Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մակարավանքի բարձունքից Սուրբ Հարության ավետիսը՝ ձեզ, Քրիստոս հարյավ ի մեռելոց

Ողջո՜ւյն ձեզ, ողջ եք

«Մեր սիրելի՛ նահատակ հերոս զավակներն այսօր երկնքում տոնում են հարություն առած։

Հաղթանակած երկրային կյանքով ՀԱՂԹԱՆԱԿԱԾ երկինքն ունենք մեզ վրա բացվող։ Հաղթանակած՝ իրենց համար, բայց դեռևս պարտության դառնության հատակը ճաշակած՝ մեզ համար։

Մեր Տիրոջ Հարությամբ այսօր երկինքն է բացվում, գերեզմանի գաղափարն է քանդվում մեր Տիրոջ Հարությամբ։ Գերեզմանողների բոլոր տեսակի խարդավանքներն ու դավերն են լուծվում մեր Տիրոջ Հարությամբ։

Երկնքից բացվող հայացքի ներքո, մեր նահատակ տղաներն այսօր ուզում են ասել․ «Ողջո՜ւյն ձեզ, ողջ եք, մի՛ վհատվեք, մի՛ երկյուղեք, որովհետև դուք փնտրում եք մեզ այլ վայրերում՝ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒՄ, ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ, բայց մենք հարության մեջ ենք՝ վեր հառնած, մեր Աստծո հարազատության մեջ։ Ինչպես այդ օրերին էինք փարված Իր ոտքերին ու ձեռքերին, այնպես էլ այսօր մենք։ Բայց մենք սպասում ենք նաև այդ հաղթանակ իրականությունն ու ազատագրված տիեզերական ճշմարտությունը դուք ևս իրագործեք՝ ոչ միայն մեզ վրա թողնելով այդ բեռը»։

Մակարավանքի բարձունքից Սուրբ Հարության ավետիսը՝ ձեզ

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Այսօր Սուրբ Հարության Ճրագալույցն է։ Տիրոջ Սուրբ Սեղանի լույսը բոլորը տարան իրենց տները։

Տիրոջ Հարության լույսից թող ծնվեն մեր Հայրենիքի ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ․․․

Translate »