Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ

Այս անգամ «գրավեցինք» Ազատության հրապարակը

Պույ-Պույ մկնիկն ու պինգվինը՝ իրենց ընկերներով, Տավուշից հասել էին Երևան։ #ՏաԼույս-ի հունիսմեկյան լուսարձակումը։

... Ավելին.

Պատասխանատու ելույթ, պատվով հաղթահարված ևս մեկ բարձունք

Հրավիրված էինք Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ հոբելյանական մրցույթի Գալա համերգին: Կատարեցինք բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կոմպոզիտորներից ոմանք ներկա էին դահլիճում, ինչն ավելի էր մեծացնում պատասխանատվության զգացումը։ Շնորհակալ ենք հրավերի և ջերմ ընդունելության համար: Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբ Խմբավար՝ Մարիա Գալստյան Դաշնակահար՝ Լենա Թորոսյան Լուսանկարները՝ Նոյ Ստեփանյանի

... Ավելին.

Ծաղկազարդ է․ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

ԱՅՍՕՐ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿԱԶԱՐԴՎԱԾ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԻՐՈՋԸ Այսօր հիշատակում ենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Ծաղկազարդը հռչակվել է նաև Մանուկների Օրհնության Օր։

... Ավելին.

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը

«Դվին» մյուզիք հոլում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքն է։ Երեկոյի ամենակարևոր հյուրերը բուժումն ավարտած մեր երեխաներն են, որոնց խիզախությունն ու լավատեսությունը հիացրել էին բոլորին։ Նրանք բոլորիս ևս մեկ անգամ հիշեցրին, որ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ։ Ընթրիքին ներկա էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Այս տարի

... Ավելին.

Մեր երգչախմբի սաները «ընկերացան» Ալեքսանդր Սպենդիարյանի հետ

Ինքնաճանաչողության մեծ ճամփորդության մեջ մեր կարևորագույն հանգրվածններից մեկն էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Սպենդիարյանի որոշ ստեղծագործությունների մենք արդեն ծանոթ էինք, սակայն կոմպոզիտորի ստեղծագործություններից հատվածների ունկնդրումը, դրանց ստեղծման մանրամասներին էքսկուրսավարներ Կատրինի և Մարիամի օգնությամբ ծանոթանալը, մեզ ավելի «սիրահարեցրին» կոմպոզիտորին։ «Օնլայն դիրիժոր»-ով ինքներս փորձեցինք ղեկավարել օնլայն նվագախմբի կատարումը, փորձեցինք նվագել «Սպենդարիաֆոնով» (երաժշտական գործիք, որը ստեղծել է Ալ․ Սպենդիարյանը)

... Ավելին.

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ համերգ ունեցավ Թբիլիսիի Vaso Abashidze State New Theatre -ում

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ համերգ ունեցավ Թբիլիսիի Vaso Abashidze State New Theatre -ում Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակի առթիվ։ Երբ մեր փոքրիկները երգեցին Սայաթ-Նովա, դահլիճը հիացած էր, շատերը նույնիսկ արտասվում էին հուզմունքից։ Իսկ «‎Թբիլիսո»-յի մեր կատարումն ուղղակի ցնցեց բոլորին․ շատերն էին հարցնում՝ ինչպե՞ս են հայ երեխաները այսպիսի ճիշտ շեշտադրումներով վրացերեն երգ կատարում։ Վրաստանից վերադառնում

... Ավելին.

«Երկիր հայրենի» – Ռոբերտ Պետրոսյան. Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ

«Երկիր հայրենի» – Ռոբերտ Պետրոսյան Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ Խմբավար՝ Մարիա Գալստյան, Դաշնակահար՝ Լենա Թորոսյան Ելույթ «Գյուղական համայնքների զարգացում» երրորդ ամենամյա համաժողովին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

... Ավելին.

Մեր երգչախումբը՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպման փակմանը

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է: Հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանը հյուրընկալել էր աշխարհի 100 երկրից, շուրջ 600 պատվիրակի՝ բժիշկներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։ Եռօրյա պանելային քննարկումներ, մամուլի ասուլիս, պաշտոնական ընթրիք՝ գլոբալ հանդիպման մասնակիցները Հայաստանից հեռանում են, ինչպես իրենք են ասում, տպավորված։ Փակման հանդիսավոր արարողության վերջում, որպես երախտիքի խոսք աշխարհի

... Ավելին.



Translate »