Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեառնընդառաջի նախատոնակ Իջևանում

«Որքան էլ մենք փորձենք մարդկային ջանքերով բացատրել, թե ինչպես է լինում, որ երկու տարբեր մարդիկ հանկարծ իրար են գտնում, և հենց այդ մարդկանց են գտնում և սիրո մեջ են լինում, ոչ մի պատասխան էլ չենք ունենա։

Դա մեր կյանքի հրաշքն է։ Այդ հրաշքի տերերն ամուսնացողները չեն: Նրանք այդ հրաշքին սպասարկողներն ու ծառայողներն են, այդ հրաշքին` կյանք, մարմին, զորություն տվողները։ Այդ հրաշքի տերն Աստված է․ Նա, ով այսօր գալիս է ընծայվելու աշխարհին, Նա, Ում այսօր դուք ցանկանում եք ձեր սրտի եւ հոգու աղոթքով հանդիպել և միասին ճանապարհ քայլել մինչև ձեր կյանքի վերջին օրը…»,-Բագրատ Սրբազան

Translate »