Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՈՏՆԼՎԱ, ԽԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Ավագ հինգշաբթի` հաղորդության խորհուրդը սիրո խորհուրդն է։
Հիսուս Քրիստոս խաչի վրա իր արյունը թափեց մարդկանց փրկության համար Ավագ հինգշաբթին նշանավորվում է՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը իր աշակերտերի հետ, որը դարձավ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում: Այդ օրը, առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման:

«Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որով- հետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. 3.1-20)

«Ինչպես Աստված աղքատացրեց Իրեն, մարդ դարձավ, այդպես էլ շարունակեց Իր խոնարհությունն անընդհատ դրսևորել, և մեծագույն օրինակը տվեց՝ ծառայի կերպարանքով ոտքերը լվանալու միջոցով: Այս ողջ խոնարհությունը, ծառայությունը մեկ մղում ունի՝ Աստծո անգնահատելի, անհավատալի Սերը: Եվ նրանք, ովքեր այս կյանքում կճաշակեն այդ Սիրո մեկ վայրկյանը, երբեք չեն ուզենա, որ այն բացակայի: Բայց ցանկանալ է պետք, որ այդ Սերը լինի: Սերը սիրողներին է սիրում, և ատում է իրեն ատողներին: Սերը երկնքի արքայության բանալին է…
Մեր հարաբերությունները խզվում, կտրվում ու խամրում են թվացյալ սիրո պատճառով. այն, որ ինքներս մեզ համոզում ենք, թե իբր սիրում ենք: Ինչքա՜ն պահանջ, պարտադրանք ունենք մեկս մյուսի հանդեպ, ինչքա՜ն ցանկություն ունենք դեպի մեզ քաշելու: Եթե սեր ունենանք, կտեսնենք նաև թե ինչքան սխալ ենք գործում, ինչքան ցավ ենք պատճառում, ինչքան վիշտ կա, որ չենք կիսում, ինչքան ուրախություն կա, որ չենք բաժնեկցում:
Այդ Սերը լուսարձակի պես կբացվի մեր գործերի վրա»:
(Բագրատ Սրբազանի քարոզից)

Խավարման կարգը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Հիշատակվում են Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը:

«Քրիստոսն, ըստ էության, քանդել էր ամբողջ հասարակարգը, մտածողությունը, մարդուն դրել մեծագույն մարտահրավերի առջև.ինքն իրեն հաղթելու: Մարդը, չկարողանալով ինքն իրեն հաղթել, Սիրո պատգամի մեջ մտածողության փոփոխությանը հասնել չկարողանալով՝ գտավ մեղավորին՝ Աստծուն…
Այսօր ոչինչ չի փոխվել դեպքերի ընթացքի մեջ. սա մարդու պատմությունն է՝ Աստծո ինքնակենսագրության միջոցով գրված»:
(Հատված Բագրատ Սրբազանի խոսքից)

Քարոզի ի սքանչելեացս
Աստուած մարմնով վասն իմ խաչեալ.
Մերով բնութեամբս մեռանի
Աստուած անմահ խոստովանի…

Translate »