Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Աղոթքներ

ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳ․ ԴԻԼԻՋԱՆ

Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այսօր խաչվեց և թաղվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Չարագործները կարծեցին՝ հաղթել են Հիսուսին, սակայն Քրիստոս երրորդ օրը հարություն առավ։ Այսօր Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում Թաղման կարգ կատարվեց՝ Տիրոջ Հարության լույսի սպասումով։

... Ավելին.

ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ․ ԻՋԵՎԱՆ

Ավագ Ուրբաթ օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելության և թաղման օրն է։ Եկեղեցիներում կատարվում է Խաչելության կարգ։ «Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Քրիստոս Իր մահով մերցրեց մեր մեղքերը և հաշտեցրեց մեզ Հայր Աստծո հետ, ազատեց անեծքից և հավիտենական դատապարտությունից: Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց,- «Եթե մենք ընդունելու ենք դառնությունը,

... Ավելին.

ԽԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այսօր հիշատակում ենք Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը: Սակայն սա սոսկ հիշատակում չէ, այլ այդ դեպքերը կատարվում ենք հենց այսօր։ Տիրոջ մատնության գիշերը․․․ «Մերժեք ձեր Հայրենիքը

... Ավելին.

ՈՏՆԼՎԱ․ ԻՋԵՎԱՆ

«Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով՝ լցրեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ եւ սրբել մեջքին կապած սրբիչով»: (Հովհ․ 13։4-5) Երուսաղեմում՝ Վերնատանը, Վերջին ընթրիքի ընթացքում Քրիստոս կատարեց լցավ աշակերտների ոտքերը՝ պատգամ թողնելով բոլորին՝ սիրով ծառայել միմյանց։ Խոսք Ոտնլվայի արարողության ժամանակ՝

... Ավելին.

Ավագ Հինգշաբթի է․․․ Հաղորդության Խորհրդի հաստատումը

Առէք կերէք, այս է մարմին Իմ․․․ Արբէք ի սմանէ ամենեքեան. այս է արիւն Իմ նորոյ ուխտի․․․ Ավագ Հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագ՝ խորհրդանշելով Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման: Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոս վերցնում է հացը, օրհնում և կիսելով տալիս աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»: Այնուհետև գինու

... Ավելին.

Արևագալի ժամերգություն Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում

Մեծ Պահքի ընթացքում Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։ Այսօր մեր առաջին հանդիպումն էր։ Աստված օգնական բոլորիս մեր ընթացքի մեջ։ ․․․ Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց. Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ. ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

... Ավելին.

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (ՆԱՐԵԿ) ԲԱՆ Է

 Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ Բան Է Ա Սակայն, որպեսզի փրկության հույսն իմ իսպառ չկտրեմ Եվ, մնալով անզեն, չմատնվեմ ձեռքն այն աներևույթ հակառակորդների, Որոնց մասին ես հիշատակեցի վերև ահավոր պատկերների տակ, Եվ որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնածին բուսած ընտանի թշնամիներ, Ապա, ես այստեղ այդ բազմամբոխ ու հզոր մարտիկների դեմ ցույց պիտի տամ

... Ավելին.



Translate »