Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Խաչի երևման տոն․ Բագրատ Սրբազան. Խաչի խորհուրդը սիրո խորհուրդն է՝ զոհաբերությամբ ու տառապանքով

Մեր ժողովրդի ողջ կյանքը և, հատկապես, այս վերջին մի քանի ամիսները՝ պատերազմը և պատերազմից հետո, Խաչի խորհրդի պատգամն ունի։ Մեր ամբողջ կյանքն է եղել խաչելության կյանք և ճանապարհ, անկախ նրանից, թե մենք որքանով ենք ձգտել այդ խաչելության խորհրդից հետո հասնել հարության և հաղթանակի։

Եթե չկա հարության ու համբարձման գաղափարը, սկզբունքն ու ճշմարտությունը, ապա խաչի խորհուրդն ինքնին պարտության խորհուրդ է։

․․․ Խաչի խորհուրդը սիրո խորհուրդն է՝ զոհաբերությամբ ու տառապանքով։

․․․ Մեր այսօրվա կյանքի ամենաորոշակի գաղափարը անորոշությունն է։ Սա սարսափելի իրականություն է։

Translate »