Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Վարդապետներ և աբեղաներ են միաբանվել ոչ միայն Մայր Աթոռից և թեմերից, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Գերված Արցախ աշխարհից եկել է Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։ Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած
Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Վարդապետներ և աբեղաներ են միաբանվել ոչ միայն Մայր Աթոռից և թեմերից, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Գերված Արցախ աշխարհից եկել է Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։
Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած միաբաններ Իջևանի շատրվանների հրապարակում Անդաստանի կարգ կատարեցին, այնուհետև, խմբերի բաժանվելով, այցելեցին մեր նահատակ հերոսների ընտանիքներին, ինչպես նաև բազմազավակ և անապահով որոշ ընտանիքների։
Երեկոյան բոլորը կրկին միաբանվեցին․ Երեկոյան ժամերգություն և հոգու խաղաղության համար աղոթք կատարվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հիսուս Քրիստոսի Հարությունից 50 օր անց առաքյալների վրա իջավ խոստացված Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն նրանք հավաքված էին: Հոգեգալուստը հռչակվել է Գոշավանքի ուխտի օր։ Մեծն Մխիթար Գոշի հայացքի ներքո այսօր կատարվեց Երեկոյան ժամերգություն, Հոգեգալուստի նախատոնակ։
ՀՀ սահմանագլխին, Չինարիի բարձունքում՝ երկնքի ու երկրի սահմանին, Խորանաշատի վանքը ոչ հաճախ է աղոթք լսում, հոգևորականներից ավելի հաճախ մեր զինվորականներն են այցելում վանք, աղոթում և խնամում։ Մեծ Պահքի վերջին Կիրակնամուտի ժամերգությանը Խորանաշատի վանքում էինք։ ․..Խորանաշատի միջնադարյան համալսարանը հիմնադրվել է 1222թ-ին Մխիթար Գոշի աշակերտ Վանական վարդապետի կողմից։ Այս տարի տոնում ենք վանքի 800-ամյակը։
ՀՀ սահմանագլխին, Չինարիի բարձունքում՝ երկնքի ու երկրի սահմանին, Խորանաշատի վանքը ոչ հաճախ է աղոթք լսում, հոգևորականներից ավելի հաճախ մեր զինվորականներն են այցելում վանք, աղոթում և խնամում։
Մեծ Պահքի վերջին Կիրակնամուտի ժամերգությանը Խորանաշատի վանքում էինք։
․..Խորանաշատի միջնադարյան համալսարանը հիմնադրվել է 1222թ-ին Մխիթար Գոշի աշակերտ Վանական վարդապետի կողմից։ Այս տարի տոնում ենք վանքի 800-ամյակը։
Կիրակնամուտ․ Սահմանապահ Խորանաշատի վանք

Մեծ Պահքի ընթացքում Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։ Այսօր մեր առաջին հանդիպումն էր։ Աստված օգնական բոլորիս մեր ընթացքի մեջ։ ․․․ Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց. Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ. ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:
Արևագալի ժամերգություն Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում
Մեծ Պահքի ընթացքում Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։ Այսօր մեր առաջին հանդիպումն էր։ Աստված օգնական բոլորիս մեր ընթացքի մեջ։
․․․
Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց. Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ. ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

Մոտենում է Մեծ Պահքը, որը Տավուշ-ՏաՀույսի թեմի հոգևորականների միասնական առատ աղոթքի շրջանն է։ Այս ճանապարհորդությունը սկսեցինք մեծ վարդապետ Մխիթար Գոշի հայացքի ներքո գտնվող Գոշավանքից։ Թեմի բոլոր հոգևորականները՝ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ կատարեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգություն, որի ավարտին փակվեց խորանի վարագույրը: Վարագույրի փակվելը խորհրդանշում է մարդու արտաքսումից հետո դրախտի դռների փակվելը: Խորանը փակ կմնա ամբողջ
Մոտենում է Մեծ Պահքը, որը Տավուշ-ՏաՀույսի թեմի հոգևորականների միասնական առատ աղոթքի շրջանն է։ Այս ճանապարհորդությունը սկսեցինք մեծ վարդապետ Մխիթար Գոշի հայացքի ներքո գտնվող Գոշավանքից։
Թեմի բոլոր հոգևորականները՝ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ կատարեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգություն, որի ավարտին փակվեց խորանի վարագույրը:
Վարագույրի փակվելը խորհրդանշում է մարդու արտաքսումից հետո դրախտի դռների փակվելը: Խորանը փակ կմնա ամբողջ Մեծ Պահքի ընթացքում։
Կիրակնամուտ Գոշավանքում

«Որքան էլ մենք փորձենք մարդկային ջանքերով բացատրել, թե ինչպես է լինում, որ երկու տարբեր մարդիկ հանկարծ իրար են գտնում, և հենց այդ մարդկանց են գտնում և սիրո մեջ են լինում, ոչ մի պատասխան էլ չենք ունենա։ Դա մեր կյանքի հրաշքն է։ Այդ հրաշքի տերերն ամուսնացողները չեն: Նրանք այդ հրաշքին սպասարկողներն ու ծառայողներն են, այդ հրաշքին`
«Որքան էլ մենք փորձենք մարդկային ջանքերով բացատրել, թե ինչպես է լինում, որ երկու տարբեր մարդիկ հանկարծ իրար են գտնում, և հենց այդ մարդկանց են գտնում և սիրո մեջ են լինում, ոչ մի պատասխան էլ չենք ունենա։
Դա մեր կյանքի հրաշքն է։ Այդ հրաշքի տերերն ամուսնացողները չեն: Նրանք այդ հրաշքին սպասարկողներն ու ծառայողներն են, այդ հրաշքին` կյանք, մարմին, զորություն տվողները։ Այդ հրաշքի տերն Աստված է․ Նա, ով այսօր գալիս է ընծայվելու աշխարհին, Նա, Ում այսօր դուք ցանկանում եք ձեր սրտի եւ հոգու աղոթքով հանդիպել և միասին ճանապարհ քայլել մինչև ձեր կյանքի վերջին օրը…»,-Բագրատ Սրբազան
Տեառնընդառաջի նախատոնակ Իջևանում

Քրիստոսի Ծննդյան ավետիսը մեր շուրթերին՝ երկու օրհնաբեր օր ունեցանք Հաղարծնում։ Տավուշի թեմի եկեղեցիներում ծառայող մանուկ դպիրները հերթական անգամ առիթն ունեցան լսելու Սրբազան Հոր, թեմի հոգևորականների խրատներն ու հորդորները և աղոթեցին միասին։ Դպրաց բանակի շարքերն օրեցոր համալրվում են, ինչն էլ հավատք է արթնացնում առ այն, որ «ՏաՀույսն» ուղղակի խոսք չէ։
Քրիստոսի Ծննդյան ավետիսը մեր շուրթերին՝ երկու օրհնաբեր օր ունեցանք Հաղարծնում։
Տավուշի թեմի եկեղեցիներում ծառայող մանուկ դպիրները հերթական անգամ առիթն ունեցան լսելու Սրբազան Հոր, թեմի հոգևորականների խրատներն ու հորդորները և աղոթեցին միասին։
Դպրաց բանակի շարքերն օրեցոր համալրվում են, ինչն էլ հավատք է արթնացնում առ այն, որ «ՏաՀույսն» ուղղակի խոսք չէ։
ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԴՊՐԱՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՂԱՐԾՆՈՒՄ