Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Այսօր տոնն է Քրիստոսի տասներկու առաքյալների և տասներեքերորդի՝ Սբ. Պողոս առաքյալի

Առաքյալները Քրիստոսի անմիջական առաջնորդությամբ պատրաստվեցին իրենց ապագա մեծ առաքելության համար. ականջալուր եղան Նրա քարոզությանը, ականատեսը՝ Նրա հրաշքների և վկաները՝ Քրիստոսի հարության:

Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28:18-19):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի տասներկու առաքյալների և Պողոս առայալի հիշատակը տոնախմբում է Վարդավառի Բարեկենդանը կանխող շաբաթ օրը:

Այսօր Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու հավատացյալները Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ ուխտաբար այցելեցին Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցի, մասնակցեցին Սուրբ են անմահ պատարագին: Պատարագը մատուցեց Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:

Translate »