Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տոներ

Աստվածամոր Վերափոխման տոնն է այսօր և Խաղողօրհնեքը

Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Ավանդությունը պատմում է, որ Բարդուղիմեոս առաքյալը Հայաստանում էր, երբ ննջեց Տիրամայրը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպեց առաքյալներին, որ բացեն գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն Աստվածամոր մարմինը գերեզմանում չգտան, քանի որ Հիսուս Քրիստոսն իր խոստմանը համաձայն նրան տարել էր իր

... Ավելին.

Գոշավանք․․․ Պայծառակերպություն․․․ Սրբապատկերի և խաչվառների օծում

Տիրոջ Պայծառակերպության տոնը բոլորիս հրավիրում է՝ պայծառակերպվել ու այլակերպվել՝ Քրիստոսի օրինակով։ «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն (Մատթեոս 16։24-25): Որքան էլ պարադոքսալ թվա. հանրային բարիքի համար սեփական

... Ավելին.

ԱՂՋՆԱԿ ՀՌԻՓՍԻՄԵԻ ՀԱՎԱՏՔԸ՝ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻ ԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ․ ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ՏՈՆ

Այսօր՝ հունիսի 5-ին՝ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնին, Պատարագ մատուցվեց սահմանապահ Այգեհովիտի՝ 17-րդ դարում կառուցված Ս. Հռիփսիմե եկեղեցում։ Եկեղեցու Սուրբ սեղանի վերաօծումը կատարվել է 2 օր առաջ, և սա առաջին Պատարագն էր նորաօծ Սուրբ սեղանին։ Մեր հոգևոր հայրերի առաջնորդությամբ Սուրբ Հռիփսիմյանց կույսերի մասունքակիր խաչից օրհնություն ստացան այգեհովիտցիները և հարակից գյուղերի բնակիչները։ Պատարագիչը Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր

... Ավելին.

ՄԱՅԻՍ 28․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈՐԱՆԱՇԱՏ․ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ․․․ Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Այս տարի նաև Հոգեգալուստն է այսօր։ Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում՝ ժամանակին Խորանաշատը մեր երկրի սրտում էր, հիմա՝ սահմանագլխին։ Հենց այս վանքում ենք մենք ուխտ կնքում մեր 2 պետությունների համար նահատակության գնացած անձանց և Աստծո առջև՝ հավատարիմ մնալու իրենց գործած սխրանքին։

... Ավելին.

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՆԱԽԱՏՈՆԱԿ․ ԳՈՇԱՎԱՆՔ

Հիսուս Քրիստոսի Հարությունից 50 օր անց առաքյալների վրա իջավ խոստացված Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն նրանք հավաքված էին: Հոգեգալուստը հռչակվել է Գոշավանքի ուխտի օր։ Մեծն Մխիթար Գոշի հայացքի ներքո այսօր կատարվեց Երեկոյան ժամերգություն, Հոգեգալուստի նախատոնակ։

... Ավելին.

Համբարձման տոն․ Բագրատ Սրբազանը պատարագեց Մայր Աթոռում

Մայիսի 18-ին մեր եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այսօր հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման օրը: Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում Պատարագ մատուցվեց։ Պատարագիչ՝ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան: Սրբազանն իր քարոզում ասաց․ «Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին՝ «Ահա ես ձեզ

... Ավելին.

Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց

«Նշեք ձեր անմահության տոնը, ժողովուրդ ջան։ Մեռնել չկա մեզ համար։ Նրանք, ովքեր Քրիստոսի հավատարմության մեջ են, իրենց ժառանգության հավատարմության մեջ են, իրենց համար մահ գոյություն չունի, որքան էլ որ այն կենսաբանորեն այցելի մեզ» – Բագրատ Սրբազան։

... Ավելին.

Մակարավանքի բարձունքից Սուրբ Հարության ավետիսը՝ ձեզ, Քրիստոս հարյավ ի մեռելոց

Ողջո՜ւյն ձեզ, ողջ եք «Մեր սիրելի՛ նահատակ հերոս զավակներն այսօր երկնքում տոնում են հարություն առած։ Հաղթանակած երկրային կյանքով ՀԱՂԹԱՆԱԿԱԾ երկինքն ունենք մեզ վրա բացվող։ Հաղթանակած՝ իրենց համար, բայց դեռևս պարտության դառնության հատակը ճաշակած՝ մեզ համար։ Մեր Տիրոջ Հարությամբ այսօր երկինքն է բացվում, գերեզմանի գաղափարն է քանդվում մեր Տիրոջ Հարությամբ։ Գերեզմանողների բոլոր տեսակի խարդավանքներն ու դավերն

... Ավելին.

Ծաղկազարդ է․ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

ԱՅՍՕՐ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿԱԶԱՐԴՎԱԾ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԻՐՈՋԸ Այսօր հիշատակում ենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Ծաղկազարդը հռչակվել է նաև Մանուկների Օրհնության Օր։

... Ավելին.



Translate »