Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կրթական կենտրոններ

Այս անգամ «գրավեցինք» Ազատության հրապարակը

Պույ-Պույ մկնիկն ու պինգվինը՝ իրենց ընկերներով, Տավուշից հասել էին Երևան։ #ՏաԼույս-ի հունիսմեկյան լուսարձակումը։

... Ավելին.

ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐ․ ՏաՈւժ-Իջևան դպրոցի սաներն ու ընտանիքի անդամներն այն նշեցին մարզական խաղերով և ծառատունկով

«Ընտանիքիս հետ» խորագրով միջոցառման համար Գետահովիվի բարձունքին գտնվող մեր կենտրոնում մոբիլիզացրել էինք նաև ծնողներին։ Վաղուց մեր ծնողներն այսքան չէին խաղացել Միջոցառման ավարտին ծառատունկ կազմակերպեցինք։ Միջոցառումը կայացավ Տավուշ-ՏաՀույսի թեմում՝ ՄԱԲՀ-ի և ԵՀԽ ՀԿՍ-ի համագործակցության շրջանակներում։

... Ավելին.

ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք

Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։ Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։ Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։

... Ավելին.

Ծաղկազարդ է․ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

ԱՅՍՕՐ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿԱԶԱՐԴՎԱԾ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԻՐՈՋԸ Այսօր հիշատակում ենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Ծաղկազարդը հռչակվել է նաև Մանուկների Օրհնության Օր։

... Ավելին.

ՏաՈւժ-Իջևանի սաները հանդիպեցին դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ

ՏաՈւժը նոր որակի առաջնորդների պատրաստման դպրոց է։ Մեր սանեն այսօր էլ դպրոցից տուն ենք վերադառնում՝ լցված արարելու, ստեղծագործելու, պատասխանատվություն ստանձնելու հանձնառությամբ։

... Ավելին.

ՏաՈւժ դպրոցներում վճարվեց առաջին CASHBACK-Ը

Աշխատանքի պտուղները վայելելը շա՜տ հաճելի է։ ՏաՈւժ-Իջևան դպրոցի 23 աշակերտներից 16-ը հետ ստացան ամսավճարները։ Մյուսներն էլ հանձնառու են ջանադիր աշխատանքի, որպեսզի հաջորդ կիսամյակի ավարտին իրենք էլ գումար վաստակած վերադառնան տուն։ Հ․Գ․ ՏաՈւժ դպրոցներում գործում է cashback համակարգ։ Աշակերտը հանձնում է մարմնամարզության քննություն, ապա 4 ամիս մասնակցում է պարապմունքներին` վճարելով ամսական 1,000 ՀՀ դրամ։ Եթե կիսամյակի

... Ավելին.

ՏաՈւժ – Բերդում մարմնամարզական պարապմունք է

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ Մենք չենք պատրաստում ո՛չ զինվորներ, ո՛չ սպորտսմեններ, ո՛չ հոգևորականեր։ Մարզական և հոգևոր դասերի միջոցով մենք պատրաստում ենք ՄԱՐՄՆՈՎ, ՄՏՔՈՎ և ՀՈԳՈՎ ամուր անձինք, ովքեր լինելու են մեր ապագա առաջնորդները։

... Ավելին.

ԱՂՈԹՔՈՎ ԼՑՐԻՆՔ ՕԿՈՆԱՎԱՆՔԸ. ՏԱՈՒԺ ԴՊՐՈՑՆԵՐ

Մենք հեշտ ճանապարհներ չենք ընտրում․ առաջին միասնական Պատարագին մասնակցեցինք Ենոքավանի բարձունքին՝ Օկոնավանքում։ ՏաՈւժ դպրոցի աշակերտները, ուսուցիչները, Տեր Աբելը, և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը մոտ 5 ժամվա ճանապարհ կտրեցինք։ Դրախտային Տավուշ աշխարհի չքնաղ վայրերում կրկին խոստացանք լինել հավատարիմ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ԴՐՈՇԻՆ, ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՆ։

... Ավելին.



Translate »