Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեր Սմբատ քահանա Աբրահամյան

Ծնվել է 1986թ. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում։ Սովորել Երևանից Վ. Խաչատրյանի անվան բժշկական ուսումնարանում։ 2011թ ընդունվել է Գևորգյանին հոգևորականների լսարանի քահանայից պատրաստման լսարան։ 2014թ օծվել իբրև ամուսնացյալ քահանա և նշանակվել Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ: Հովվություն է իրականացնում Նոյեմբերյան, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Բաղանիս, Ջուջևան, Դովեղ համայքներում։ Ամուսնացած է, ունի 3 զավակ։ 

... Ավելին.

ԶԱՏԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Կիրակնօրյա դպրոցների ծրագիրն արդեն կայացած իրողություն է ՏաՀույսում :  Տավուշի թեմի բոլոր 43 դպրոցներում ընթանում են զատկական միջոցառումները: ՏաՀույսի ամեն անկյունից մեր Տիրոջ Հարության Ավետիսը լսվում է մանկան շուրթերից: Երեխաների շուրթերից հնչող մանկական աղոթքներով լցվել է այս հրաշք կրթական հաստատությունը` Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցը,որը գտնվում է Իջևանի թիվ 1 դպրոցում։ Այսօր Սուրբ Հարության տոնին նվիրված

... Ավելին.

Գոշավանք

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել

... Ավելին.

Հաղարծին

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Այցելեք Հաղարծնի կայք` ավելին իմանալու համար spiritofhaghartsin.com Պատմություն Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է

... Ավելին.

Մակարավանք

Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։ Այժմ Մակարավանքի վանահայրն է արժանապատիվ Տ․ Արշավիր քահանա Ասատրյանը, ում կողմից ամեն կիրակի և տերունի օրերին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։ Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք։ Պատմություն

... Ավելին.

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ. ԶԱՏԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ ՈՂՋ ՏԱՎՈՒՇՈՒՄ

« Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): Ղուկասու Ավետարանում կարդում ենք Սուրբ Ավետիսը ու սրտի թրթիռով փոխանցում մեկմեկու՝. Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի Այսօր մեր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ: Հարյուրավոր հավատացյալներ սրտի թրթիռով եկել են Մեծ Ավետիսն առնելու, այդ Ավետիսով ուրախանալու

... Ավելին.

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

«Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26): Քրիստոս Հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին: Հատված

... Ավելին.

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ. ՔՐԻՍՏՈՍԻ ԹԱՂՄԱՆ ԵՎ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

«Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»: (Եսայի 53.5) Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Աշխարհում շատ հուշարձաններ են կանգնեցվել, որոնք մարդկանց սիրո դրսևորումներն են։ Իսկ Խաչը միակն է, որ կանգնեցվեց մարդկանց չարության արդյունքում։ Խաչելության պատմության

... Ավելին.

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՈՏՆԼՎԱ, ԽԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Ավագ հինգշաբթի` հաղորդության խորհուրդը սիրո խորհուրդն է։ Հիսուս Քրիստոս խաչի վրա իր արյունը թափեց մարդկանց փրկության համար Ավագ հինգշաբթին նշանավորվում է՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը իր աշակերտերի հետ, որը դարձավ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում: Այդ օրը, առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: «Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի

... Ավելին.



Translate »