Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՕՎՍԱՆՆԱ ԲԱՐՁՐՅԱԼԻՆ. ԾԱՂԿԱԶԱՐԴ. ՏԻՐՈՋ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ

«Օվսաննա՜ Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով…» Ծաղկազարդը մեր եկեղեցու Տերունի տոներից է, կատարվում է Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ, Ավագ շաբաթվա միաշաբթի (կիրակի) օրը: Նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագների՝ Հիսուսի Երուսաղեմ հանդիսավոր մուտքի  և Ղազարոսին հարություն տալու հիշատակությանը: Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների

... Ավելին.

ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊՆ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ. ՊԱՏԱՐԱԳ ՋՈՒՋԵՎԱՆՈՒՄ

Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ Ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն: (Մատթեոս 16.24) Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձել էր հավատի հաստատման ու հույսի ճառագայթներ սփռող

... Ավելին.

ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ

Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ նկարչուհի Սևան Նագգաշյանի: Ապա սահմանապահ Վազաշեն գյուղում հենց նկարչուհու բառերով անվանակոչված «Հավեսին սենյակի» բացումը: Վազաշենում էին նկարիչներ, քանդակագործներ, անիմատորներ, ինչպես նաև Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաներ և ուսուցիչներ: «Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու

... Ավելին.

ՄԵԾ ՊԱՀՔ. ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

Տնտեսի Կիրակին էր այսօր…մեր ավանդությամբ Անիրավ Տնտեսի իսկ այլ եկեղեցիների ավանդությամբ Իմաստուն Տնտեսի…երկուսն էլ ճշմարիտ են պայմանավորված, թե ինչ տեսանկյունով ենք դիտարկում…բայց խոսքս այս մասին չէ… Տնտեսի առակի մեխը հաշվետվությունն է՝ համարատվությունը: Սա մարդու Աստվածադիր բնական զգացումն է, որն ուղղակիորեն առնչվում է մարդու արարման պատմության և նրա ընտրողության Աստվածապարգև շնորհի հետ: Մենք ընտրողություն ենք կատարում

... Ավելին.

Տոն Սրբոց Վարդանանց. Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու մոտ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց

«Մեզ հայր ենք ճանաչում Սուրբ Ավետարանը, և մայր` Առաքելական Կաթողիկե Եկեղեցին, և թող ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով` մեզ սրանից չբաժանի» (Եղիշե): Այս տարի փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: 451թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում նահատակության պսակն ընդունեցին հայոց ութ մեծամեծ նախարարներ և 1036 զորականներ՝

... Ավելին.

Նորապսակների օրհնության կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառընդառաջը: Տերունի այս տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Տոնի նախօրեին կատարվում է Երեկոյան ժամերգություն և նախատոնակ: Տոնի օրը  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է նորապսակների օրհնության օր: Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում այսօր՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ

... Ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ և երիտասարդների օրհնություն Սուրբ Սարգսի տոնի առթիվ

Փետրվարի 11-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նոյեմբերյան քաղաքի սրբի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Պատարագին մասնակցում էին արժանապատիվ Տեր Սմբատ, Տեր Սիմեոն և Տեր Թորգոմ քահանաները, ուխտավորներ տարբեր բնակավայրերից: Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է

... Ավելին.

Զինվորների օրհնություն Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում

Փետրվարի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը: Սուրբ Սարգիսն ազգությամբ «հռովմ» էր (հույն) և Կոստանդիանոս կայսրի կողմից «իշխան և ստրատելատ» էր կարգված Կապադովկիայի վրա, որի մայրաքաղաքն էր Կեսարիան: Սարգիս զորավարը բազմաթիվ հաղթական ճակատամարտերի արդյունքում հռչակված էր իբրև ամենահաղթ ռազմիկ: Տոնի օրը Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ

... Ավելին.



Translate »