Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Քարոզներ

Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց

«Նշեք ձեր անմահության տոնը, ժողովուրդ ջան։ Մեռնել չկա մեզ համար։ Նրանք, ովքեր Քրիստոսի հավատարմության մեջ են, իրենց ժառանգության հավատարմության մեջ են, իրենց համար մահ գոյություն չունի, որքան էլ որ այն կենսաբանորեն այցելի մեզ» – Բագրատ Սրբազան։

... Ավելին.

Մակարավանքի բարձունքից Սուրբ Հարության ավետիսը՝ ձեզ, Քրիստոս հարյավ ի մեռելոց

Ողջո՜ւյն ձեզ, ողջ եք «Մեր սիրելի՛ նահատակ հերոս զավակներն այսօր երկնքում տոնում են հարություն առած։ Հաղթանակած երկրային կյանքով ՀԱՂԹԱՆԱԿԱԾ երկինքն ունենք մեզ վրա բացվող։ Հաղթանակած՝ իրենց համար, բայց դեռևս պարտության դառնության հատակը ճաշակած՝ մեզ համար։ Մեր Տիրոջ Հարությամբ այսօր երկինքն է բացվում, գերեզմանի գաղափարն է քանդվում մեր Տիրոջ Հարությամբ։ Գերեզմանողների բոլոր տեսակի խարդավանքներն ու դավերն

... Ավելին.

Բագրատ Սրբազանի խոսքը թեմի երիտասարդներին

Արդյո՞ք մարդը բարձրագույն արժեք է Բոլորը մեղավո՞ր են Ամեն առավոտ ու գիշեր աղոթքի պես հիշեք 2 բան․ 1․ Ձեր ինքնությունը․ ո՞վ եք դուք՝ հոգևոր ամբողջ բովանդակությամբ, բոլոր առաքինություններով 2․ Մեր պետությունն ու պետականությունը, մեր ազգը, Հայրենիքը Մեր կյանքը շարունակվում է մեր նահատակների, վիրավորների հայացքի ներքո, մեր ամեն անելիքի վրա այդ արյունը պետք է լինի մեր

... Ավելին.

Որտեղի՞ց ես եկել, ինչո՞ւ ես եկել, և ո՞ւր պիտի գնաս․ Սուրբ Խաչի երևման տոն․ Տեր Շավարշի քարոզը

Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է» (Սբ. Հովհան Ոսկեբերան):

... Ավելին.

Խաչի երևման տոն․ Բագրատ Սրբազան. Խաչի խորհուրդը սիրո խորհուրդն է՝ զոհաբերությամբ ու տառապանքով

Մեր ժողովրդի ողջ կյանքը և, հատկապես, այս վերջին մի քանի ամիսները՝ պատերազմը և պատերազմից հետո, Խաչի խորհրդի պատգամն ունի։ Մեր ամբողջ կյանքն է եղել խաչելության կյանք և ճանապարհ, անկախ նրանից, թե մենք որքանով ենք ձգտել այդ խաչելության խորհրդից հետո հասնել հարության և հաղթանակի։ Եթե չկա հարության ու համբարձման գաղափարը, սկզբունքն ու ճշմարտությունը, ապա խաչի խորհուրդն

... Ավելին.

Դատավորի կիրակի․ Բագրատ Սրբազանի քարոզը

Անիրավ դատավորը հայտնի, շատ հարգված մեկն էր քաղաքում՝ Հռոմի հպարտ քաղաքացի։ Զրկված, իրավազրկված, խաբված մի այրի կին է գալիս Դատավորի մոտ՝ իր դատը տեսնելու, բայց դատավորը չի ուզում տեսնել դատը։ Ինչո՞ւ. որովհետև կյանքի սկզբունք ուներ՝ հպարտ քաղաքացի էր։ «Որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»,- ասում է մեր Տերը։ Սա անիրավության սկզբունքն է. Աստծուց

... Ավելին.



Translate »