Մեր մասին

Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
ԱՌԱՋՆՈՐԴ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (ավազանի անունը՝ Վազգեն) Ծնվել է 1971 թ-ի մայիսի 20-ին Գյումրիում: Ծնողներն պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից: Ամբողջ ընտանիքով 1971 թ-ին ներգաղթել և հաստատվել են Գյումրիում, ապա՝ 1977թ-ին տեղափոխվել են Երևան: 1978-1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։ 1988-1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: 1994 թ-ին Անանիա
... Ավելին.Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
ԱՌԱՋՆՈՐԴ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (ավազանի անունը՝ Վազգեն)
Ծնվել է 1971 թ-ի մայիսի 20-ին Գյումրիում: Ծնողներն պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից: Ամբողջ ընտանիքով 1971 թ-ին ներգաղթել և հաստատվել են Գյումրիում, ապա՝ 1977թ-ին տեղափոխվել են Երևան:
1978-1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։
1988-1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:
1994 թ-ին Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։
1995 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է ճեմարանը, պաշտպանել է «Խոսրով Եպիսկոպոս Անձևացու Ժամակարգութեան մեկնությունն ու աստուածաբանությունը (նորագյուտ ձեռագրերով և մատենագիտական ուսումնասիրությամբ)» վերտառությամբ ավարտաճառ։
Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նույն թվականի հուլիսի 23-ին, այդ տարի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա։
Ձեռնադրվելուց հետո մինչև 1998 թ. եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գավազանակիրը։
1996թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նշանակվել է նաև Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ ուսուցիչների վերապատրաստության ծրագրեր վարելով Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Հայաստանում քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի հիմնադիր անդամ է։
1996-1998 թթ. նաև Սուրբ Պատարագի մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր Եկեղեցու պատմություն է դասավանդել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և Վազգենյան դպրանոցում:
1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում:Ուսանելու տարիներին եղել է նաև Մանչեստրի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը։
1996-2000թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ։
2000 թ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ։ Տեսչի պաշտոնում դասավանդել է Ընդհանուր Եկեղեցու պատմություն, Հովհաննու Ավետարանի մեկնություն, Եկեղեցական երաժշտություն առարկաները։ Հիմնադրել է Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» երգչախումբը։
2002 թ-ին պաշտպանել է վարդապետական «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը և ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները։
2002 թ-ին տեսչի պաշտոնին զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Հիմնադրել և վարել է «Ճանաչենք Ավետարանը» հաղորդաշարը։
2002թ-ին զուգահեռաբար նշանակվել է նաև Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փոխառաջնորդության կարճ շրջանում Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ և երգչախումբ, ընդարձակել և վերակազմավորել է թեմի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը, Թալինում Երիտասարդական կենտրոն ստեղծել։
2003 թ-ի մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ։ Նույն թվականի հունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջնորդության տարիներին բարեգործության նպատակով հիմնել է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին և հիվանդներին օգնելու, ինչպես նաև Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմավորել է երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ և այլն։
2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցեալը ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով։
2013 թ-ին վերադարձել է Հայաստան։
2013-2019թթ․ եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենը։
2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդյա հոբելյանի մեդալին։
Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզախոսական, մշակութային հոդվածներ, «Խոհեր» և «Միտք եւ բանք» գրքերը։
2015 թ-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ։
2015 թ-ի սեպտեմբերի 21-ին Բագրատ եպիսկոպոսի նախաձեռնությամբ Հաղարծնում տեղի է ունեցել թեմի Երիտասարդաց միության անդրանիկ հավաքը, կազմավորվել է Երիտասարդաց միության Կենտրոնական խորհուրդ։
«Իջևան» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է նրա հեղինակային «Աստվածաշունչը մեր կյանքում» հաղորդաշարը։
Տավուշում իրականացրել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրյա դպրոցներ են բացվել Տավուշի 43 համայնքներում։
2017 թ-ի հուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Բագրատ Սրբազանը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:
Տավուշում հիմնել է երկու սոցիալ-կրթական կենտրոններ Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում։
Իջևան քաղաքում հիմնել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։
2021թ-ից Լրատվական Ռադիոյում հեռարձակվում է Սրբազան Հոր հեղինակային «Ավետյաց երկրի տեսիլքով» հաղորդաշարը։
Արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ Բ-ի «Ադամանդյա հոբելյանի» մեդալի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» նախագահական 2-րդ աստիճանի մեդալի, ՀՀ Պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» շքանշանի։
«Մոնթե Մելքոնյան» ռազմաուսումնական վարժարանի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, 2019թ. «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան:
2021թ-ի մարտի 9-ին ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
2023թ-ի փետրվարի 17-ին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից արժանացել է արքության պատվի։
Բագրատ Սրբազանը դասավանդում է Գևորգյան հոգևոր ճեմարանում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան
Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան (ավազանի անունը՝ Սենիկ) Ծնվել է 1985թ-ի փետրվարի 23-ին Արարատի մարզի փոքր Վեդի գյուղում: 1991-2001 թթ․ ուսանել է ծննդավայրի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում: 2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2007թ-ին, ձեռամբ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:
... Ավելին.Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան
Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան (ավազանի անունը՝ Սենիկ)
Ծնվել է 1985թ-ի փետրվարի 23-ին Արարատի մարզի փոքր Վեդի գյուղում:
1991-2001 թթ․ ուսանել է ծննդավայրի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում:
2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2007թ-ին, ձեռամբ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, ձեռնադրվել է սարկավագ: (more…)

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան
Տեր Շավարշ քահանա Սիմոնյան (ավազանի անունը` Արամ) Ծնվել է 1981թ-ի ապրիլի 8-ին Էջմիածնում: 1987-1998 թթ․ ուսանել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: 1998-2003թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։ 2006-2007թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2002թ-ին դեկտեմբերի 24-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ։
... Ավելին.Տեր Շավարշ քահանա Սիմոնյան
Տեր Շավարշ քահանա Սիմոնյան (ավազանի անունը` Արամ)
Ծնվել է 1981թ-ի ապրիլի 8-ին Էջմիածնում:
1987-1998 թթ․ ուսանել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում:
1998-2003թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։
2006-2007թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2002թ-ին դեկտեմբերի 24-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ։
2007թ-ին գերազանցությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Սյունյաց եպիսկոպոսական աթոռը Ա-Զ դարերում» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:
2007-2010թթ․ ծառայության է կոչվել որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատու։
2010թ-ի մայիսի 23-ին՝ Հոգեգալուստի տոնին, ձեռամբ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել է ծառայության Տավուշի թեմում՝ որպես Դիլիջանի հոգևոր հովիվ։
2010թ-ի սեպտեմբերի 12-ին՝ Խաչվերացի տոնին, հիմնել է Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցին։
2012թ-ի փետրվարի 15-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
2014թ-ի հոկտեմբերի 4-ին՝ Դիլիջան քաղաքի տոնին, պարգևատրվել է Դիլիջանի քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով՝ համայնքի հոգևոր-մշակութային ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Տեր Շավարշի երեցկինն է Գայանե Մելքոնյանը։ Ունեն երկու զավակ՝ մեկ աղջիկ և մեկ տղա։

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան
Տեր Թադեոս քահանա Թադևոսյան (ավազանի անունը` Հայկ) Ծնվել է 1984թ-ի հոկտեմբերի 18-ին Արարատի մարզի Մրգավան գյուղում: 1990-2001 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2006 թ-ի դեկտեմբերի 25-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2008թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝
... Ավելին.Տեր Թադեոս քահանա Թադևոսյան
Տեր Թադեոս քահանա Թադևոսյան (ավազանի անունը` Հայկ)
Ծնվել է 1984թ-ի հոկտեմբերի 18-ին Արարատի մարզի Մրգավան գյուղում:
1990-2001 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։
2006 թ-ի դեկտեմբերի 25-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2008թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Սիմեոն Երևանցու կյանքը, գործունեությունը, տպարանի և թղթի գործարանի հիմնադրումը» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:
2008-2011 թթ. ծառայել է Մայր Աթոռի Սբ. Վարդան և Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում՝ որպես լուսարար:
2012-2015 թթ. ծառայության է կոչվել Հայոց բանակում՝ որպես գնդերեց. նախ Կողբի զորամասում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
2012-2015թթ․ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում՝ հաշվապահի որակավորմամբ։ Պաշտպանել է մագիստրոսական թեզ «Կազմակերպության ֆինանսական արդյունքների ձևավորման մեխանիզմները» թեմայով։
2015 թ. հուլիսի 26-ին, ձեռամբ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2015-2016 թթ. ծառայել է Մայր Աթոռի Ֆինանսական բաժնում և հովվական ծառայություն մատուցել Արարատյան Հայրապետական թեմի Կանաչուտ համայնքի Սբ. Գևորգ եկեղեցում:
2016թ-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
2016-2019 թթ. եղել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչը:
2019 թ. ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ որպես Գոշավանքի վանահայր։
Տեր Թադեոսի երեցկինն է Անի Հունանյանը, ունեն երկու դուստր։

Տեր Արշավիր քահանա Ասատրյան
Տեր Արշավիր քահանա Ասատրյան (ավազանի անունը` Ավետիս) Ծնվել է 1989թ-ի հուլիսի 30-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: 1996-2006 թթ․ ուսանել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: 2006-2010թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։ 2010-2012թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2011թ-ին ՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, ձեռնադրվել է սարկավագ:
... Ավելին.Տեր Արշավիր քահանա Ասատրյան
Տեր Արշավիր քահանա Ասատրյան (ավազանի անունը` Ավետիս)
Ծնվել է 1989թ-ի հուլիսի 30-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
1996-2006 թթ․ ուսանել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում:
2006-2010թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։
2010-2012թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2011թ-ին ՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2012թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Գևորգ Երզնկացի․ Մատենագրական վաստակը» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:
2012թ-ին նշանակվել է առայության Վանորեից տեսչությունում՝ որպես գործավար- քարտուղար։
2013-2015թթ․ ծառայության է կոչվել ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդությունում։
2015 թ. հուլիսի 26-ին, ձեռամբ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել է ծառայության Տավուշի թեմում՝ որպես Մակարավանքի վանահայր։
2017թ-ի փետրվարի 21-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
Տեր Արշավիրի երեցկինն է Գայանե Բաղրամյանը։ Ունեն երկու արու զավակ։

Տեր Սիմեոն քահանա Առաքելյան
Տեր Սիմեոն քահանա Առաքելյան (ավազանի անունը` Գառնիկ) Ծնվել է 1973թ-ի մայիսի 11-ին Երևանում: 1980-1990 թթ. սովորել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցում: 1990-1993թթ․ սովորել է Երևանի Սննդի Արդյունաբերության Տեխնիկումում՝ ստանալով Հասարակական սննդի պատրաստման տեխնիկ-տոխնոլոգի մասնագիտություն։ 1992-1996թթ․ սովորել է Մոսկվայի Էկոլոգո-Քաղաքագիտական Համալսարանի Երևանի բաժանմունքում՝ ստանալով էկոլոգի որակավորում։ 1993-1997թթ․ սովորել է Երևանի Վարդանանց համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով
... Ավելին.Տեր Սիմեոն քահանա Առաքելյան
Տեր Սիմեոն քահանա Առաքելյան (ավազանի անունը` Գառնիկ)
Ծնվել է 1973թ-ի մայիսի 11-ին Երևանում:
1980-1990 թթ. սովորել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցում:
1990-1993թթ․ սովորել է Երևանի Սննդի Արդյունաբերության Տեխնիկումում՝ ստանալով Հասարակական սննդի պատրաստման տեխնիկ-տոխնոլոգի մասնագիտություն։
1992-1996թթ․ սովորել է Մոսկվայի Էկոլոգո-Քաղաքագիտական Համալսարանի Երևանի բաժանմունքում՝ ստանալով էկոլոգի որակավորում։
1993-1997թթ․ սովորել է Երևանի Վարդանանց համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբան-փաստաբանի մասնագիտություն։
1996-1997թթ․ աշխատել է Հայաստանի Հանրային Ռադիոյում՝ որպես խմբագիր։
1998-2002թթ․ ծառայել է Կոնդի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
2002-2004թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից Պատրաստման լսարանում։
2004 թ-ի հոկտեմբերի 10-ին, ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2004 թ. նոյեմբերի 25-ից ծառայության է կոչվել Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդությունում՝ որպես Գանձաքարի հոգևոր հովիվ։
2006թ-ին նշանակվել է Իջևանի հովվության հոգևոր հովիվ։
2007թ-ի մարտի 30-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
2014-2015թթ․ նշանակվել է Գանձաքարի և Մակարավանքի հոգևոր հովիվ։
2015թ-ից ծառայության է կոչվել որպես Իջևանի հովվության հոգևոր հովիվ։ Ծառայում է Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում։
2021թ-ի փետրվարի 9-ին՝ Ղևոնդյանց քահանաների տոնին, Տեր Հորը շնորհվել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք։
Տեր Սիմեոնի երեցկինն է Մերի Առաքելյանը, ունեն երեք զավակ՝ մեկ որդի և երկու դուստր։

Տեր Աբել քահանա Քարտաշյան
Տեր Աբել քահանա Քարտաշյան (ավազանի անունը` Վահրամ) Ծնվել է 1972թ-ի փետրվարի 18-ին Երևանում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Դիլիջան։ 1979-1987 թթ. սովորել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1987թ-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1987-1989թթ․ սովորել է Երևանի թիվ 134 դպրոցում։ 1989-1996թթ․ սովորել է Երևանի Երևանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտում՝ ստանալով պարենային ապրանքների ապրանքագետի մասնագիտություն։ 1997-1999թթ․ աշխատել է
... Ավելին.Տեր Աբել քահանա Քարտաշյան
Տեր Աբել քահանա Քարտաշյան (ավազանի անունը` Վահրամ)
Ծնվել է 1972թ-ի փետրվարի 18-ին Երևանում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Դիլիջան։
1979-1987 թթ. սովորել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1987թ-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։
1987-1989թթ․ սովորել է Երևանի թիվ 134 դպրոցում։
1989-1996թթ․ սովորել է Երևանի Երևանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտում՝ ստանալով պարենային ապրանքների ապրանքագետի մասնագիտություն։
1997-1999թթ․ աշխատել է Այգեձորի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցիչ։
1999-2001թթ․ աշխտատել է ԱՄՆ Խաղաղության Կորպուսում՝ որպես անվտանգության պատասխանատու։
2001թ-ին եղել է «Քրիստոնյա Հայաստան – 1700» հիմնադրամի մարթետինգի բաժնի ղեկավարը։
2010-2013թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից Պատրաստման լսարանում։
2014 թ-ի փետրվարի 27-ին, ձեռամբ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և կոչվել ծառայության Տավուշի թեմում՝ որպես Խորանաշատի հովվության հոգևոր հովիվ։ Ծառայում է Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
2015թ-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
2021թ-ի դեկտեմբերի 1-ից ծառայության է կոչվել Իջևանի հովվությունում։ Ծառայում է Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։
Տեր Աբելի երեցկինն է Արմենուհի Գրիգորյանը, ունեն երեք զավակ՝ մեկ որդի և երկու դուստր։

Տեր Արամ քահանա Միրզոյան
Տեր Արամ քահանա Միրզոյան (ավազանի անունը` Օգսեն) Ծնվել է 1983թ-ի ապրիլի 4-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1989-2000 թթ․ ուսանել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում: 2000-2006թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2006թ-ի փետրվարի 23-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սակավագ։ 2006թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով
... Ավելին.Տեր Արամ քահանա Միրզոյան
Տեր Արամ քահանա Միրզոյան (ավազանի անունը` Օգսեն)
Ծնվել է 1983թ-ի ապրիլի 4-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում, ուսուցիչների ընտանիքում:
1989-2000 թթ․ ուսանել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում:
2000-2006թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2006թ-ի փետրվարի 23-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սակավագ։
2006թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Վանական Վարդապետը և Խորանաշատի գրչության կենտրոնը» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:
2006թ-ի հուլիսի 13-ին նշանակվել է ծառայության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որպես հաշվապահության գործավար-քարտուղար։
2007թ-ի ապրիլի 15-ին, ձեռամբ Տեր Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։
2007-2008թթ․ սովորել է Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանում։
2008թ-ին ծառայության է կեչվել Խոր Վիրապի վանքում՝ որպես ծիսակատար քահանա։
2008թ-ին ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովում ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրավականացվող ծրագրերը։
2009թ-ի հունվարի 1-ին կոչվել է ծառայության Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդությունում որպես Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ։
2011թ-ի մարտի 1-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
Սահմանապահ համայնքներում ծառայելով՝ Տեր Արամ քահանա Միրզոյանն իր խնամքի ներքո է պահում ՀՀ Զինված Ուժերում ծառայող զինվորներին և սպաներին, ինչի համար բազմաթիվ պարգևների է արժանացել․
2016թ-ի հունվարի 11-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով,
2017թ-ի հունվարի 1-ին պարգևատրվել է ՀՀ ԵԿՄ «5-րդ Բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալով,
2018թ-ի հոկտեմբերի 15-ին պարգևատրվել է ՀՀ Ոստիկանության զորքերի «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով,
2019թ-ի հունվարի 22-ին Հայոց բանակին երկարամյա նվիրյալ ծառայության համար ՀՀ ՊՆ նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:
Տեր Արամի երեցկինն է Արմինե Ոսկանյանը։ Ունեն երեք արու զավակ։

Տեր Թորգոմ քահանա Մարգարյան
Տեր Թորգոմ քահանա Մարգարյան (ավազանի անունը` Արտակ) Ծնվել է 1975թ-ի հոկտեմբերի 31-ին Իջևանում: 1982-1992 թթ. սովորել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1992-1997թթ․ սովորել է Երևանի Պետական Համալսարանի Մեխանիկայի և Մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկոս-մանկավարժի մասնագիտություն։ 2003-2005թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում։ 2005 թ-ի սեպտեմբերի 18-ին, ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, ձեռնադրվել
... Ավելին.Տեր Թորգոմ քահանա Մարգարյան
Տեր Թորգոմ քահանա Մարգարյան (ավազանի անունը` Արտակ)
Ծնվել է 1975թ-ի հոկտեմբերի 31-ին Իջևանում:
1982-1992 թթ. սովորել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1992-1997թթ․ սովորել է Երևանի Պետական Համալսարանի Մեխանիկայի և Մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկոս-մանկավարժի մասնագիտություն։
2003-2005թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում։
2005 թ-ի սեպտեմբերի 18-ին, ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2005թ-ից ծառայության է կոչվել Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդությունում՝ որպես Իջևանի հովվության հոգևոր հովիվ։ Ծառայել է Մակարավանքում, Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։
2008թ-ի հունվարի 29-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
2021թ-ի փետրվարի 9-ին՝ Ղևոնդյանց քահանաների տոնին, Տեր Հորը շնորհվել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք։
2021թ-ի դեկտեմբերի 1-ից ծառայության է կոչվել Հաղարծնի վանքում՝ որպես վանահոր օգնական։
Տեր Թորգոմի երեցկինն է Լիլիթ Գաբրիելյանը, ունեն երկու դուստր։