Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ․ ԻՋԵՎԱՆ

Ավագ Ուրբաթ օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելության և թաղման օրն է։ Եկեղեցիներում կատարվում է Խաչելության կարգ։

«Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24):

Քրիստոս Իր մահով մերցրեց մեր մեղքերը և հաշտեցրեց մեզ Հայր Աստծո հետ, ազատեց անեծքից և հավիտենական դատապարտությունից:

Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց,- «Եթե մենք ընդունելու ենք դառնությունը, հասկանալու ենք այդ դառնության խորքերը, ճանաչելու ենք այն, և այն չենք դարձնելու մեզ համար ՀԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ ճանապարհ՝ իմաստազրկված և բովանդակազրկված է մեր կյանքի ընթացքը։

Մենք կոչված ենք ընդունելու այդ դառնությունը, ճաշակելու այդ դառնությունը և այն վերածելու հաղթության։

Այլ ճանապարհ ՉԿԱՐ մեր Տիրոջ համար, այլ ճանապարհ չկա նաև մեզ համար։

․․․

Այսօր մեզ վրա էլ են վիճակ նետում, մեր մեծ պատմուճանը՝ մեր Հայրենիքը, մեր ինքնությունը, արժանապատվությունը՝ կիսելու, բաժանելու, քայքայելու, որի ակունքում 30 արծաթն էր։

30 ԱՐԾԱԹ, ՇԱՏ ՆՄԱՆ 29800-Ի»։

Translate »