատավորը չի ուզում տեսնել դատը։ Ինչո՞ւ. որովհետև կյանքի սկզբունք ուներ՝ հպարտ քաղաքացի էր։ «Որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»,- ասում է մեր Տերը։ Սա անիրավության սկզբունքն է. Աստծուց
... Ավելին.Դատավորի կիրակի․ Բագրատ Սրբազանի քարոզը
Անիրավ դատավորը հայտնի, շատ հարգված մեկն էր քաղաքում՝ Հռոմի հպարտ քաղաքացի։ Զրկված, իրավազրկված, խաբված մի այրի կին է գալիս Դատավորի մոտ՝ իր դատը տեսնելու, բայց դատավորը չի ուզում տեսնել դատը։ Ինչո՞ւ. որովհետև կյանքի սկզբունք ուներ՝ հպարտ քաղաքացի էր։ «Որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»,- ասում է մեր Տերը։ Սա անիրավության սկզբունքն է. Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում, որովհետև պաշտոնի վրա էր՝ ինքն էր որոշում մարդկանց կյանքը։ Երկրորդ պատմությունը դարձյալ հպարտ քաղաքացի փարիսեցու մասին է՝ օրենքը պաշտող, օրենքի մեկնաբանությունները տվող, տեսանելի կողմից՝ արդար։ Նա տաճարում աղոթքի կանգնած ասում է,- «Շնորհակալ եմ, Տեր Աստված, որ Դու ինձ այսպես ես ստեղծել, անկյունում ընկած մաքսավորի նման չեմ ես, այլ արդար մարդ եմ»։
․․․ Ղովտի կնոջ պատմությունը մեր կյանքի իրական պատվերն է․ եթե ես ուզենամ որևէ կերպարով նկարագրել ու ներկայացնել այսօրվա մեր կյանքը, ավելին չկա, քան Ղովտի կնոջ պատմությունը։
«Հիշեցե՛ք Ղովտի կնոջը»,- շատ շեշտադրված կերպով ասում է մեր Տերը։
Երբ այդ պահին արդարացած Ղովտն իր ընտանիքով դուրս էր գալիս Սոդոմից և Գոմորից, որը մատնվեց ծծումբի ու կրակի և ոչնչացավ, Տերն ընտանիքին պատվեր տվեց՝ ասելով՝ ետ չնայե՛ք, այլ բարձրացեք լեռը։ Այսինքն՝ ստանձնե՛ք ձեր բաժին պատասխանատվությունը և բարձրացեք այդ լեռը, չկանգնեք ու ետ չնայեք, չփորձեք փնտրել, թե ինչ տեղի ունեցավ ձեր թիկունքում՝ նախկինում, այլ այն գնացեք այն ճանապարհով, որ ունեք. բարձրացեք սրբության լեռը՝ մաքրության վայրը։
Եվ ի՞նչ տեղի ունեցավ․ Ղովտի կինը չդիմացավ գայթակղությանը. գլուխը ետ դարձրեց տեսնելու, թե ինչ է տեղի ունենում և աղե արձան դարձավ։
Այսպես է մեր կյանքը, այսպես է մեր այսօրը․ երբ մենք բազմաշերտ խոցվածության մեջ ենք, երբ մենք հայրենիքի կորուստ ենք ունեցել, երբ մենք մարդկային կյանքեր ենք զոհել, երբ մենք խոցված ընտանիքներում ենք ապրում, երբ մեր միտքն անընդհատ թունավորում են՝ կյանքը սովորական դարձնելու՝ ուտելու, խմելու և մեր կենցաղը շարունակելու, մենք դեռ տակավին Ղովտի կնոջ պես ետ ենք նայում, դառնում ենք նախկինին, և մեր այսօրվա գործած բոլոր մեղքերն ու հանցանքները ետ հայացքով թիկունքի՝ ավերված Սոդոմ-Գոմորի վրա ենք փորձում դնել։
Այո, այսօր Աստված մեզ կոչում է դադար առնելու՝ վերստին անդրադառնալու մեր մեղքին, մաքրված ճանապարհով ընթանալու դեպի անմահության գագաթը. բարձրանալու այն սուրբ լեռը, որը նախկին, անցյալ ու թիկունք չի ճանաչում, այլ իր նպատակը դրած, Աստծուց երկյուղած, մարդկանցից ամաչելով ընթանում է՝ այդ սուրբ լեռանը հասնելու:
․․․ Այո, մեզ խաբում են, որովհետև սուտն է իշխանության և թագավորության։
․․․ Իմ կյանքը նույնը չի, երբ մեր կողքին չկան Ալբերտը, Վարդանը, Հակոբը, Մեսրոպը, Գրիշան, Վազգենը, Սերգեյը, Ժորան, Վաչագանը և այսպես շարունակ։
Մեր կյանքը նույնը չի երկու պատճառով՝ մեր Հայրենիքի մեծ մասի կորստի և մեր զավակների ու եղբայրների՝ այլևս ֆիզիկապես մեզ հետ չլինելու:
Մենք ունենք գողացված ու իմաստազրկված անցյալ, հափշտակված ապագա և աղե արձան դառնալու ներկա։ Ես չեմ հուսահատեցնում։
Ես ինքս եմ անդրադառնում իմ կյանքին և փորձում գտնել հույսի ճանապարհը, բայց դա չի լինում առանց ասելու՝ Աստված, քավի՛ր ինձ՝ մեղավորիս։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Տնտեսության, տնտեսական զարգացման, սոցիալական արդարության հիմքում պետք է լինի ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ․Բագրատ Սրբազանի քարոզը

Առաջավորաց պահքի բարեկենդան․ Բագրատ Սրբազանի քարոզը
Ավետյաց երկրի տեսիլքը սկսելու պայմանը, նախապայմանը, ակունքը կուռքերի կամ կռապաշտության մերժումն է․ – մարդկային կռապաշտության – համացանցային կռապաշտության – աստղային գիտության կռապաշտության – տնտեսության կռապաշտության ․․․ Երբ 4-րդ դարում տեղի էր ունենում Հայոց դարձը, Տրդատ արքան հայացքը չուղղեց ո՛չ արևմուք, ո՛չ արևելք, ո՛չ հյուսիս, ո՛չ հարավ․ Աստծո պաշտամունքով, Քրիստոսին դառնալով, քրիստոնեությունն ընդունելով որպես ճշմարտության ճանապարհ,
... Ավելին.Առաջավորաց պահքի բարեկենդան․ Բագրատ Սրբազանի քարոզը
Ավետյաց երկրի տեսիլքը սկսելու պայմանը, նախապայմանը, ակունքը կուռքերի կամ կռապաշտության մերժումն է․ – մարդկային կռապաշտության – համացանցային կռապաշտության – աստղային գիտության կռապաշտության – տնտեսության կռապաշտության
․․․ Երբ 4-րդ դարում տեղի էր ունենում Հայոց դարձը, Տրդատ արքան հայացքը չուղղեց ո՛չ արևմուք, ո՛չ արևելք, ո՛չ հյուսիս, ո՛չ հարավ․ Աստծո պաշտամունքով, Քրիստոսին դառնալով, քրիստոնեությունն ընդունելով որպես ճշմարտության ճանապարհ, նա իր հայացքը դարձրեց արժեքներին, դարձրեց մեր ազգի լավագույն որակներին։
Պատմությունը վկայում է, որ այդ ժամանակվա գերտերությունների թե՛ մշակութային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ազդեցության տակ գտնվող Հայաստան աշխարհն ընդլայնեց իր սահմանները, որովհետև ո՛չ վախ ունեին թշնամական բանակներից, ո՛չ մշակութային ազդեցություններից, ո՛չ տնտեսական բռնաճնշումներից, ո՛չ քաղաքական խաղերից, որովհետև այդ բոլորի վրա ունեին ՀՈԳՈՒ գերակայությունը, ազգի՝ խորքով ճանաչելու արժեքը, որն աստվածպաշտության խորհուրդն ուներ։
Չե՛մ մոռանալու քեզ, Հայրենիք, և չեմ ներելու այդ մոռացությունը, որն ինձ մղելու է ուրացության քո հանդեպ։ Եվ ես պարտավորվում եմ, ինչպես Աստված թելադրում է՝ գործելու, ապրելու շեն երկրի, Աստծո կամքը եղող երկրի, Աստծո անունը կրող երկրի տեսիլքով, որի անունը ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ է, արի զավակները մենք ենք։

Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը․ Բագրատ Սրբազանի քարոզը
Առանց վերականգնման տեսիլքի պարտությունը ոչ թե կդառնա խրատ, ճանապարհ ու մեր կյանքի ուղղություն, այլ կմնա ուղղակի պրտություն։ Եթե մեր նախաձեռնություններում կամ ծրագրերում չկա Աստծո հրավերի զգացողությունը, պատգամը, կոչումը՝ բոլորը դատարկ են և ենթակա պարտության։ ․․․ Մեր կյանքից չեն պակասել հայհոյությունը, ինքնաարդարացումը, ատելությունը, թշնամությունը։ Այս ճանապարհն անդունդի ճանապարհն է, այս ճանապարհը վերջնական կործանման ճանապարհն է։ …
... Ավելին.Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը․ Բագրատ Սրբազանի քարոզը
Առանց վերականգնման տեսիլքի պարտությունը ոչ թե կդառնա խրատ, ճանապարհ ու մեր կյանքի ուղղություն, այլ կմնա ուղղակի պրտություն։
Եթե մեր նախաձեռնություններում կամ ծրագրերում չկա Աստծո հրավերի զգացողությունը, պատգամը, կոչումը՝ բոլորը դատարկ են և ենթակա պարտության։
․․․ Մեր կյանքից չեն պակասել հայհոյությունը, ինքնաարդարացումը, ատելությունը, թշնամությունը։ Այս ճանապարհն անդունդի ճանապարհն է, այս ճանապարհը վերջնական կործանման ճանապարհն է։
… Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը։
… Նրանք, ովքեր կփորձեն բաժանարար գիծ գծել ազգային բյուրեղային արժեքի և հոգևոր մաքրամաքուր արժեքի միջև, մեղմ ասած ստախոս են, բարձր ասած՝ դավաճան, ուրացող։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը․ Բագրատ Սրբազանի քարոզը

Առանց վերականգնման տեսիլքի պարտությունը ոչ թե կդառնա խրատ, ճանապարհ ու մեր կյանքի ուղղություն, այլ կմնա ուղղակի պրտություն։
Եթե մեր նախաձեռնություններում կամ ծրագրերում չկա Աստծո հրավերի զգացողությունը, պատգամը, կոչումը՝ բոլորը դատարկ են և ենթակա պարտության։
․․․ Մեր կյանքից չեն պակասել հայհոյությունը, ինքնաարդարացումը, ատելությունը, թշնամությունը։ Այս ճանապարհն անդունդի ճանապարհն է, այս ճանապարհը վերջնական կործանման ճանապարհն է։
… Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը։
… Նրանք, ովքեր կփորձեն բաժանարար գիծ գծել ազգային բյուրեղային արժեքի և հոգևոր մաքրամաքուր արժեքի միջև, մեղմ ասած ստախոս են, բարձր ասած՝ դավաճան, ուրացող։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Բագրատ Սրբազանի Սուրբ Ծննդյան քարոզը
Աստված մեզ է ընտրել որպես իր ժողովուրդ և մեզ էլ հրավիրում է համարժեք լինելու այդ ընտրությանը։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
... Ավելին.Բագրատ Սրբազանի Սուրբ Ծննդյան քարոզը
Աստված մեզ է ընտրել որպես իր ժողովուրդ և մեզ էլ հրավիրում է համարժեք լինելու այդ ընտրությանը։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Բագրատ Սրբազանի Սուրբ Ծննդյան քարոզը

Աստված մեզ է ընտրել որպես իր ժողովուրդ և մեզ էլ հրավիրում է համարժեք լինելու այդ ընտրությանը։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Ծննդյան Ճրագալույցին
Հիսուսի Ծնունդը փողոցի մերժումն է ու ՏԱՃԱՐԻ ձգտումը։ ․․․ Այս Ծնունդը մեր ընտրված լինելու խորհուրդն է։ Չկա ավելի մեծ արժեք։ ․․․ Անսերացել ենք, ժողովուրդ։ Ինքնասիրահարվել ենք, ժողովուրդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
... Ավելին.Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Ծննդյան Ճրագալույցին
Հիսուսի Ծնունդը փողոցի մերժումն է ու ՏԱՃԱՐԻ ձգտումը։
․․․ Այս Ծնունդը մեր ընտրված լինելու խորհուրդն է։ Չկա ավելի մեծ արժեք։
․․․ Անսերացել ենք, ժողովուրդ։ Ինքնասիրահարվել ենք, ժողովուրդ
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Ծննդյան Ճրագալույցին

Հիսուսի Ծնունդը փողոցի մերժումն է ու ՏԱՃԱՐԻ ձգտումը։
․․․ Այս Ծնունդը մեր ընտրված լինելու խորհուրդն է։ Չկա ավելի մեծ արժեք։
․․․ Անսերացել ենք, ժողովուրդ։ Ինքնասիրահարվել ենք, ժողովուրդ
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

2020թ-ի վերջին կիրակնօրյա Պատարագը․ Բագրատ Սրբազանի քարոզը
Այո, Աստված անփոփոխ մեզ հետ Էր, Է և լինելու Է։ ․․․ Մենք պարտվել ենք մեղքին և շարունակում ենք պարտվել, քանի դեռ այս փողոցը (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակա տարածքն այս օրերին դարձել է բացօթյա շուկա – խմբ․) մեր հայելին է լինելու, մեր պատկերն է լինելու, մեր զգացումների աշխարհն է լինելու, մեր հոգեկերտվածքն է լինելու,
... Ավելին.2020թ-ի վերջին կիրակնօրյա Պատարագը․ Բագրատ Սրբազանի քարոզը
Այո, Աստված անփոփոխ մեզ հետ Էր, Է և լինելու Է։
․․․ Մենք պարտվել ենք մեղքին և շարունակում ենք պարտվել, քանի դեռ այս փողոցը (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակա տարածքն այս օրերին դարձել է բացօթյա շուկա – խմբ․) մեր հայելին է լինելու, մեր պատկերն է լինելու, մեր զգացումների աշխարհն է լինելու, մեր հոգեկերտվածքն է լինելու, մեր վարքագիծն է լինելու, մեր գիտակցությունն է լինելու, և մեր մտածումների արտահայտության լավագույն դրսևորումն է լինելու։
Չեն կարող Տաճարը և փողոցը միմյանցից տարբեր լինել։ Չի կարող այստեղ այլ իրականություն լինել, փողոցում՝ այլ։ Եվ հակառակը։
․․․ Ամանորի գիշերը և դրան հաջորդող օրերը մեր կյանքում պետք է լինեն զղջումի, ապաշխարության, ինքնատեսության, ինքնագնահատականի ժամեր, վայրկյաններ և օրեր, որովհետև մենք նույնը չենք, որովհետև մեր զավակները, մեր եղբայրները, մեր ընտանիքներն այլևս նույնը չեն, նրանցից հազարավորները չկան այստեղ՝ մեր երկրի վրա, մեր ընտանիքները տարբեր աստիճանի խոցված են։
Ապաշխարությունը, զղջումը, խոստովանությունը, մեղքից սրբագրումը այդ նոր կյանքի հիմքն է։ Դա տխրություն չէ, հակառակը՝ ուրախություն է, որովհետև մարդը կարողանում է ինքն իրենից բաժանվել, և այդ տիրույթում ինքն իր վրա հաղթանակ ունենալ։
Այդ գիշերը (Ամանորի գիշեր – խմբ․), երբ հավաքվելու եք սեղանների շուրջ, ոչ թե բաժակ բարձրացրեք մեր հերոսների ու նահատակների համար և այդպես ինքնաբավարարված շարունակեք նույնությամբ՝ պղծելով նրանց արարքը, վարքը, գործը և նահատակությունը, այլ ամեն մարդ թող գլուխը կախ, լուռ մնա՝ մի վայրկյան իր Աստծու, ինքն իր հետ, մտածի իր կյանքի մասին, իր ապրումների մասին և նաև իր անելիքների և Աստծո խոստումի մասին։
Նոր-նոր ուզում ենք հասկանալ, թե ինչ մեծ աղետի մեջ ենք հայտնվել և առջև ենք կանգնած, մեր մաղթանքն ու խնդրանքն է, ամենախոնարհ իմաստով, որ մենք կարողանանք միմյանց բուժել, ապաքինել, փնտրել, ձեռք մեկնել, գուրգուրել, խնամքով վերաբերվել, որովհետև մեր կյանքը նույնը չէ։ Մեր շուրջը նայեք․ ամեն գյուղ, ամեն շեն, ամեն քաղաք, գրեթե ամեն տուն զարկված է։
Ամանորի գիշերը մենք մեր նահատակներին հարգելու ենք ոչ թե իրենց համար, պանծացնելու ենք ոչ թե իրենց արածը, որովհետև նրանք մեր կարիքն այլևս չունեն, այլ դա անելու ենք, որովհետև մենք իրենց կարիքն ունենք, որովհետև իրենց արյունը չի չորացել, որովհետև իրենց արյունը դեռ կանչում է և կանչելու է։ Եվ այդ արյունն է նաև առաջնորդելու մեզ վերափոխվելու, Աստծո ժողովուրդ դառնալու, մաքրված ժողովուրդ դառնալու, կրթված ժողովուրդ դառնալու, մեր բարքերը մոռանալու, կենցաղը մոռանալու, զսպելու մեր զանազան տեսակի կրքերը և ապրելու հաշտության մեծագույն զգացումով։

Մենք խայտառակությունը համարեցինք փրկություն․ Բագրատ Սրբազանի քարոզը
Շարունակում ենք նույն մտքով ապրել․ ոմանք՝ անտարբերությամբ, ոմանք էլ՝ հայհոյանքով։ Հայհոյողները, որոնք ուղղակի դառնում են սատանայի գործիք, իրենց միտքը, կյանքը, էությունը՝ ամբողջ բովանդակությունը շաղախում են ատելությամբ ու հայհոյանքով, և ոչ միայն իրենց են վնասում, այլ նաև վնասում, ախտահարում են ամբողջ շրջապատը։ ․․․ Մեր Տերը խոսում է ներելու մասին՝ սաստելու և ներելու մասին։ … Սերը բոլոր
... Ավելին.Մենք խայտառակությունը համարեցինք փրկություն․ Բագրատ Սրբազանի քարոզը
Շարունակում ենք նույն մտքով ապրել․ ոմանք՝ անտարբերությամբ, ոմանք էլ՝ հայհոյանքով։ Հայհոյողները, որոնք ուղղակի դառնում են սատանայի գործիք, իրենց միտքը, կյանքը, էությունը՝ ամբողջ բովանդակությունը շաղախում են ատելությամբ ու հայհոյանքով, և ոչ միայն իրենց են վնասում, այլ նաև վնասում, ախտահարում են ամբողջ շրջապատը։
․․․ Մեր Տերը խոսում է ներելու մասին՝ սաստելու և ներելու մասին։
… Սերը բոլոր առաքինությունների գլուխն է, իսկ բոլոր ախտերի մայրը և գլուխը՝ ինքնաարդարացումը։
… Եսայի մարգարեի թուղթը այս օրերի փաստաթուղթն է՝ այս օրերի ուղեցույցը։
․․․ Թող ոչ ոք չթաքնվի որևէ պարսպի ու պատի, որևէ սենյակի ետևում, որքան էլ դրանք ապահով լինեն։ Դուրս եկեք հրապարակ զղջումով ու ապաշխարությամբ՝ ընդունելով այն, ինչ գործել եք և գործել ենք այս բոլոր ժամանակներում։ Մեր միակ լուծումը հոգու լուծումն է, հոգևոր լուծումն է՝ մեր շերտավորված ատելությունների, մեր շերտավորված հանցանքների, տարբեր աստիճանի գործված մեղքերի։
… Մեր երկրում շատ է արյուն հեղվել, և այդ արդարի արյունը կանչում է դեռ։ Մենք պետք է հաշտվենք այդ արյան հետ, որովհետև այն անընդհատ աղաղակելու է, և անընդհատ մեզնից պահանջելու է հատուցումն ու պատասխանը։

Հաշտության օրակարգը հրամայական է․ Բագրատ Սրբազանի քարոզը
Մենք խոսում ենք կորուսյալ դրախտի, և ոչ թե դրա մի հատվածի մասին․ ոչ թե սրան կամ նրան, այլ՝ բոլորիս պատկանող։ ․․․ Ոսկե հորթը խորհրդանիշն է մարդկային մեղքի, մարդկային բազում արատների, և, հիմնական իմաստով, խզումը Աստծո և մարդու միջև եղած խորը կապի։ ․․․ Այո, մենք պարտվել ենք մեղքին, որովհետև լսելը պարտվեց խոսելուն և տաճարը՝ հոգևոր բովանդակությունը,
... Ավելին.Հաշտության օրակարգը հրամայական է․ Բագրատ Սրբազանի քարոզը
Մենք խոսում ենք կորուսյալ դրախտի, և ոչ թե դրա մի հատվածի մասին․ ոչ թե սրան կամ նրան, այլ՝ բոլորիս պատկանող։
․․․ Ոսկե հորթը խորհրդանիշն է մարդկային մեղքի, մարդկային բազում արատների, և, հիմնական իմաստով, խզումը Աստծո և մարդու միջև եղած խորը կապի։
․․․ Այո, մենք պարտվել ենք մեղքին, որովհետև լսելը պարտվեց խոսելուն և տաճարը՝ հոգևոր բովանդակությունը, պարտվեց փողոցին։
․․․ Մենք այս բոլոր ժամանակներում խոսել ենք հաշտության մասին։ Հաշտությունը քաջություն է պահանջում: Եվ հաշտության օրակարգն այն առաջարկելու քաջություն է պահանջում հատկապես առաջնորդից և առաջնորդներից։
Եթե խոսելու ցանկություն կա, ապա դա միայն երկխոսելն է։ Մենք պետք է փողոցից տեղափոխվենք տաճար։ Մինչև մենք չուտենք՝ չսպառենք մեր մեղքերը, մեր արածի համար պատասխանատվություն չկրենք, ոչինչ չի փոխվելու․ նույնությամբ շարունակելու ենք, և մենք սկսելու ենք խուսանավել հենց այդ մի բանը չասելու՝ չասելու, որ մեղք գործեցինք։
Այո, առաջնորդներն ու առաջնորդը պետք է ընդունեն իրենց բաժին պատասխանատվությունը և պիտի առաջարկեն այդ հաշտության օրակարգը՝ լուծումը մեր կյանքի, որքան էլ այն դժվար ու դաժան լինի։
․․․ Իրավիճակի լուծումը ոչ քաղաքական է, ոչ տնտեսական է, ոչ՝ սոցիալական։ Իրավիճակի լուծումը խորությամբ հոգևոր է:
… Մեղքը չի կարող մեզ հաղթել։ Մեղքն չի հաղթի մեզ, եթե մենք անդրադառնանք, որ՝ այո, պատճառը մեղքն է: Զղջումի, ապաշխարության և սրբագրումի ճանապարհը պետք է կարողանանք ընտրել և այդպես շարժվել առաջ։ Այլապես ոչ մենք կլինենք Աստծունը, ոչ Աստված կլինի մերը։
Երբ մեր որևէ պատմիչ խոսում է մեր պատմության մասին մեզ ասում են՝ և այս ամենը պատահեց մեզ վասն մեղաց մերոց։
Մենք կորստյան իրավունք չկա։ Մեզ վերականգնումի, հույսի և հաղթանակի կոչված ժողովուրդ ենք։ Հաղթանակ ամեն աստիճանի և ասպարեզի մեջ։ Հաղթանակ առաջին հերթին ինքներս մեր հանդեպ, մեր թուլությունների հանդեպ, մեր նկարագրի հանդեպ։