Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՍԻՐՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ ՄԵԿ ԱՄԻՍ. ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՊՀ ԻՄ-ՈՒՄ

Օգոստոսի 2-ին Իջևանում ամփոփվեցին անգլերենի մեկամսյա դասընթացները, որոնք անցկացվում էին ԱՄՆ-ից համալսարանական դասախոսներ Բարբարայի, Ալիսի ու Զաբելի կողմից: Նրանց խոսքերով՝ այժմ իրենք իրենց հետ տանում են Հայաստանի մի մասնիկ, և Իջևանն ու այս երիտասարդներն այժմ յուրահատուկ տեղ ունեն իրենց սրտերում:
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս. Գալստանյանը գնահատանքի խոսքեր հղեց դասախոսներին, ընգծելով, որ մեկ ամիս շարունակ նրանց կամավորական աշխատանքը Տավուշում ազգային ու հոգևոր խորը գիտակցության մեծագույն ապացույցն ու վկայությունն է:

Translate »