Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի Պատանյաց միության ամենամյա հանդիպումը

Այսօր Տավուշի թեմի Պատանյաց միության ամենամյա հանդիպումն էր։Մեր կյանքի կարևոր շարժիչներից է Պատանի Տահույսը․ պատանիներն ակտիվորեն ներգրավված են թեմական կյանքի բոլոր ոլորտներում։

Այսօր մեր պատանիները ստացան Պատանյաց միության դասընթացներին, հանդիպումներին և կամավորական աշխատանքներին մասնակցության վկայականներ։ Առավել ակտիվները հատուկ նվերներ ստացան։

Այսպիսով, պատանիներն ամփոփեցին 2020թ-ը և քննարկեցի 2021-ին կատարվելիք աշխատանքներն ու միջոցառումները։

Շնորհակալ ենք Պատանյաց միության պատասխանատու, դպիր Արտյոմ Դալյանին, ով մեծ սիրով ու նվիրումով հանձն է առել այս առաքելությունը։

Translate »