Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՀԱՍԱՎ ՏԱՎՈՒՇԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ. ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ

Հունվարի 15-ին հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Բագրատաշեն գյուղի Սուրբ Աննա եկեղեցին լեփ-լեցուն էր:

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, և օրհված ջուրը բաժանվեց ներկաներին: Ջրօրհնեքը Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է: Խաչը ջրի մեջ իջեցնելը խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը:

Արարողությանը մասնակցում էր նաև արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Ջրօրհնեքի խաչքավորը պարոն Նորիկ Վարդանյանն էր, ում ջանքերով էլ կառուցվել է Բագրատաշենի Սուրբ Աննա եկեղեցին:

Համայնքում Ջրօրհնեքը կարևոր իրադարձություն էր, որը վերածվեց իսկական տոնի, և օրհնված ջուրը մտավ բագրատաշենցիների տները:

Translate »