Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱՆՄԱՀ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Մեր նահատակ եղբայր Շիրակ Գասպարյանի ծնողներն իրենց որդու և արցախյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակն հավերժացվող եկեղեցի են կառուցում իրենց գյուղի՝ Աչաջուրի սրտում։

Այսօր՝ Խաչի երևման տոնին, օծվեց եկեղեցու գմբեթի խաչը և զանգը։

Եկեղեցու զանգը նվիրաբերել է 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Սայադյանը, ով՝ իր ընկերների հետ միասին, 2 տարի առաջ, լսելով եկեղեցու կառուցման մասին լուրը, միանգամից հանձն էր առել՝ նվիրաբերել գմբեթի խաչը։

Զանգը 1 տարի առաջ նվիրաբերել է Շիրակ Գասպարյանի բարեկամուհին, ով երկար տարիներ չէր կարողանում զավակ ունենալ։ Եվ, ո՜վ հրաշք․ զանգը նվիրելուց հետո նա զավակ ունեցավ։

Այս եկեղեցին կենսական նշանակություն ունի Աչաջուր համայնքի համար, քանի որ գյուղի ներսում գործող եկեղեցի չկա։ Մեր նահատակների անունով կառուցված եկեղեցում բազում հայորդիներ կմկրտվեն, կարժանանան պսակի խորհրդին։

***

Խաչ քո եղիցի մեզ ապավեն, Տե՛ր Հիսուս.

հորժամ երևիս փառոք Հոր ընդ ամպս լուսավորս:

Այնժամ մեք մի՛ ամաչեսցուք հուսացյալքս ի քեզ.

այլ զորությամբ Քով մեծավ բերկրեսցուք ընդ աջմե քումմե՝

որպես զորդիս լուսո և որդիս տվնջյան:

Translate »