Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐՈ ՄԵՋ Է ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ԵՎ ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

Պարտականությունն առանց սիրո մարդուն դրաձնում է դյուրագրգիռ: Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից: Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք: Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դրաձնում է քննադատամոլ: Բարեկրթությունն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի: Խելամտությունն առանց սիրո մարդուն դարձնում է խորամանկ: Սիրալիրությունն առանց սիրո մարդուն դարձնում է կեղծավոր: Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է

... Ավելին.

ՖՈՏՈՇԱՐՔ: ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՏԱՎՈՒՇ

Աշխարհ, որտեղ ամենաթանկ նվերը խաղաղությունն է, ամենամեծ երազանքը՝ սեփական տան բակում մանուկների ազատ խաղն ու ճիչը, բնաշխարհ, որտեղ թշնամություն ասելով բոլորը միայն մի բան են հասկանում:

... Ավելին.

Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով՝ Չինարին դառնալու է խաղաղության դարպաս: Խաղաղությունը պետք է այստեղից տարածվի ամբողջ աշխարհում: Գյուղապետն էլ հպարտությամբ նշում է, որ իրենք չէին կարող չապրել այստեղ: Իրենք պատվով են ապրում այստեղ: Այն ուրախությունն ու ժպիտը,որ կա Չինարի գյուղում, դժվար է ուրիշ այլ տեղ գտնել, քանզի կքած բազում հոգսերի ու սեփական անձի, ընտանիքների անվտանգության պահպանման

... Ավելին.

Երիտասարդաց միության կենտրոնական խորհուրդն ամփոփեց անցնող տարին:

Տավուշի թեմի բարեխնամ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու Երիտասարդաց միության կենտրոնական խորհրդի երիտասարդները Հաղարծին վանական համալիրում միասնական աղոթքով ամփոփեցին անցնող տարին, որից հետո քննարկումն ու գալիք տարվա ծրագրրերի մշակումները շարունակվեցին Դիլիջանում: Տավուշի թեմի առաջնորդը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու դերը Տավուշի թեմական կյանքում և նրանց անմասն չի պահում ոչ մի իրադարձությունից:

... Ավելին.

Հայոց հողի հյուսիսային պահապանը: Տավուշի մարզի Մեհրաբի զորամասում է գտնվում զինվորների ձեռքով կառուցված այս հրաշք մատուռը

Մեհրաբի զորամասը համարվում է մարտական հերթապահություն իրականացնող առաջին կարգի գունդ, գտնվում է մշտական մարտական պատրաստականության վիճակում, աչքի է ընկնում օպերատիվությամբ ու աչալրջությամբ, զբաղվում մարտական պատրաստության ուսուցման ամենօրյա գործունեությամբ: Գունդը բարձր պատասխանատվությամբ և ամենայն մանրախնդրությամբ իր վրա կրում է մի շարք կարևոր առաքելություններ, այն է. անառիկ պահել ՀՀ հյուսիսարևելյան դարպասները, ապահովել սահմանամերձ համայնքների բնակչությաբ խաղաղ կենսագործունեությունը,

... Ավելին.

Շռայլություն է մեզ համար ապրել և չսիրել միմյանց

«Շռայլություն է մեզ համար ապրել և չսիրել միմյանց: Այո, կլինեն գաղափարաների տարբերություններ` քաղաքում, գյուղում, դպրոցում, փողոցում, խանութում, ամենուր, և պետք է, որ լինեն այդ տարբերությունները, բայց այդ պատճառով ատելություն չենք կարող ունենալ, դա մեզ համար չափից շատ է: Ատելությունը մեր տանը տեղ չունի, և անհանդուրժող ենք լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այդ մտայնությամբկմտնեն այդ տան

... Ավելին.

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը մասնակցեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ  սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, որն ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ: Ամենայն հայոց կաթողիկոսը հայ եկեղեցու մեծագույն սրբություններով օրհնեց սրբալույս Մյուռոնը, որը բաշխվեց մեր եկեղեցու բոլոր թեմերին: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի,

... Ավելին.



Translate »