Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մանկան ժպիտ Տավուշից

Այս անգամ «գրավեցինք» Ազատության հրապարակը

Պույ-Պույ մկնիկն ու պինգվինը՝ իրենց ընկերներով, Տավուշից հասել էին Երևան։ #ՏաԼույս-ի հունիսմեկյան լուսարձակումը։

... Ավելին.

ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐ․ ՏաՈւժ-Իջևան դպրոցի սաներն ու ընտանիքի անդամներն այն նշեցին մարզական խաղերով և ծառատունկով

«Ընտանիքիս հետ» խորագրով միջոցառման համար Գետահովիվի բարձունքին գտնվող մեր կենտրոնում մոբիլիզացրել էինք նաև ծնողներին։ Վաղուց մեր ծնողներն այսքան չէին խաղացել Միջոցառման ավարտին ծառատունկ կազմակերպեցինք։ Միջոցառումը կայացավ Տավուշ-ՏաՀույսի թեմում՝ ՄԱԲՀ-ի և ԵՀԽ ՀԿՍ-ի համագործակցության շրջանակներում։

... Ավելին.

ՄՇՈՒՇ ՈՒ ԱՆՁՐԵՎ ՄԵԾ ՈՒԽՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ․ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ 4-ԱՄՅԱԿՆ Է ԱՅՍՕՐ

Հովք գյուղն այն տարածքներից է, որը մինչև 1988թ-ը բնակեցված է եղել մեր թշնամի հարևաններով։ Մեր չքնաղ Հայրենիքի այս չքնաղ անկյունն արդեն 35 տարի շնչում ու ապրում է հայերեն։ Վերջին շրջանում շատ են ակտիվացել սին քննարկումներն՝ արդյո՞ք այս տարածքները (Հովք և հարևան մի քանի գյուղեր) հայկական են։ Կարծես այս քայքայիչ դիսկուրսին որոշեց պատասխանել մեր Տերը՝ տեսիլքով

... Ավելին.

Պատասխանատու ելույթ, պատվով հաղթահարված ևս մեկ բարձունք

Հրավիրված էինք Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ հոբելյանական մրցույթի Գալա համերգին: Կատարեցինք բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կոմպոզիտորներից ոմանք ներկա էին դահլիճում, ինչն ավելի էր մեծացնում պատասխանատվության զգացումը։ Շնորհակալ ենք հրավերի և ջերմ ընդունելության համար: Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբ Խմբավար՝ Մարիա Գալստյան Դաշնակահար՝ Լենա Թորոսյան Լուսանկարները՝ Նոյ Ստեփանյանի

... Ավելին.

ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք

Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։ Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։ Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։

... Ավելին.

ՍԿՍԵՑԻՆՔ․․․ Քաղցկեղին առերեսված երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնն այսօր առաջին ընտանիքներին ընդունեց

Դրախտային Տավուշ աշխարհի Գետահովիտ գյուղի ժայռոտ բարձունքին է կառուցվել քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնը։ Չնաշխարհիկ բնությամբ շրջապատված կենտրոնը հագեցած է կեցության, բուժման, վերականգնման, սնվելու և ժամանցի բոլոր միջոցներով։ Այսօր քաղցկեղով խոցված երեխաները հանդիպում ունեցան մեր հոգևորականների, բժշկի, հոգեբանի, իրենց հասակակից այլ երեխաների հետ։ Հատուկ ելույթ էր պատրաստել նաև Հատիկ բենդը։ Կենտրոնը կառուցվել

... Ավելին.

Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց

«Նշեք ձեր անմահության տոնը, ժողովուրդ ջան։ Մեռնել չկա մեզ համար։ Նրանք, ովքեր Քրիստոսի հավատարմության մեջ են, իրենց ժառանգության հավատարմության մեջ են, իրենց համար մահ գոյություն չունի, որքան էլ որ այն կենսաբանորեն այցելի մեզ» – Բագրատ Սրբազան։

... Ավելին.

Ծաղկազարդ է․ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

ԱՅՍՕՐ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿԱԶԱՐԴՎԱԾ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԻՐՈՋԸ Այսօր հիշատակում ենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Ծաղկազարդը հռչակվել է նաև Մանուկների Օրհնության Օր։

... Ավելին.

Տարին սկսում ենք օրհնությամբ․ Նռնօրհնեք Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Տարին սկսում ենք օրհնությամբ։ Թող այս տարին դառնա մեր ժողովրդի ԴԱՐՁԻ տարի, որպեսզի ապրենք ՉԱՐԱԶԵՐԾ և ՑԱՎԱԶԵՐԾ Հայրենիքում։

... Ավելին.



Translate »