Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վանքից վանք նախաձեռնությունը Դեղձնուտի վանքում էր

Այս խումբը ստեղծվել է Տավուշի վանական համալիրների, խաչքարերի, պատմամշակութային հուշաձանների ճանաչման, խնդիրների վերհանման և խնդիրների լուծումներ գտնելու համար։

Թեմի հոգևորականները մշտապես մասնակից են խմբի ծրագրերին։ Այս անգամ՝ Դեղձնուտի վանքի բարեկարգման աշխատանքներին մասնակցեցին թեմակալ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Թովմաս սարկավագ Առաքելյանը։

Բարեկարգման աշխատանքներին մասնակցում էր նաև Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը։

Translate »