Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեր Աբել քահանա Քարտաշյան

Տեր Աբել քահանա Քարտաշյան (ավազանի անունը` Վահրամ)

Ծնվել է 1972թ-ի փետրվարի 18-ին Երևանում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Դիլիջան։

1979-1987 թթ. սովորել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:

1987թ-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։

1987-1989թթ․ սովորել է Երևանի թիվ 134 դպրոցում։

1989-1996թթ․ սովորել է Երևանի Երևանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտում՝ ստանալով պարենային ապրանքների ապրանքագետի մասնագիտություն։

1997-1999թթ․ աշխատել է Այգեձորի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցիչ։

1999-2001թթ․ աշխտատել է ԱՄՆ Խաղաղության Կորպուսում՝ որպես անվտանգության պատասխանատու։

2001թ-ին եղել է «Քրիստոնյա Հայաստան – 1700» հիմնադրամի մարթետինգի բաժնի ղեկավարը։

2010-2013թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից Պատրաստման լսարանում։

2014 թ-ի փետրվարի 27-ին, ձեռամբ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և կոչվել  ծառայության Տավուշի թեմում՝ որպես Խորանաշատի հովվության հոգևոր հովիվ։ Ծառայում է Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

2015թ-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։

2021թ-ի դեկտեմբերի 1-ից ծառայության է կոչվել Իջևանի հովվությունում։ Ծառայում է Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

Տեր Աբելի երեցկինն է Արմենուհի Գրիգորյանը, ունեն երեք զավակ՝ մեկ որդի և երկու դուստր։

Translate »