Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Պատասխանատու ելույթ, պատվով հաղթահարված ևս մեկ բարձունք

Հրավիրված էինք Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ հոբելյանական մրցույթի Գալա համերգին: Կատարեցինք բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Կոմպոզիտորներից ոմանք ներկա էին դահլիճում, ինչն ավելի էր մեծացնում պատասխանատվության զգացումը։

Շնորհակալ ենք հրավերի և ջերմ ընդունելության համար:

Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբ

Խմբավար՝ Մարիա Գալստյան

Դաշնակահար՝ Լենա Թորոսյան

Լուսանկարները՝ Նոյ Ստեփանյանի

Translate »